Ադամ Գրանտ (օգոստոսի 13, 1981(1981-08-13)[1], West Bloomfield Township, Օկլենդ շրջան, Միչիգան, ԱՄՆ), ամերիկացի գիտնական-հոգեբան և հեղինակ․ Ուորթոնի բիզնես-դպրոցի պրոֆեսոր։

Ադամ Գրանտ
անգլ.՝ Adam M. Grant
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 13, 1981(1981-08-13)[1] (42 տարեկան)
ԾննդավայրWest Bloomfield Township, Օկլենդ շրջան, Միչիգան, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՄիչիգանի համալսարան (2006)[2], Հարվարդի քոլեջ (2003)[3], Puyallup High School? և West Bloomfield High School?
Մասնագիտությունգրող, organizational psychologist և համալսարանի դասախոս
ԱշխատավայրՓենսիլվանիայի համալսարան և Ուորթոնի դպրոց
Պարգևներ և
մրցանակներ
Կայքadamgrant.net
Ստորագրություն
Изображение автографа
 Adam Grant Վիքիպահեստում

Վաղ տարիներ

խմբագրել

Մեծացել է Միչիգան նահանգի Դետրոյթ արվարձանում։ Երիտասարդության ժամանակ զբաղվել է ջրացատկով, 1999 թվականին ԱՄՆ ավագ դպրոցների աշակերտների շրջանում գրավել է առաջին տեղը[5]։

Հարվարդի քոլեջում ստացել է բակալավրի աստիճան, Միչիգանի համալսարանում՝ կազմակերպչական հոգեբանության MS և PhD աստիճաններ։ Ուսանողական տարիներին լրացուցիչ աշխատել է որպես իլյուզիոնիստ-աճպարար[6]։ Ամուսնացել է ասպիրանտուրայում սովորելու տարիներին[7]։

Գործունեություն

խմբագրել

Աշխատանքային ուղին սկսել է որպես Հյուսիսային Կարոլինայի Չապել-Հիլլի համալսարանի ասիստենտ (2007-2009 թվականներ)։ Առաջատար գիտական ամսագրերում մի քանի հոդված հրապարակելուց հետո՝ 2009 թվականին (28 տարեկան հասակում) ստացել է Ուորթոնի բիզնես-դպրոցի դոցենտի պաշտոնը՝ դառնալով ԱՄՆ պատմության մեջ մշտական պայմանագրով ամենաերիտասարդ պրոֆեսորը[8]։

«The New York Times»-ի երեք բեսթսելլերների («Give and Take» (2013), «Originals» (2016) և «Option» (2017, Facebook-ի արտադրության տնօրեն Շերիլ Սենդբերգի համահեղինակությամբ)) հեղինակն է[9][10]։ 2016 թվականին հանդես է եկել մեծ մտածողների սովորությունների մասին TED-դասախոսությամբ[11][12]։

«Thinkers50» կազմակերպության համաձայն՝ 2015 թվականին արժանացել է «Համաշխարհային երիտասարդ առաջնորդ» և կառավարման ոլորտում ամենաազդեցիկ մտածողի կոչումներին։ 2016 թվականին անվանակարգվել է Fortune «40 до сорока» ամսագրի ցանկում[13]։

Ընտանիք

խմբագրել

Կինը Էլիսոնն է, ունեն երեք երեխա[7]։

Մատենագիտություն

խմբագրել
  • Шерил Сэндберг, Адам Грант План Б. Как пережить несчастье, собраться с силами и начать жить снова = Sheryl Sandberg), Adam Grant. Option B: Facing Adversity, Building Resilience, and Finding Joy. — М.: Альпина Паблишер, 2018. — 248 p. — ISBN 978-5-9614-6440-5
  • 2017: Option B: Facing Adversity, Building Resilience, and Finding Joy (with Sheryl Sandberg), 978-1524732684
  • 2016: Originals: How Non-Conformists Move the World, 978-0-525-42956-2
  • 2013: Give and Take: Why Helping Others Drives Our Success, 978-0-670-02655-5

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
  2. https://mgmt.wharton.upenn.edu/profile/grantad/
  3. https://faculty.wharton.upenn.edu/wp-content/uploads/2016/11/AdamGrantCV-May2021.pdf
  4. https://www.apa.org/about/awards/early-career-contribution?tab=4
  5. «1999 Mens Public School All American Divers». USA Diving. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  6. Give and Take - Adam Grant ՅուԹյուբում
  7. 7,0 7,1 «Award Citation» (PDF). American Psychologist. Վերցված է 2017 թ․ մարտի 23-ին.
  8. Dominus, Susan. «Is Giving the Secret to Getting Ahead?». The New York Times. Վերցված է 2013 թ․ ապրիլի 2-ին.
  9. «TED Talk».
  10. «Option B».
  11. «TED Talk».
  12. «Option B».
  13. «Adam Grant». Fortune (անգլերեն). 2016 թ․ սեպտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 4-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադամ Գրանտ» հոդվածին։