Աբուզար Այդամիրով
Աբուզար Աբդուլխակիմովիչ Այդամիրով (ռուս.՝ Абузар Абдулхакимович Айдамиров[1], հոկտեմբերի 29, 1933, Meskety, Նոժայ-Յուրտովսկի շրջան, ԽՍՀՄ - մայիսի 27, 2005, Meskety, Նոժայ-Յուրտովսկի շրջան, Չեչնիա, Ռուսաստան), խորհրդային չեչեն գրող և բանաստեղծ, կյանքի օրոք ճանաչվել է չեչենական գրականության դասական։ Չեչենա-Ինգուշական ԻԽՍՀ ժողովրդական գրող (1977), Չեչնիայի գրողների միության նախագահ (2004-2005)[2][3]։
Աբուզար Այդամիրով | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 29, 1933 |
Ծննդավայր | Meskety, Նոժայ-Յուրտովսկի շրջան, ԽՍՀՄ |
Վախճանվել է | մայիսի 27, 2005 (71 տարեկան) |
Վախճանի վայր | Meskety, Նոժայ-Յուրտովսկի շրջան, Չեչնիա, Ռուսաստան |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող և արձակագիր |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Chechen State Pedagogical Institute? |
Ժանրեր | բանաստեղծություն |
Պարգևներ | |
![]() |
Կենսագրություն Խմբագրել
Աբուզար Այդամիրովը ծնվել է 1929 թվականի հոկտեմբերի 29-ին։
Չեչենների և ինգուշների տեղահանման տարիներին աշխատել է որպես դաշտավարական բրիգադի հաշվառող, դպրոցի գրադարանավար, խորհտնտեսության գլխավոր հաշվապահի տեղակալ։ Չեչենա-Ինգուշական ԻԽՍՀ-ի վերականգնումից հետո վերադարձել է հայրենիք[4]։
1957-1987 թվականներին հայրենի գյուղում աշխատել է որպես չեչեներենի և գրականության ուսուցիչ։
1963 թվականին ավարտել է Չեչենա-Ինգուշական պետական մանկավարժական ինստիտուտի պատմա-բանասիրական ֆակուլտետը։ 1964 թվականին ընտրվել է ԽՍՀՄ գրողների միության անդամ։ 1967-1969 թվականներին սովորել է ԽՍՀՄ գրողների միության Բարձրագույն գրականության դասընթացներում։ 1969-1989 թվականներին եղել է Չեչենա-Ինգուշական ԻԽՍՀ-ի գրողների միության վարչության անդամ։ Երկար տարիների մանկավարժական գործունեության համար պարգևատրվել է պետական բարձր մրցանակներով[4]։
30 տարի եղել է Նոժայ-Յուրթի շրջանային խորհրդի պատգամավոր։ 1989-1993 թվականներին՝ մինչև Չեչնիայում Ջոջար Դուդաևի իշխանության գալը, եղել է ՌԽՖՍՀ Բարձրագույն խորհրդի պատգամավոր։ 2004 թվականին Չեչենական Հանրապետության գրողների միության առաջին համագումարում նրա վերահաստատումից հետո ընտրվել է գրական այդ կազմակերպության նախագահ[4]։
Աբուզար Այդամիրովը մահացել է 2005 թվականի մայիսի 27-ին։
Ստեղծագործություն Խմբագրել
Աբուզար Այդամիրովի առաջին պատմվածքը տպագրվել է 1957 թվականին։
Այդամիրովի բանաստեղծության հիման վրա գրված երգը, որը գրվել է 1970-ական թվականներին, հետագայում օգտագործվել է որպես Իչկերիայի Չեչենական Հանրապետության հիմն։ Այդամիրովն անձամբ բավականին քննադատաբար է խոսել Իչկերիայի ռեժիմի մասին[5]։
