Ագնես Նիբլին (ծննդյան անունը՝ Յանսոն, հունվարի 25, 1869(1869-01-25), Askøy Municipality, Հորդալան, Նորվեգիա - օգոստոսի 20, 1945(1945-08-20), Բերգեն, Նորվեգիա), նորվեգացի լուսանկարիչ։ Բերգենում ամուսնու հետ սկսել է լուսանկարչական բիզնես, բայց ամուսինը մահացել է 1894 թվականին։ Ագնես Նիբլինը լուսանկարչական բիզնեսով զբաղվել է մինչև 1911 թվական։

Ագնես Նիբլին
Ծնվել էհունվարի 25, 1869(1869-01-25)
ԾննդավայրAskøy Municipality, Հորդալան, Նորվեգիա
Մահացել էօգոստոսի 20, 1945(1945-08-20) (76 տարեկան)
Մահվան վայրԲերգեն, Նորվեգիա
Քաղաքացիություն Նորվեգիա
Մասնագիտությունլուսանկարիչ
ԱմուսինKarl Anton Peter Dyrendahl Nyblin?
 Agnes Nyblin Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Լուսանկարն արվել է 1898 թվականին Երաժշտական փառատոնում: Այստեղ ներկայացված են Նորվեգիայի առաջատար կոմպոզիտորներ և երաժիշտներ[1]՝ (ձախից աջ) Քրիստիան Կապելեն, Կատարինուս Էլլինգ, Օլե Օլսեն, Գերհարդ Շելդրուպ, Իվեր Հոլթեր, Ագաթա Բաքքեր-Գրյոնդալ, Էդվարդ Գրիգ, Քրիստիան Սինդվինգ, Յուհան Սևերին Սվենսեն, Յուհան Հալվորսեն: Լուսանկարիչ՝ Ագնես Նիբլին

Ագնես Յանսոնը ծնվել է 1869 թվականին՝ Յակոբ Նոյման և Մարթա Հելեն (ծննդյան անունը՝ Շուման) Յանսոնների ընտանիքում։ Ամուսնացել է լուսանկարիչ Կառլ Անտոն Պետեր Դիրենդալ Նիբլինի հետ և Բերգենում բացել են "K. Nyblin" ստուդիան։ 1894 թվականին ամուսինը մահացել է, բայց Ագնեսը շարունակել է լուսանկարչական բիզնեսը[2]։

Ագնեսը համալրել է նորվեգացի կին լուսանկարիչների աճող թիվը։ Աճը պայմանավորված էր 1866 թվականին օրենքի փոփոխությամբ, ըստ որի կանայք կարող էին բիզնես գործունեություն ծավալել։ «Տասնիններորդ դարի լուսանկարչության հանրագիտարանը» թերագնահատում է կին լուսանկարիչների նոր խումբը, սակայն առանձնացնում է յոթ հիշարժան կանանց, այդ թվում՝ Մարի Հյոգը Հորթենում, Լուիզ Աբելը Քրիստիանայում, Լուիզ Վոլդը Հոլմստրանդում, Ավգուստա Սուլբերը Լիլեհամերում և Նիբլինն ու Հուլդա Մարի Բենցեն Բերգենում։ 1897 թվականին Ագնես Յանսոնն ընտրվել է ոստիկանության լուսանկարիչ[3]։

1911 թվականին Նիբլինը թողել է բիզնեսը։ 1945 թվականին Նիբլինի մահից հետո լուսանկարչական բիզնեսը 4 տարի շարունակել է կրտսեր եղբայրը՝ Հելմիչ Յանսոնը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Norske komponister ved Musikkfesten i Bergen, 1898, Document.dk, Retrieved 22 May 2016
  2. 2,0 2,1 Agnes Nyblin, Retrieved 21 May 2016
  3. John Hannavy (2008). Encyclopedia of nineteenth-century photography: A-I, index. Taylor & Francis. էջ 1010. ISBN 978-0-415-97235-2.

Գրականություն խմբագրել

  • Bonge, Susanne (1980). Eldre norske fotografer: fotografer og amatørfotografer i Norge frem til 1920. Bergen: Universitetsbiblioteket i Bergen. s. 307. ISBN 8271300148.