Սոկրատ Սքոլաստիկոս
Սոկրատ Սքոլաստիկոս (կամ Սոկրատես Սքոլաստիկոս (հուն․՝ Σωκράτης ο Ιστορικός կամ Σχολαστικός, լատին․՝ Socrates Scholasticus, մոտ 380[1][2], Կոստանդնուպոլիս, Հին Հռոմ - մոտ 440[1][2], Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն), բյուզանդացի եկեղեցական պատմիչ՝ ծագումով հույն։ Հեղինակ է 7 գրքից բաղկացած «Եկեղեցական պատմության» («Historia Ecclesiastica»), որով Սոկրատը շարունակում է Եվսեբիոս Կեսարացու նույնանուն երկը՝ հասցնելով շարադրանքը 305 թվականից մինչև 439 թվականը։ Սոկրատի «Եկեղեցական պատմությունը» արժեքավոր աղբյուր է IV-V դդ. Արևելյան Հռոմեական կայսրության պատմության ուսումնասիրության համար։ Այն դեռևս վաղ միջնադարում՝ 696/7 թթ[3], թարգմանվել է հայերեն Փիլոն Տիրակացի վարդապետի կողմից՝ նախարար Ներսեհ Կամսարականի մեկենասությամբ[4]։ Ժամանակակից ուսումնասիրողների կարծիքով Սոկրատի աշխատության հայերեն թարգմանությունը եղել է Մովսես Խորենացու «Հայոց պատմության» աղբյուրներից մեկը[5]։ Այս հանգամանքը հիմք է տալիս որոշ ուսումնասիրողներին վիճարկել Մովսես Խորենցաու 5-րդ դարի պատմիչ լինելը։ Հայ ուսումնասիրողները, սակայն գտնում են, որ Պատմահայրը օգտվել է անմիջականորեն հունարեն բնագրից, և Սոկրատեսի հայ թարգմանությունը ինքը կրել է Խորենացու ազդեցությունը[6]։
Սոկրատ Սքոլաստիկոս հուն․՝ Σωκράτης ὁ Σχολαστικός | |
---|---|
Ծնվել է | մոտ 380[1][2] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Հին Հռոմ |
Մահացել է | մոտ 440[1][2] |
Մահվան վայր | Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն |
Քաղաքացիություն | Բյուզանդական կայսրություն |
Երկեր | Ecclesiastical history? |
Մասնագիտություն | աստվածաբան, եկեղեցական պատմաբան, գրող և պատմաբան |
![]() |
Հայկական միջավայրում Սոկրատի երկին է կցվել «Սեղբեստրոսի վարք» աշխատությունը, որը թարգմանվել էր 678 թ.։ Դրա հետևանքով վարքի հեղինակ լինելը սխալմամբ վերագրվել է հույն պատմիչին[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Documenta Catholica Omnia
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Catalogue of the Library of the Pontifical University of Saint Thomas Aquinas
- ↑ History of the Armenians, Moses Khorenats'i, Commentary on the Literary Sources by R. Thomson
- ↑ «7-րդ դարը Հայոց Եկեղեցու պատմության մեջ». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ 5,0 5,1 Thomson
- ↑ The problem of the Greek sources of Movsēs Xorenacʻi's History of Armenia By Aram Tʻopʻchʻyan
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոկրատ Սքոլաստիկոս» հոդվածին։ |