Աբրահամ վարդապետ Աստապատցի
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբրահամ Աստապատցի (այլ կիրառումներ)
Աբրահամ վարդապետ Աստապատցի, (18-րդ դար, Աստապատ, Նախիջևանի խանություն, Աֆշարյան կայսրություն - 19-րդ դար) հայ մատենագիր, հիշատակագիր[1][2]։
Աբրահամ վարդապետ Աստապատցի | |
---|---|
Ծնվել է | 18-րդ դար |
Ծննդավայր | Աստապատ, Նախիջևանի խանություն, Աֆշարյան կայսրություն |
Մահացել է | 19-րդ դար |
Քաղաքացիություն | Աֆշարյան կայսրություն և Ղաջարական Պարսկաստան |
Մասնագիտություն | մատենագիր |
Կենսագրություն
խմբագրելԱբրահամ Աստապատցին ապրել է 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբին։ Ծնվել և ուսանել է Նախճավան գավառի Աստապատ ավանում։ Եղել է Էջմիածնի միաբան[1][3]։ Հեղինակ է մի շարք չափածո տաղերի ու ներբողների, ճառերի և այլ երկերի, որոնց մի մասը տեղ են գտել Կոստանդնուպոլսում 1807 թվականին հրատարակված «Ներբողեան սրբոյ աթոռոյն Էջմիածնի» գրքում[1][3]։ 1796 թվականին Ագուլիսի Սուրբ Թովմայի վանքում գրել է մի պատմական հիշատակարան՝ Անդրկովկասում և Թիֆլիսում Աղա Մահմադ խանի կատարած արշավանքների ու ավերումների մասին[1]։ Տվյալ աշխատությունը որոշ կրճատումներով 1901 թվականին հրատարակվել է Ա․ Թումանովի «Сборник материалов для описания местностей и племён Кавказа» ժողովածուի 29-րդ հատորում[2], այնուհետև՝ Կարապետ Բասմաջյանի «Բանասեր» հանդեսում, «Արարատ»-ում և այլն[3][4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Նախիջևան։ Բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ», Արգամ Այվազյան, Երևան, 1995, էջ 218.
- ↑ 2,0 2,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 43․
- ↑ 3,0 3,1 3,2 Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. էջ 17.
- ↑ «Արարատ», Մեսրոպ Մաքսուդյան, 1911, էջ 122-127․