Բացել գլխավոր ցանկը

Հագարի

գետ Ադրբեջանում
(Վերահղված է Ագարից)

Հագարի (ադրբ.՝ Həkəri), Ագար, Ագարա, Ագարա գետ, Ագարակի գետ, Ագարակու գետ, Ագարի, Ակարաչայ, Ակերա, Ակիրա, Աղավնո, Աղավնո գետ, Աղվան, Աղվանի, Աղվանից գետ, Աղվանո, Աղվանո գետ, Առան, Աքերաչայ, Աքյարա, Հագարչայ, Հագարու, Հագարու գետ, Հակար, Հակարի գետ, Հակարչայ, Հաքարլու, Հաքարու գետ, Հակարչայ, Հաքար, Հաքարա, Հաքարաչայ, Հաքարլու, Հաքարու գետ[1]։, գետ Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում՝ Արցախի Քաշաթաղի շրջանում։ Որոտանի ձախ և ամենամեծ վտակն է։ Ունի 113 կմ երկարություն և 2570 կմ² ավազան։

Հագարի
Berdzor075.JPG
Բնութագիր
Երկարություն170 կիլոմետր
Ավազանի մակերես2570 կմ²
Ջրի ծախս16,2 մ³/վ
 · Գետաբերանի տեղակայումԱրաքս
 · Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերՈրոտան, Աղավնո, Զանքանակյան, Մունջուղ, Ահմեդլի և Աղօղլան
ԵրկիրԱրցախ
ԵրկրամասՔաշաթաղի շրջան

Սկիզբ է առնում Արցախի բարձրավանդակից՝ Դալիդաղ լեռնազանգվածի հարավային լանջից։ Հոսում է հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք, խոշոր վտակը Հոչազն (Հոչանց) է (63 կմ)։ Սնումը խառն է, հորդացումը տեղի է ունենում մայիս-հունիսին ամիսներին։ Տարեկան միջին ծախսը կազմում է 16,2 մ/վ է, հոսքը՝ 510 միլիոն մ³։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 299 — 992 էջ։