Ագուստին Բալբուենա

արգենտինացի ֆուտբոլիստ

Ագուստին Բալբուենա (իսպ՝. Agustín Alberto Balbuena սեպտեմբերի 1, 1945(1945-09-01)[1], Սանտա Ֆե, Արգենտինա - մարտի 9, 2021(2021-03-09)[2], Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի նախկին ֆուտբոլիստ, հարձակվող

Ագուստին Բալբուենա
իսպ.՝ Agustín Balbuena
Քաղաքացիությունը  Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 1, 1945(1945-09-01)[1]
Ծննդավայր Սանտա Ֆե, Արգենտինա
Մահվան ամսաթիվ մարտի 9, 2021(2021-03-09)[2] (75 տարեկան)
Մահվան վայր Բուենոս Այրես, Արգենտինա
Հասակ 175 սանտիմետր
Քաշ 71 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Ակումբային կարիերան

խմբագրել

Ագուստին Բալբուենան պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի իր կարիերան սկսել է 1964 թվականին՝ հանդես գալով իր հայրենի Սանտա Ֆե քաղաքի «Կոլոն» թիմում։ Ամենաբարձր արդյունքներին նա հասել է 1971-1975 թվականներին, երբ խաղում էր արգենտինական «Ինդեպենդենտե» թիմում։ Դրանք անենահաջող տարիներն էին նաև «Ինդեպենդենտե»-ի համար,երբ այդ թիմը դարձավ Լիբերտադորեսի գավաթային մրցաշարի քառակի հաղթող։ Իր կարիերայի վերջին տարիներին Բալբուենան խաղացել է Կոլումբիայի «Բուկարամանգա» (1976-1977 թթ.) և Սալվադորի CD FAS (1977-1978 թթ.) թիմերում։

Ձեռքբերումներ՝ միջազգային ասպարեզում

խմբագրել

Ագուստին Բալբուենան Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի կազմում մասնակցել է 1974 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարին։ Այստեղ Արգենտինայի հավաքականի անցկացրած վեց խաղերից չորսի մասնակիցն է եղել։ Հավաքականի մեկնարկային կազմում նա դաշտ է դուրս եկել խմբային առաջին փուլի Արգենտին-Լեհաստան և խմբային երկրորդ փուլի Արգենտինա-Բրազիլիա, Արգենտինա-Նիդերլանդներ մրցախաղերում, իսկ

 
Դրվագ միջմայրցամաքային գավաթի 1974 թվականի մրցաշարի ,,Ինդեպենդենտե»-«Ատլետիկո» /Մադրիդ/ խաղից, որտեղ Բալբուենայի գոլը հաղթանակ պարգևեց իր թիմին

խմբային առաջին փուլի Արգենտինա-Հայիթի խաղում մրցապայքարի մեջ է մտել 52-րդ րոպեից՝ փոխարինելով անվանի մեկ ուրիշ հարձակվողի՝ Մարիո Կեմպեսին[3]։

Նվաճումները

խմբագրել

«Ինդեպենդենտե» թիմի կազմում

խմբագրել
  • Արգենտինայի չեմպիոն - 1971 թ.
  • Լիբերտադորեսի գավաթային մրցաշարի հաղթող - 4 անգամ՝ 1972, 1973, 1974, 1975 թթ.
  • Միջմայրցամաքային գավաթային մրցաշարի հաղթող - 1 անգամ՝ 1973 թվականին
  • Միջամերիկյան գավաթային մրցաշարի հաղթող - 3 անգամ՝ 1973, 1874, 1976 թթ.

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագուստին Բալբուենա» հոդվածին։