Աբրահամ դը Մուավր (ֆր.՝ Abraham de Moivre, մայիսի 26, 1667(1667-05-26)[1][2][3], Վիտրի-լե-Ֆրանսուա[4] - նոյեմբերի 27, 1754(1754-11-27)[1][2][3], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4]), անգլիացի մաթեմատիկոս, ծագումով ֆրանսիացի։ Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1697)։ Ստացել է կոմպլեքս թիվը -աստիճան բարձրացնելու և կոմպլեքս թվից -աստիճանի արմատ հանելու կանոն՝ այսպես կոչված Մուավրի բանաձևը՝

Աբրահամ դը Մուավր
Abraham de Moivre
Ծնվել էմայիսի 26, 1667(1667-05-26)[1][2][3]
Վիտրի-լե-Ֆրանսուա[4]
Մահացել էնոյեմբերի 27, 1754(1754-11-27)[1][2][3] (87 տարեկան)
Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունմաթեմատիկոս, վիճակագրագետ և աստղագետ
Գործունեության ոլորտհավանականությունների տեսություն[5], մաթեմատիկա[5], Վիճակագրություն[5] և աստղագիտություն[5]
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն[6], Ֆրանսիական գիտությունների ակադեմիա[7] և Պրուսիայի գիտությունների ակադեմիա[8]
Ալմա մատերAcademy of Saumur? (1684)[9][6] և collège d’Harcourt?[6]
Տիրապետում է լեզուներինանգլերեն[10][5], լատիներեն[10][5] և ֆրանսերեն[5]
Գիտական ղեկավարJacques Ozanam?[11]
Ազդվել էԻսահակ Նյուտոն[9]
 Abraham de Moivre Վիքիպահեստում

Հետազոտել է աստիճանային շարքեր, որոնց անվանել է անդրադարձ շարքեր։ Մուավրին և Ջ․ Ստիռլինգին է պատկանում -ի ասիմպտոտական ներկայացումը (տես Ստիռլինգի բանաձև)։ Հավանականությունների տեսությունում Մուավրն ապացուցել է այսպես կոչված Լապլասի թեորեմի մասնավոր դեպքը։

Կենսագրություն

խմբագրել

Աբրահամ դը Մուավրը ծնվել է Շամպայն պատմական մարզի Վիտրի քաղաքում 1667 թվականի Մայիսի 26-ին։ Նրա հայրը՝ Դանիել դը Մուավրը, վիրաբույժ էր, ով, չնայած միջին դասին պատկանելուն, հավատում էր կրթության անհրաժեշտությանը։ Չնայած Աբրահամի ծնողների բողոքական լինելուն, նրա առաջին դպրոցը Վիտրիի Քրիստոնյա եղբայրների կաթոլիկ դպրոցն էր։ Երբ նա 11 տարեկան էր, նրա ծնողները Աբրահամին ուղարկեցին Սեդանի բողոքական Ակադեմիա, որտեղ նա սովորում է հունարեն ՝ ուսումնառության 4 տարիների ընթացքում։

1682 թվականին Սեդանի բողոքական Ակադեմիան փակվեց, որտեղ և Աբրահամը Մուավրը հաճախում էր տրամաբանության դասընթացներին։ Ամենայն հավանականությամբ հենց այստեղ է նա ծանոթացել Հավանականության տեսությանը։

Հետագայում, Փարիզում նա հաճախել է ֆիզիկայի և մաթեմատիկայի դասընթացների, բայց 1685 թվականին Լյուդովիկոս XlV-ը պաշտոնապես չեղարկեց Նանտի էդիկտը և վերականգնեց հակաբողոքական քաղաքականությունը, իսկ Աբրահամը հայտնվեց բանտում։ Հետագայում նա ստիպված էր լքել հայրենիքը։

1688 թվականին նա հայտնվեց Լոնդոնում, որտեղ նա ապրեց մինչ կյանքի վերջը։ Այստեղ զբաղվում էր ուսուցչությամբ։ Ֆրանսիացի լինելը ամբողջ կյանքում խանգարեց իրեն Անգլիայում ստանալ որևէ պաշտոն։

Գիտական գործունեություն

խմբագրել
 
Doctrine of chances, 1761

Իր ժամանելուն նախորդել էր Նյուտոնի «Բնական ֆիզիկայի Մաթեմատիկական սկիզբը» գիրքը, որը Մուավրի վրա մեծ ազդեցություն ունեցավ։

  • 1692 թվականին Աբրահամը ծանոթացավ Գալիլեյի հետ, հետագայում, Գալիլեյի միջոցով, Նյուտոնի հետ։ Հետագայում նրանք դարձան մտերիմ ընկերն էր։ Նյուտոնը գնահատում էր Մուավրի տաղանդը և նրա հետ շատ աշխատանքներ տանում։
  • 1695 թվականին հրապարակվում է Մուավրի առաջին գիրքը՝ «Ֆլյուկսի մեթոդը»
  • 1697 թվականին Մուավրը ընտրվեց Լոնդոնի թագավորական հասարակության անդամ։
  • 1710 թվականին մասնակցում է այն կոմիսիային, որտեղ քննարկում էին Նյուտոն-Լեյբնից հակամարտությունը։
  • 1718 թվականին հրապարակվում է նրա գլխավոր աշխատությունը՝ Հավանականության տեսությունը։ «The doctrine of chance. A method of calculating the probabilities of events in play»։ Այն արժանացավ մեծ արձագանքի և ունեցավ 3 հրատարակություն։
  • 1722 թվականին հրապարակվում է Մոաավրի բանաձևը։
  • 1730 թվականին Աբրահամը հրատարակում է «Miscellanea Analytica», որտեղ առաջին անգամ հայտնվում է Ստեռլինգի բանաձևը։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբրահամ դը Մուավր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 72