Աբրահամ Կաուլի

բրիտանացի գրող

Աբրահամ Կաուլի[6] (անգլ.՝ Abraham Cowley, 1618[1][2][3][…], Լոնդոնյան Սիթի, Մեծ Լոնդոն, Անգլիա - հուլիսի 28, 1667(1667-07-28)[1][4][5][…], Չերթսի, Ռաննիմիդ, Սըրրի, Անգլիա), անգլիացի պոետ։

Աբրահամ Կաուլի
Դիմանկար
Ծնվել է1618[1][2][3][…]
ԾննդավայրԼոնդոնյան Սիթի, Մեծ Լոնդոն, Անգլիա
Մահացել էհուլիսի 28, 1667(1667-07-28)[1][4][5][…]
Մահվան վայրՉերթսի, Ռաննիմիդ, Սըրրի, Անգլիա
ԳերեզմանՎեստմինստերյան աբբայություն
Քաղաքացիություն Անգլիայի թագավորություն
ԿրթությունԹրինիթի քոլեջ և Վեսմինստերի դպրոց
Մասնագիտությունբանաստեղծ, ակնարկագիր, դրամատուրգ, արձակագիր և գրող
 Abraham Cowley Վիքիպահեստում

Տասնհինգ տարեկանում հրապարակել է «Poetical blossoms» բանաստեղծությունների ժողովածուն։ Քեմբրիջում Կաուլին գրել է շատ բանաստեղծություններ անգլերեն և լատիներեն լեզուներով և «Naufragium Joculare» կատակերգությունը։ Մաքրակրոնների կողմից վտարվելով Քեմբրիջից՝ Կաուլին տեղափոխվել է Օքսֆորդ, որտեղ հրատարակել է «The puritan and the papist» երգիծանքը (16431656 թվականին որպես թագավորական կուսակցության համախոհ ձերբակալվել է և ազատվել է միայն Կրոմվելի մահից հետո։ Կաուլին վերականգնումը ողջունել է «Vision concerning his late pretended Highness Cromwell the Wicked» բանստեղծության մեջ։

Իր եղերերգություններում, գովերգերում և էպոսում Կաուլին ընդօրինակել է Պինդարոսին և Վերգիլիոսին։ Նրա անակրեոնյան բանաստեղծությունները («The mistress», «Davideis» անավարտ պոեմը և ուրիշներ) հրատարակվել են 1656 թվականին։ Կաուլին եղել է իր ժամանակների ամենակրթված մարդկանցից մեկը և «Royal Society»-ի հիմնադիրներից մեկը։ Նա զբաղվել է բժշկությամբ և բնական գիտություններով և գրել է «Liber plantarum» (հրապ․ «Poemata latina») բուսաբանական պոեմը։ Նրա «Works»-ը հրապարակվել են 1669 թվականին, այնուհետև Սպրատայի կենսագրության հետ 1680 թվականին։ Նրա ստեղծագործությունների ընտրանին Hurd’-ի կենսագրության հետ 1772-1777 թվականներ։ Ամենամեծ ժողովածուն հրատարակվել է Crosart- ի կողմից 1881 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 British Museum person-institution thesaurus
  3. 3,0 3,1 (not translated to mul) Գուտենբերգ նախագիծ(բազմ․)Project Gutenberg Literary Archive Foundation, 1971.
  4. 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  6. Ермолович, Дмитрий Иванович, Англо-русский словарь персоналий. — М.: Рус. яз., 1993. — 336 с. — С. 95

Արտաքին հղումներ խմբագրել

«Коули, Абрахам». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբրահամ Կաուլի» հոդվածին։