Ագլոնյան բազիլիկ (լատիշ․՝ Aglonas bazilika), կաթոլիկական եկեղեցին Լատվիայում։ Գտնվում է Ագլոնա գյուղում, որ տեղակայված է երկրի արևելյան մասում՝ Դաուգավպիլս և Ռեզեկնե քաղաքների միջև (հեռավորությունը Դաուգավպիլսից կազմում է 52 կմ, Ռեզեկնեից՝ 53 կմ, Ռիգայից՝ 250 կմ)։ Ուխտագնացության կենտրոն է։ Լատվիայի միակ տաճարն է, որ ունի փոքր բազիլիկի կարգավիճակ։

Ագլոնյան բազիլիկ
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի, փոքր բազիլիկ և international shrine?
ԵրկիրԼատվիա Լատվիա
ՏեղագրությունAglona?
ՀասցեCiriša iela 8[1]
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ԹեմRoman Catholic Diocese of Rēzekne-Aglona?
Հիմնական ամսաթվերը1768[1]
Մասն էQ43739023?
Ժառանգության կարգավիճակԼետոնիայի ազգային ճարտարապետական հուշարձան[1]
ԱնվանվածԱստվածածնի վերափոխման տոն
Ճարտարապետական ոճբարոկկո
Հիմնադրված1768[1]
25 մետր
Երկարություն35 մետր
Լայնություն25 մետր
Բարձրություն60 մետր
Շինանյութաղյուս
Քարտեզ
Քարտեզ
 Basilica in Aglona Վիքիպահեստում
aglonasbazilika.lv

Ներկայիս եկեղեցու շինարարությունն սկսվել է 1768 թվականին և ավարտվել 1780 թվականին[2]։ Այն կառուցվել է իտալական բարոկկոյի ոճով, նվիրված է Աստվածամոր վերափոխմանը և օծվել է 1800 թվականին եպիսկոպոս Ջ․ Բենիսլավսկու կողմից[3]։ Եկեղեցին եղել է Ռիգայի եպիսկոպոսի նստավայրը 1920-1924 թվականներին[4], որից հետո տեղափոխվել է Ռիգա։

1993 թվականի սեպտեմբերի 9-ին Ագլոնա է այցելել Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ը և նորաբաց հրապարակում մատուցել հայրապետական պատարագ, որին ներկա է եղել մոտ 380000 ուխտավոր։

Ագլոնայի բազիլիկի ամենակարևոր տոնն օգոստոսի 15-ին նշվող Աստվածամոր վերափոխման օրն է, որին մասնակցելու համար ամեն տարի այնտեղ է գնում ավելի քան 150000 ուխտավոր։

Պատմություն խմբագրել

1699 թվականին կալվածատերեր Իևա և Դաձիբորգա Շոստովիցկիների հրավերով այստեղ են եկել Վիլնյուսի դոմինիկյան միաբանության վանականները, որոնք կառուցել են առաջին փայտե եկեղեցին Ցիրիշու և Էգլես լճերի միջև ընկած գեղատեսիլ վայրում։ 1768-1789 թվականներին հին եկեղեցու փոխարեն կառուցվել է բարոկկո ոճի աղյուսե եկեղեցի իր հարակից վանական կառույցի հետ միասին։ Եկեղեցին կառուցվել է ի պատիվ Տիրամոր վերափոխման, և հիմնական զոհասեղանի վերևում գտնվում է Սուրբ Մարիամ Աստվածածնի նկարը, որ ստեղծվել է անհայտ նկարչի կողմից XVII դարում։

1863 թվականի ապստամբությունից հետո ռուսական իշխանությունները արգելել են նոր անդամներ ընդունել կաթոլիական միաբանություն։ XIX դարի վերջին Ագլոնայում մահացել է դոմինիկյան միաբանության վերջին ներկայացուցիչը, և տաճարը սկսել են ղեկավարել եպիսկոպոսական վանականները։ 1920 թվականին Ագլոնայում ձեռնադրվել է առաջին լատվիացի եպիսկոպոսը՝ Անտոնի Սպրինգովիչը, որն Ագլոնան դարձրել է Ռիգայի եպիսկոպոսության վերածննդի կենտրոնը

