Ադամ Բուկսա (լեհ.՝ Adam Buksa, հուլիսի 12, 1996(1996-07-12)[1], Կրակով, Լեհաստան[2]), լեհ ֆուտբոլիստ, ֆրանսիական «Լանս» ակումբի հարձակվող, որը վարձավճարով հանդես է գալիս թուրքական «Անթալյասպորում», ինչպես նաև Լեհաստանի ազգային հավաքականում։

Ադամ Բուկսա
Քաղաքացիությունը  Լեհաստան
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 12, 1996(1996-07-12)[1] (27 տարեկան)
Ծննդավայր Կրակով, Լեհաստան[2]
Հասակ 191 սանտիմետր
Քաշ 78 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Պատանեկան կարիերա
Լեհաստան Վիսլա (Կրակով)
4—2010 Լեհաստան Խուտնիկ (Կրակով)
2010—2013 Լեհաստան արբարնիա
2013 Լեհաստան Վիսլա (Կրակով)
2013—2013 Իտալիա Նովարա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2014—2016 Լեհաստան Լեխիա 16 (1)
2016—2018 Լեհաստան Զագլեմբե (Լյուբին) 30 (5)
2018  Լեհաստան Պոգոն 12 (4)
2018—2019 Լեհաստան Պոգոն 40 (18)
2020—2022 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Ինգլենդ Ռևոլյուշն 64 (29)
2022— Ֆրանսիա Լանս 8 (0)
2023—  Թուրքիա Անթալյասպոր 33 (16)
Ազգային հավաքական
2013 Լեհաստան Լեհաստան (մինչև 17) 2 (0)
2013—2014 Լեհաստան Լեհաստան (մինչև 18) 11 (2)
2014—2015 Լեհաստան Լեհաստան (մինչև 19) 9 (4)
2016—2019 Լեհաստան Լեհաստան (մինչև 21) 12 (2)
2021— Լեհաստան Լեհաստան 9 (5)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 24.5.2024:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 1.6.2022

Որպես ֆուտբոլիստ Լեհաստանից բացի խաղացել է նաև Իտալիայում և ԱՄՆ-ում[3]։

Ակումբային կարիերա

խմբագրել

2019 թվականի դեկտեմբերի 20-ին Բուկսան տեղափոխվել է ՄԼՍ-ի «Նյու Ինգլենդ Ռեվոլյուշն» ակումբ՝ կնքելով պայմանագիր նշանակված խաղացողի կանոնի համաձայն[4]։ Ըստ մամուլի տեղեկությունների՝ տրանսֆերի գումարը կազմել է 4,5 մլն դոլար։ Ամերիկյան լիգայում Բուկսան իր նորամուտը նշել է 2020 թվականի փետրվարի 29-ին մրցաշրջանի մեկնարկային տուրի՝ «Մոնրեալ Իմպակտի» դեմ խաղում[5]։ Մարտի 7-ին «Չիկագո Ֆայրի» դեմ խաղում խփել է իր առաջին գոլը «Ռևոլյուշնի» կազմում[6]։

2022 թվականի հունիսի 7-ին Բուկսան տեղափոխվել է ֆրանսիական Լիգա 1«Լանս» ակումբ[7] 10 միլիոն դոլարով[8]։

Միջազգային կարիերա

խմբագրել

Ադամ Բուկսան առաջին անգամ հավաքական հրավիրվել է 2018 թվականի նոյեմբերի 15-ին Չեխիայի հավաքականի դեմ ընկերական խաղին մասնակցելու համար, սակայն այդ խաղում խաղադաշտ դուրս չի եկել, իսկ Լեհաստանի հավաքականը պարտվել է 0:1 հաշվով[9]։

Երեք տարվա ընդմիջումից հետո Բուկսան իր նշել է նորամուտը ազգային հավաքականում՝ 2021 թվականի սեպտեմբերի 2-ին մեկնարկային կազմում դուրս գալով ՈՒԵՖԱ-ի ԱԱ-2022-ի ընտրական փուլի Ալբանիայի հավաքականի դեմ խաղում։ Այս դեբյուտային խաղում նա խփել է իր առաջին գոլը հավաքականում, իսկ իր թիմը հաղթել է 4-1 հաշվով[10]։

Նույն թվականի սեպտեմբերի 5-ին Սան Մարինոյի հավաքականի դեմ խաղում Ադամ Բուկսան հեթ-տրիկ է կատարել (այդ թվում՝ երկու գոլ է խփել երկրորդ խաղակեսի ավելացված ժամանակում)՝ այդ խաղում փոխարինելով Ռոբերտ Լևանդովսկուն առաջին խաղակեսից հետո։ Լեհաստանի հավաքականը արտագնա հաղթանակ է տարել 7:1 հաշվով[11]։

Անձնական կյանք

խմբագրել

Ադամի կրտսեր եղբայրը՝ Ալեքսանդերը, նույնպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է։

Ձեռքբերումներ

խմբագրել
«Նյու Ինգլենդ Ռեվոլյուշն»
  • MLS պարբերական մրցաշրջանի հաղթող - 2021

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 90minut.pl (польск.) — 2003.
  3. Damian Smyk (2020 թ․ ապրիլի 17). «Buksa: Designated player w Polsce? To kompletnie rozbiłoby szatnię». weszlo.com (լեհերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 11-ին.
  4. «Revolution acquire forward Adam Buksa as Designated Player». New England Revolution (անգլերեն). 2019 թ․ դեկտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 27-ին.
  5. «Recap | Revolution open 2020 season with 2-1 loss at Montreal Impact». New England Revolution (անգլերեն). 2020 թ․ փետրվարի 29. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.
  6. «Recap | Revolution and Chicago Fire FC play to 1-1 draw in Revs' home opener». New England Revolution (անգլերեն). 2020 թ․ մարտի 7. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 30-ին.
  7. «New England Revolution agree to transfer Adam Buksa to RC Lens». New England Revolution (անգլերեն). 2022 թ․ հունիսի 7. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 11-ին.
  8. Frank Dell'Apa (2022 թ․ հունիսի 6). «Revolution agree to $10 million transfer that sends leading scorer Adam Buksa to French Ligue 1 team». The Boston Globe (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 11-ին.
  9. «Poland — Czech Republic live — 15 November 2018». Eurosport (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 10-ին.
  10. Ari Liljenwall (2021 թ․ սեպտեմբերի 3). «New England's Adam Buksa scores on Poland debut in World Cup Qualifying». MLSsoccer.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 10-ին.
  11. «Итальянцы установили мировой рекорд. Бельгийцы разгромили чехов». NEWS.ru.co.il. 2021 թ․ սեպտեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադամ Բուկսա» հոդվածին։