Աբու Բաքր ալ-Բաղդադի (անգլ.՝ Abu Bakr al-Baghdadi, արաբ․՝ أبو بكر البغدادي‎‎, ի ծնե՝ Իբրահիմ Ավադ Իբրահիմ ալ-Բադրի, արաբ․՝ إبراهيم عواد إبراهيم علي محمد البدري السامرائي‎‎, հուլիսի 28, 1971(1971-07-28), Սամարրա, Սալադինի նահանգ, Իրաք - հոկտեմբերի 27, 2019(2019-10-27)[1], Բարիշա, Կուրկինայի շրջան, Հարեմի գավառ, Իդլիբի մարզ, Սիրիա[2]), հանրահայտ ահաբեկիչ, ով եղել է առաջնորդը[3][4][5][6] միջազգային[7] իսլամիստական ահաբեկչական կազմակերպության, որը 2003 թվականից հայտնի է տարբեր անվանումներով («Ալ Քաիդա», «Իրաքի իսլամական պետություն», «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն»)։ Հռչակվել է այսպես կոչված՝ «Իսլամական պետության» խալիֆ[8][9]): Հայտարարություն է արել՝ մուսուլմաններին կոչ անելով հրաժարվել ժողովրդավարություն, խաղաղություն և այլ արևմտյան հասկացություններից։

Աբու Բաքր ալ-Բաղդադի
արաբ․՝ أبو بكر البغدادي‎‎
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 28, 1971(1971-07-28)
ԾննդավայրՍամարրա, Սալադինի նահանգ, Իրաք
Մահացել էհոկտեմբերի 27, 2019(2019-10-27)[1] (48 տարեկան)
Մահվան վայրԲարիշա, Կուրկինայի շրջան, Հարեմի գավառ, Իդլիբի մարզ, Սիրիա
Քաղաքացիություն Իրաքի Հանրապետություն և առանց քաղաքացիության
Մայրենի լեզուարաբերեն
Կրոնիսլամ
ԿրթությունԲաղդադի համալսարան (2006)
Մասնագիտությունimam, զորավար, բռնարար, կոնդոտյեր և ահաբեկիչ
Զբաղեցրած պաշտոններԻսլամական պետության ղեկավար
ԿուսակցությունԻԼԻՊ
ԱնդամությունԻրաքի իսլամական պետություն և ԻԼԻՊ
 Abu Bakr al-Baghdadi Վիքիպահեստում

2011 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտը հայտարարել է, որ 10 միլիոն ամերիկյան դոլար կվճարի Աբու Բաքր ալ Բաղդադիի ձերբակալմանը կամ մահվանը հանգեցնող տեղեկատվության համար[10]։ 2017 թվականին այդ գումարի չափը հասցվել է 25 միլիոն ամերիկյան դոլարի[11]։

Բաղդադին կազմակերպել և անմիջականորեն մասնակցել է բազմաթիվ ոճրագործությունների (եզդիների ցեղասպանություն Իրաքում, համատարած սեքսուալ ստրկություն, համակարգված բռնաբարությունների, կտտանքների, մահապատիժների կազմակերպում և իրականացում)։ Նա դաժանությունը համարել է իրենց կազմակերպության քարոզչական ջանքերի բաղկացուցիչ մասը, և նրա կարգադրությամբ ստեղծվել ու տարածվել են սեռական ստրկության դրսևորումներ, մարմնամասերի կոտրատումով, քարկոծումով, հրկիզումով մահապատժներ պատկերող տեսահոլովակներ։ Հենց ինքն էլ ունեցել է անձնական օգտագործման մի քանի սեքս ստրկուհի։

2019 թվականի հոկտեմբերի 27-ին մահապարտի ժիլետը պայթեցնելու միջոցով Բաղդադին սպանել է իրեն ու իր երկու զավակներին[12], որպեսզի չընկնի ռեյդի դուրս եկած ամերիկյան հատուկ ջոկատայինների ձեռքը։ Նրա մարմինը ծով է նետվել[13][14]։ Իսլամական պետության ղեկավարությունը հաստատել է նրա մահը և նրան փոխարինող ընտրել Աբու Իբրահիմ ալ Հաշիմի ալ Քուրաշիին[15]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 ISIS leader al-Baghdadi confirmed dead after apparent suicide during U.S. operation: sourcesFNC, 2019.
  2. «Security Council Al-Qaida Sanctions Committee adds Ibrahim Awwad Ibrahim Ali al-Badri al-Samarrai to its Sanctions List». 5 October 2011. United Nations Security Council, SC/10405. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 20 հուլիսի, 2014-ին.
  3. Iraqi Government Releases New Photo of the Middle East’s Most Wanted Terrorist // Time, 23.02.2014
  4. Militant Leader in Rare Appearance in Iraq // The New York Times, 06.07.2015
  5. Sherlock R. How a talented footballer became world’s most wanted man, Abu Bakr al-Baghdadi // The Telegraph, 11.11.2014
  6. Обама попросил у Конгресса разрешения на войну с ИГ // Lenta.ru, 11.02.2015
  7. Islamic State in Iraq and the Levant (ISIL), Encyclopaedia Britannica
  8. Чемпионы по джихаду. Lenta.ru, 7.07.2014.
  9. «Исламский Халифат» — какие риски для России несёт новое террористическое квазигосударство. Regnum, 02.07.2014.
  10. «Terrorist Designation of Ibrahim Awwad Ibrahim Ali al-Badri». United States Department of State. 2011 թ․ հոկտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 8-ին.
  11. «Abu Bakr al-Baghdadi: IS leader 'dead after US raid' in Syria». BBC. 2017 թ․ հոկտեմբերի 27. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 27-ին.
  12. «Аль-Багдади взорвал себя с двумя детьми, уточнил Пентагон» (ռուսերեն). ՌԻԱ Նովոստի. 20191031T0035. Վերցված է 2020 թ․ մայիսի 19-ին.
  13. «От тела аль-Багдади "избавятся подобающим образом", заявил советник Трампа» (ռուսերեն). ՌԻԱ Նովոստի. 20191027T1931. Վերցված է 2020 թ․ մայիսի 19-ին.
  14. «Head Of U.S. Central Command Says ISIS Leader Baghdadi Buried At Sea» (անգլերեն). NPR.org. Վերցված է 2020 թ․ մայիսի 19-ին.
  15. «"Богослов и ветеран джихада". Названо имя преемника аль-Багдади во главе ИГ». BBC News Русская служба. 2019 թ․ հոկտեմբերի 31. Վերցված է 2020 թ․ մայիսի 19-ին.

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբու Բաքր ալ-Բաղդադի» հոդվածին։