Ագաթա Քրիստիի հուշահամալիր
Ագաթա Քրիստիի հուշահամալիր (անգլ.՝ Agatha Christie Memorial), գրող, դրամատուրգ Ագաթա Քրիստիին նվիրված հուշահամալիր Լոնդոնում, Մեծ Բրիտանիա՝ Քրենբուրն և Գրեյթ Նյուփորթ փողոցների խաչմերուկում, Քովենթ Գարդենի հարևանությամբ։ Տեղակայված է Լոնդոնի թատերական թաղամասի սրտում։ Այս վայրն ընտրվել է թատրոնում Ագաթա Քրիստիի արած ներդրումների համար. նրա «Թակարդ» քրեական-դետեկտիվ պիեսն աշխարհի ամենաշատ ներկայացված պիեսն է, և Քրիստին առաջին կին դրամատուրգն էր, որի երեք պիեսները միաժամանակ ցուցադրվել են Լոնդոնի Վեստ Էնդում[1]։
Ագաթա Քրիստիի հուշահամալիր | |
---|---|
Տեսակ | հուշահամալիր և քանդակ |
Քանդակագործ | Ben Twiston-Davies? |
Ճարտարապետ | Donald Insall Associates? |
Ստեղծում | 2012 |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Պատմական երկիր | Միդլեքս |
Բնակավայր | Վեստմինստեր |
Փողոց | Cranbourn Street? և Great Newport Street? |
պատկերված են
| |
կայք | |
Agatha Christie Memorial, London Վիքիպահեստում |
Հուշարձանն ունի գրքի տեսք, որի կենտրոնում պատկերված է Ագաթա Քրիստիի դիմաքանդակը։ 2,4 մետր բարձրությամբ հուշարձանը պատրաստված է բրոնզից։ Այն լուսավորվում է ինչպես ներքևի, այնպես էլ ներսի հատվածներից[2]։ Հուշարձանի դիմացի մասում փորագրված է[3]։ Հուշարձանի հեղինակը քանդակագործ Բեն Թվիսթոն-Դեյվիսն է[2][4]։
Ագաթա Քրիստի 1890-1976 |
1994 թվականից ի վեր հուշարձանի ստեղծման գաղափարը մշակել և իրականացրել է Ագաթա Քրիստիի թոռը՝ Մեթյու Պրիչարդը, «Թակարդ» պիեսի բեմադրիչ Սթիվեն Վելի-Քոենի հետ[2]։ Վեսթմինսթերի քաղաքային խորհուրդը պաշտոնական համաձայնություն է տվել և առաջարկություններ արել հուշահամալիրի շինարարության վերաբերյալ[2]։ Ըստ քանդակագործ Թվիսթոն-Դեյվիսի՝ սա Քրիստիին նվիրված առաջին հուշարձանն է Լոնդոնում, թեև Քրիստիի կիսանդրին արդեն տեղադրվել էր Անգլիայի Դևոն թագավորության Տորկի քաղաքում[1]։ Հուշարձանը բացվել է 2012 թվականի նոյեմբերի 25-ին՝ «Թակարդ» պիեսի 60-ամյակի կապակցությամբ։
Հուշահամալիրի վրա անգլերենով զետեղվել են Քրիստիի ամենահայտնի գրքերի և պիեսների վերնագրերը, ինչպես նաև այն լեզուներով, որոնցով թարգմանվել են նրա ստեղծագործությունները։ Վերնագրերը մրցույթի միջոցով ընտրել են Քրիստիի երկրպագուները[2]։ Գրառումների մանրամասները կարելի է տեսնել պաշտոնական կայքում[2]։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Flood, Alison (2012 թ․ օգոստոսի 10). «Agatha Christie memorial to be erected». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2017 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Agatha Christie Memorial». www.agathachristiememorial.co.uk (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ «Agatha Christie Memorial – Cranbourn Street, London, UK». Waymarking.com. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ «After Rodin». BEN TWISTON DAVIES (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 10-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք
- West End to get Agatha Christie memorial (8 August 2012), BBC
- Agatha Christie memorial to be erected by Alison Flood (10 August 2012), The Guardian
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ագաթա Քրիստիի հուշահամալիր կատեգորիայում։ |