Ագուստու Տասու Ֆրագոզու

Ագուստու Տասու Ֆրագոզու (պորտ.՝ Augusto Tasso Fragoso, օգոստոսի 28, 1869(1869-08-28), Սան Լուիս (Մարանյան), Բրազիլիա - սեպտեմբերի 20, 1945(1945-09-20), Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), բրազիլացի ռազմական և պետական գործիչ, եղել է ռազմական խունտայի ղեկավարը, որը երկիրը ղեկավարել է 1930 թվականի հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում։

Ագուստու Տասու Ֆրագոզու
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և ռազմական գործիչ
Ծննդյան օր օգոստոսի 28, 1869(1869-08-28)
Ծննդավայր Սան Լուիս (Մարանյան), Բրազիլիա
Վախճանի օր սեպտեմբերի 20, 1945(1945-09-20) (76 տարեկան)
Վախճանի վայր Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա
Քաղաքացիություն  Բրազիլիա

Կենսագրություն խմբագրել

1889 թվականին Ֆրագոզուն ավարտել է հրետանային ուսումնարանը, այնուհետև սովորել է ռազմական դպրոցում, որտեղ աշակերտել է Բենյամին Կոստանդին։ 1918 թվականին ստացել է գեներալի կոչում, այնուհետև ծառայել է ցամաքային զորքերում՝ որպես շտաբի պետ։ 1930 թվականին գլխավորել է ռազմական խունտան, որը ղեկավարում էր Բրազիլիան հեղափոխության ժամանակ։ 1933-1939 թվականներին Ֆրագոզուն զբաղեցրել է Բրազիլիայի Գերագույն ռազմական դատարանի ղեկավարի պաշտոնը։

Հիշատակում խմբագրել

Աուգուստ Ֆրագոզուի պատվին անվանակոչվել է Մարանյան նահանգի Տասու Ֆրագոզուի քաղաքապետարանը, որը հիմնադրվել է 1964 թվականին։

Անձնական կյանք խմբագրել

Եղել է Պորտուգալիայի նախագահ Օշքար Կարմոնի զարմիկը[1]։

Մատենագիտություն խմբագրել

  • Araripe, General Tristão de Alençar, Tasso Fragoso − Um pouco de História do Nosso Exército, Biblioteca do Exército Editora, 1960.
  • Koifman, Fábio, Organizador −Presidentes do Brasil, Editora Rio, 2001.

Աշխատանքներ խմբագրել

  • A Revolução Farroupilha
  • Históra da Guerra entre a Tríplice Aliança e o Paraguai (1934, in 5 volumes).
  • Os Franceses no Rio de Janeiro.

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագուստու Տասու Ֆրագոզու» հոդվածին։