Աբրահամ Մինիոն, (գերմ.՝ Abraham Mignon, հունիսի 21, 1640(1640-06-21)[1][2][3] կամ 1640[4], Ֆրանկֆուրտ, Սրբազան Հռոմեական կայսրություն - մարտի 27, 1679(1679-03-27) կամ 1679[4], Ուտրեխտ), գերմանալեզու նիդերլանդացի նկարիչ, նատյուրմորտի վարպետ։

Աբրահամ Մինիոն
Ծնվել էհունիսի 21, 1640(1640-06-21)[1][2][3] կամ 1640[4]
ԾննդավայրՖրանկֆուրտ, Սրբազան Հռոմեական կայսրություն
Վախճանվել էմարտի 27, 1679(1679-03-27) կամ 1679[4]
Մահվան վայրՈւտրեխտ
ՔաղաքացիությունStatenvlag.svg Միացյալ պրովինցիաների հանրապետություն և Heiliges Römisches Reich - Reichssturmfahne vor 1433 (Nimbierter Adler).svg Սրբազան Հռոմեական կայսրություն
Մասնագիտությունծաղիկներ պատկերազարդող և նկարիչ
Ժանրնատյուրմորտ և ծաղկային նատյուրմորտ
Ուշագրավ աշխատանքներFlowers and Fruit?, Flowers in a metal vase in a niche? և Flowers in a Glass Vase?
ԱշակերտներElias van den Broeck?
Abraham Mignon Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1640 թվականի հունիսին, գերմանացի վաճառականի ընտանիքում, մկրտվել է հունիսի 21-ին։ Երբ փոքրիկը դարձավ 7 տարեկան, հայրը, որպես օգնական, նրան տեղավորեց նկարիչ Յակոբ Մարելի մոտ[5]։ Մարելը նատյուրմորտի ստեղծման գործում մասնագիտացված էր, Աբրահամը նրա լավագույն աշակերտներից էր։

Հետագայում Մարելը Գերմանիայից տեղափողվեց Հոլանդիա, իր հետ վերցնելով Մինիոնին։ Նկարիչները բնակեցվեցին Ուտրեխտում, այստեղ Մինիոնը ուսուցանեց տեղացի նկարիչ Յան Դեվիդս դե Հեմի արվեստանոցում (1606-1684), իսկ 1669 թվականին դարձավ Գիլդի Լուկի անդամ։ 1676 թվականին նկարիչը վերադարձավ Ֆրանկֆուրտ։ Մինիոնի աշակերտն էր Էլիաս վան դեն Բրուկը։ 1679 թվականին Աբրահամը Մինիոնը մահացավ Ուտրեխտ քաղաքում։

ՍտեղծագործությունԽմբագրել

Մինիոնը հիմնականում աշխատում էր բացառապես նատիուրմորտ ոճում, մերթընդմերթ անդրադառնում էր նաև դիմանկարչությանը։ Նրա կտավներում վառ, գունեղ ծաղիկներն ու մրգերը հակադրության մեջ են մուգ ֆոնի հետ։ Նկարչի ստեղծագործություններին հատուկ են կոմպոզիցիաների նրբագեղությունն ու կշռադատվածությունը, ինչպես նաև նկարի դետալների մանրակրկիտությունը։

Մինիոնի նկարները հայտնի էին գեղանկարներ հավաքագրողների շրջանում, որոնց թվում էր ֆրանսիացի թագավոր Լյուդովիգ XIV: Նկարչի մահից հետո նրանք ցաք ու ցրիվ եղան աշխարհի թանգարաններով։ Նրանց մեծ մասը գտնվում է Դրեզդենի պատկերասրահում, 6 նկար գտնվում են Լուվրում, 4 նկարն էլ՝ Էրմիտաժում։

Լավագույն ստեղծագործությունների ցուցակըԽմբագրել

  • «Կատվի և ընկնող ծաղիկներով լի ծաղկամանի նատյուրմորտ»
  • «Ոստրեով, մրգերով և ճենապակով նատիուրմորտ»
  • «Կնոջ կազմվածքով տոնդո ծաղիկների ծաղկաշղթայում»
  • «Ծաղկային նատյուրմորտ մկներով և միջատներով»
  • «Որսորդական ռազմաավարով նատյուրմորտ»
  • «Մրգերով, բանջարեղենով և թռչնի բույնով նատյուրմորտ»

ՊատկերասրահԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Bénézit E. Dictionnaire critique et documentaire des peintres, sculpteurs, dessinateurs et graveurs de tous les temps et de tous les pays (ֆր.)Paris: 1976. — ISBN 978-2-7000-0149-5
  2. 2,0 2,1 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 Biografisch Portaal — 2009.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Czech National Authority Database
  5. И. Мосин, А. Савельева. Большая иллюстрированная энциклопедия. Мастера живописи. 1000 художников от Возрождения до модернизма / Вып. Редактор С.Ю. Афонькин. - Вильнюс: UAB “Bestiary”, 2012. - С. 59. - 208 с. - ISBN 978-609-456-105-4.