Աբրահամ վարդապետ Աստապատցի

հիշատակագիր
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբրահամ Աստապատցի (այլ կիրառումներ)

Աբրահամ վարդապետ Աստապատցի, (18-րդ դար, Աստապատ, Նախիջևանի խանություն, Աֆշարյան կայսրություն - 19-րդ դար) հայ մատենագիր, հիշատակագիր[1][2]։

Աբրահամ վարդապետ Աստապատցի
Ծնվել է18-րդ դար
ԾննդավայրԱստապատ, Նախիջևանի խանություն, Աֆշարյան կայսրություն
Մահացել է19-րդ դար
Քաղաքացիություն Աֆշարյան կայսրություն և  Ղաջարական Պարսկաստան
Մասնագիտությունմատենագիր

Կենսագրություն խմբագրել

Աբրահամ Աստապատցին ապրել է 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբին։ Ծնվել և ուսանել է Նախճավան գավառի Աստապատ ավանում։ Եղել է Էջմիածնի միաբան[1][3]։ Հեղինակ է մի շարք չափածո տաղերի ու ներբողների, ճառերի և այլ երկերի, որոնց մի մասը տեղ են գտել Կոստանդնուպոլսում 1807 թվականին հրատարակված «Ներբողեան սրբոյ աթոռոյն Էջմիածնի» գրքում[1][3]։ 1796 թվականին Ագուլիսի Սուրբ Թովմայի վանքում գրել է մի պատմական հիշատակարան՝ Անդրկովկասում և Թիֆլիսում Աղա Մահմադ խանի կատարած արշավանքների ու ավերումների մասին[1]։ Տվյալ աշխատությունը որոշ կրճատումներով 1901 թվականին հրատարակվել է Ա․ Թումանովի «Сборник материалов для описания местностей и племён Кавказа» ժողովածուի 29-րդ հատորում[2], այնուհետև՝ Կարապետ Բասմաջյանի «Բանասեր» հանդեսում, «Արարատ»-ում և այլն[3][4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Նախիջևան։ Բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ», Արգամ Այվազյան, Երևան, 1995, էջ 218.
  2. 2,0 2,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 43․
  3. 3,0 3,1 3,2 Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. էջ 17.
  4. «Արարատ», Մեսրոպ Մաքսուդյան, 1911, էջ 122-127․