Աբսենտ
Աբսենտ (ֆր.՝ absinthe от հին հունարեն՝ ἀψίνθιον — դառը օշինդր), ոգելից խմիչք[1][2][3][4], որին անիսի համ ու հոտ է տրված, և որը քամված է մի շարք բույսերի ծաղիկներից ու տերևներից[5] և սովորաբար պարունակում է շուրջ 70 % (երբեմն՝ 75 % և նույնիսկ 89,9 %) էթիլ սպիրտ[6][7][8][9]։ Աբսենտի կարևորագույն բաղադրիչը դառն օշինդրի մզուքը՝ էքստրակտն է (լատին․՝ Artemisia absinthium), որի եթերային յուղերում կա մեծ քանակությամբ տույոն[10][11][12][13]։
Աբսենտ | |
---|---|
Ենթատեսակ | flavored liquor? |
Բաղադրամասեր | A. absinthium |
Ալկոհոլի պարունակություն | 65 ± 30 % (V/V) |
Ծագման երկիր | Շվեյցարիա |
Գույն | կանաչ |
Absinthe Վիքիպահեստում |
Բաղադրությունը և հատկանիշները
խմբագրելՏույոնը երկար ժամանակ համարվում էր աբսենտի ազդող գլխավոր բաղադրիչներից մեկը։ Դա թունավոր նյութ է[14], որի մասին տիրապետում էր այն կարծիքը, թե հալյուցինացիաներ է առաջացնում Հետագայի ուսումնասիրությունները չեն հաստատել դա, այնինչ XIX դարում գտնում էին, որ բարձր թնդությամբ աբսենտի առաջ բերած արբեցությանը տույոնը հավելում է վառ դրսևորվող գրգռիչ գործողություններ, որոնք հաճախ հանգեցնում են անվերահսկելի ագրեսիայի։ Սակայն ժամանակակից ուսումնասիրությունները ցույց են տվել, որ աբսենտի հալյուցինածին հատկությունները մեծապես չափազանցված են[15]։
Աբսենտն ավանդաբար բնական կանաչ գույն է ունենում, թեև կարող է նաև անգույն լինել։ Գեղարվեստական գրականության մեջ այն հաճախ պատկերավոր կերպով անվանվում է "la fée verte" (կանաչ հուրի-փերի) կամ «կանաչ վհուկ»։ Երբեմն սխալմամբ դասում են լիկյորների շարքին՝ մոռանալով, որ նրան շաքար չի հավելվում և, ուրեմն, պարզապես ոգելից խմիչք է[16], որն ավանդաբար շշալցվում է բարձր թնդությամբ։
Աբսենտն սկզբնապես պատրաստվել է շվեյցարական Նյոշատել կանտոնում, 18-րդ դարի վերջերին։ 19-րդ դարի վերջերին և 20-րդի սկզբներին շատ սիրված խմիչք է դարձել Ֆրանսիայում, հատկապես արվեստագետների՝ նկարիչների, գրողների բոհեմական շրջանակում։ Աբսենտի հայտնի սիրահար էր Վան Գոգը, ում մասին ասում են, որ այդ խմիչքը դույլերով էր խմում[17]։
Եվ քանի որ աբսենտը ներկայացվել է որպես հոգեկանի վրա ազդեցություն գործող, հալյուցինացիաներ ծնող, վտանգավոր խմիչք[15], մի շարք երկրներում, ներառյալ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Նիդերլանդները, Բելգիան, Շվեյցարիան, Ավստրո-Հունգարիան, դրա օգտագործումն արգելվել է՝ սկսած 1915 թվականից։
1990-ական թվականներից ժամանակակից Եվրոպական Միության երկրներում այդ արգելքը հանվել է, և 21-րդ դարի սկզբներին աբսենտի մոտավորապես 200 բրենդներ էին արդեն արտադրվում մեկ տասնյակից ավելի երկրներում՝ Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Ավստրիայում, Գերմանիայում, Նիդերլանդներում, Իսպանիայում, Չեխիայում և այլուր։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Traite de la Fabrication de Liqueurs et de la Distillation des Alcools», P. Duplais (1882 3rd Ed, pp 375—381)(ֆր.)
- ↑ «Nouveau Traité de la Fabrication des Liqueurs», J. Fritsch (1926, pp 385—401)(ֆր.)
- ↑ «La Fabrication des Liqueurs», J. De Brevans (1908, pp 251—262)(ֆր.)
- ↑ «Nouveau Manuel Complet du Distillateur Liquoriste», Lebead, de Fontenelle, & Malepeyre (1888, pp 221—224)(ֆր.)
- ↑ Chisholm, Hugh, ed. (1911). . Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 1 (11th ed.). Cambridge University Press. էջ 75.
- ↑ "Traite de la Fabrication de Liqueurs et de la Distillation des Alcools", P. Duplais (1882 3rd Ed, pp. 375–81)
- ↑ "Nouveau Traité de la Fabrication des Liqueurs", J. Fritsch (1926, pp. 385–401)
- ↑ "La Fabrication des Liqueurs", J. De Brevans (1908, pp. 251262)
- ↑ "Nouveau Manuel Complet du Distillateur Liquoriste", Lebead, de Fontenelle, & Malepeyre (1888, pp. 221–24)
- ↑ Ian Hutton, pages 62–63
- ↑ Joachim Emmert; Günter Sartor; Frank Sporer; Joachim Gummersbach Determination of α-/β-Thujone and Related Terpenes in Absinthe using Solid Phase Extraction and Gas Chromatography(անգլ.) // Deutsche Lebensmittel-Rundschau : journal. — Germany: Gabriele Lauser, Ingrid Steiner, 2004. — Т. 9. — № 100. — С. 352—356. Архивировано из первоисточника 27 Նոյեմբերի 2007.