1944 թվականի հուլիսին, երբ ռազմաճակատի գիծը մոտեցել է Ագլոնային, քահանան սրբապատկերը թաքցրել է ցախանոցում, և հետագայում այն վերադարձվել է եկեղեցի։

1980 թվականին, երբ նշվել է Ագլոնայի եկեղեցու հիմնադրման 200-ամյակը, Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ը նրան շնորհել է «basilica minoris» («փոքր բազիլիկ») կարգավիճակ։

1992-93 թվականներին դեկան Անդրեյս Ագլոնիետիսի ղեկավարությամբ իրականացվել է բազիլիկի և հարակից տարածքի վերակառուցում։

Բազիլիկի երգչախումբ խմբագրել

1993 թվականի հունվարին դեկան Անդրեյս Անգլոնիետիսի նախաձեռնությամբ և բազիլիկի երգեհոնահարուհի Իևա Լազդանեի ղեկավարության ներքո ստեղծվել է «Magnificat» երգչախումբը։ Երգչախումբն ունի ավելի քան 40 մասնակիցներ՝ երաժիշտներ, երգեհոնահարներ, ուսուցիչներ, բժիշկներ Արևելյան Լատվիայի ամբողջ տարածքից։

Երգչախմբի երգացանկում կան ավելի քան 200 աշխատանքներ՝ կանտատաներ, պատարագներ, հոգևոր երգեր, սաղմոսներ, ինչպես նաև աշխարհիկ երաժշտություն։ Երգչախումբը մասնակցել է Հռոմի պապի հետ հանդիպմանը։ Նրանք նաև երգում են եկեղեցական կարևորագույն տոների ժամանակ։

1993 թվականի վերջին և 1994 թվականի սկզբին «Magnificat» երգչախումբը ելույթ է ունեցել Մյունխենում՝ Թեզե շարժման հանդիպման ժամանակ։ 1996 թվականի Զատկի ժամանակ երգչախումբը այցելել է Եվրոպայի սուրբ վայրեր՝ Զակոպանե (Լեհաստան), Ալտետինգե (Գերմանիա), Լազալետ, Լուրդ (Ֆրանսիա), Տորեսիոդանո, Մոնսերրատ (Իսպանիա)։

Բազիլիկին կից գործում է մանկական երգչախմբային դպրոց, որտեղ սովորում են 38 ապագա եկեղեցական երգիչներ ու երգեհոնահարներ։ Երգչախմբի դիրիժորը և գեղարվեստական ղեկավարը եկեղեցու երգեհոնահարուհի Իվա Լազդանեն է։

Տեսարժան վայրեր խմբագրել

Լեգենդի համաձայն՝ Անգլոնայում է թաղվել Լիտվայի թագավոր Մինդովգը, որի հուշարձանը որոշվել է տեղադրել բազիլիկի տարածքում։ Քանդակագործ Վիդմանտաս Գիլիկիսի ստեղծած հուշարձանը բացվել է 2015 թվականի սեպտեմբերի 20-ին[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Latvijas Vēstnesis (լատիշ.)Latvijas Vēstnesis, 1993.
  2. «Aglona and Aglona Basilica». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  3. Jānis Broks (2002), Katolicisms Latvijā 800 Gados: 1186-1986, Vēsturisks Atskats, p. 222, 9984-619-40-0
  4. Jānis Svilāns and Alberts Budže (2008), Latvijas Romas katoļu priesteri I, p. 254, 978-9984-29-152-9
  5. В Латгалии установили памятник литовскому королю

Գրականությունը խմբագրել

  • Кацярына Віктарава «Пілігрымка ў Аглону» // Ave Maria. — Мінск: 2009. — № 7-8 (172—173). (բելառուս.)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագլոնյան բազիլիկ» հոդվածին։