- ↑ Determination of a/β Thujone and Related Terpenes in Absinthe using Solid Phase Extraction and Gas Chromatography Արխիվացված 2007-11-27 Wayback Machine. Retrieved 5 March 2006.
- ↑ Lachenmeier, Dirk W.; Nathan-Maister, David; Breaux, Theodore A.; Sohnius, Eva-Maria; Schoeberl, Kerstin; Kuballa, Thomas Chemical Composition of Vintage Preban Absinthe with Special Reference to Thujone, Fenchone, Pinocamphone, Methanol, Copper, and Antimony Concentrations(անգլ.) // Journal of Agricultural and Food Chemistry[en] : journal. — 2008. — Т. 56. — № 9. — С. 3073—3081. — — PMID 18419128.
- ↑ Karin M. Höld, Nilantha S. Sirisoma, Tomoko Ikeda, Toshio Narahashi, John E. Casida α-Thujone (the active component of absinthe): γ-Aminobutyric acid type A receptor modulation and metabolic detoxification(անգլ.) // Proceedings of the National Academy of Sciences. — National Academy of Sciences, 2000-04-11. — В. 8. — Т. 97. — С. 3826—3831. —
- ↑ 15,0 15,1 Padosch, Stephan A; Lachenmeier, Dirk W; Kröner, Lars U (2006). «Absinthism: a fictitious 19th century syndrome with present impact». Substance Abuse Treatment, Prevention, and Policy. 1: 14. doi:10.1186/1747-597X-1-14. PMC 1475830. PMID 16722551.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ 'Traite de la Fabrication de Liqueurs et de la Distillation des Alcools' Duplais (1882 3rd Ed, p. 249)
- ↑ «Vincent van Gogh and the Thujone Connection'»., SAMA Network, November 25, 1988
Գրականություն
խմբագրել- Adams, Jad (2004) Hideous absinthe: a history of the devil in a bottle, London: I.B. Tauris. 1860649203
- Arnold, Wilfred Niels (1989 թ․ հունիս). «Absinthe». Scientific American. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 18-ին.
- Blumer, D. (2002). «The Illness of Vincent van Gogh». American Journal of Psychiatry. 159 (4): 519–26. doi:10.1176/appi.ajp.159.4.519. PMID 11925286.
- Conrad, Barnaby (1996). Absinthe: History in a Bottle. San Francisco: Chronicle Books. ISBN 978-0-8118-1650-2.
- Crowley, Aleister (1918). «Absinthe: The Green Goddess» (PDF). The International. XII (2). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
- Eadie, MJ (2009). «Absinthe, epileptic seizures and Valentin Magnan». The Journal of the Royal College of Physicians of Edinburgh. 39 (1): 73–78. PMID 19831287.
- Guthrie, R. Winston (2010). A Taste for Absinthe. New York: Clarkson Potter. էջ 176. ISBN 978-0-307-58753-4. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
- Huisman, M.; Brug, J.; MacKenbach, J. (2007). «Absinthe is its history relevant for current public health?». International Journal of Epidemiology. 36 (4): 738–44. doi:10.1093/ije/dym068. PMID 17982755.
- Lachenmeier, Dirk W.; Nathan-Maister, David; Breaux, Theodore A.; Sohnius, Eva-Maria; Schoeberl, Kerstin; Kuballa, Thomas (2008). «Chemical Composition of Vintage Preban Absinthe with Special Reference to Thujone, Fenchone, Pinocamphone, Methanol, Copper, and Antimony Concentrations». Journal of Agricultural and Food Chemistry. 56 (9): 3073–81. doi:10.1021/jf703568f. PMID 18419128.
- Lachenmeier, Dirk W.; Walch, Stephan G.; Padosch, Stephan A.; Kröner, Lars U. (2006). «Absinthe – A Review». Critical Reviews in Food Science and Nutrition. 46 (5): 365–77. doi:10.1080/10408690590957322. PMID 16891209.
Արտաքին հղումներ
խմբագրել- "Absinthe's second coming" Արխիվացված 2008-12-03 Wayback Machine—An April 2001 article in Cigar Aficionado about the first absinthe commercially produced in France since the 1915 ban.
- "Swiss face sobering future after legalizing absinthe" Արխիվացված 2016-12-02 Wayback Machine—A March 2005 Reuters article about the legalising of absinthe in Switzerland.
- "The Mystery of the Green Menace"—A November 2005 Wired magazine article about a New Orleans man who has researched the chemical content of Absinthe and now distills it in France.
- "The Return of the Green Faerie"—A wine and spirit journal article about the history, ritual, and artistic cult of Absinthe.
- The Wormwood Society Արխիվացված 2006-04-24 Wayback Machine—An independent organisation supporting changes to the US laws and regulations concerning absinthe. Provides articles, a forum and legal information.
- "What Is Absinthe"—Article discussing absinthe and its effect over mind and body.
Տես՝ absinthe Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբսենտ» հոդվածին։ |