Այդամիրովի գրչին են պատկանում 19-րդ դարի Կովկասյան պատերազմի մասին պատմական եռագրությունը՝ «Երկար գիշերներ», «Կայծակ լեռներում» և «Փոթորիկ»։ Վեպերը թարգմանվել են արաբերեն, թուրքերեն, ֆրանսերեն և եվրոպական այլ լեզուներով։
Այդամիրովի առավել նշանակալից աշխատանքը եռագրության առաջին՝ «Երկար գիշերներ» վեպն է։ Աշխատանքը 10 տարի դրված է եղել գրողի սեղանին այն պատճառով, որ նա հրաժարվել է փոփոխություններ կատարել ԽՄԿԿ հրահանգների համաձայն։ Վեպը լույս է տեսել 1972 թվականին և երկար ժամանակ գտնվել է գաղտնի արգելքի տակ։ 1996 թվականին թարգմանվել է ռուսերեն, 1998 թվականին՝ արաբերեն։
Հիշատակ Խմբագրել
- 2006 թվականին բացվել է Ա. Այդամիրովի հուշագրական թանգարանը[6]։
- 2008 թվականին Գրոզնիում Բոգդան Խմելնիցկու անվան փողոցը վերանվանվել է Ա. Ա. Այդամիրովի անունով[7]։
- Այդամիրովի անվան փողոցներ կան Տոլստոյ-Յուրտ[8], Իշխոյ-Յուրտ[9], Ջալկա[10] և մի շարք այլ գյուղերում։
- 2013 թվականի հոկտեմբերի 30-ին Ա. Այդամիրովի ծննդյան 80-ամյակի առթիվ նրա անունով է կոչվել Չեչենական Հանրապետության ազգային գրադարանը[11]։
- «Կիրիլիցայի պալատ» մշակութա-պատմական կոմպլեքսի Գրողների պուրակում 2018 թվականի նոյեմբերին տեղադրվել է Աբուզար Այդամիրովի կիսանդրին[12]։
Պարգևներ և կոչումներ Խմբագրել
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1981 թվականի հունիսի 17),
- Ժողովուրդների բարեկամության շքանշան (1991 թվականի օգոստոսի 15)[13],
- Չեչենա-Ինգուշական ժողովրդական գրող (1977),
- «ԽՍՀՄ կրթության գերազանցիկ» (1985),
- Չեչնիայի պետական համալսարանի պատվավոր պրոֆեսոր (1993),
- ՉՀ Գիտությունների ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս (1993),
- «ՌԽՖՍՀ կրթության գերազանցիկ» (1997),
- «Չեչենական Հանրապետության ժողովրդական ուսուցիչ»։
Մատենագիտություն Խմբագրել
- Ստեղծագործությունների 6-հատորյա ժողովածու[6]
- Ա. Այդամիրով։ Երկար գիշերներ
- Փոթորիկ Archived 2017-11-17 at the Wayback Machine.
- Айдамиров А. А. Избранное: повести и рассказы : [перевод]. — М.: Благотворительный фонд поддержки чеченской литературы, 2009. — 414 с. — ISBN 5918210121
- Айдамиров А. А. Буря = Дарц. — Гр.: ГУП «Книжное издательство», 2006. — Т. 3. — 556 с. — 3000 экз. — ISBN 598896001-4
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Адиз Кусаев Писатели Чечни. — Грозный: «ИПК Грозненский рабочий», 2011. — 720 с. — 11 000 экз. — ISBN 978-5-4314-0029-2
- ↑ В Доме печати почтили память народного писателя ЧР А. Айдамирова
- ↑ История Союза писателей Чеченской Республики Archived 2014-10-22 at the Wayback Machine.
- ↑ 4,0 4,1 4,2 Абузар Айдамиров(չաշխատող հղում). checheninfo.ru
- ↑ Законодательство по джихаду. Часть третья — Радио Свобода
- ↑ 6,0 6,1 На пути увековечения памяти А.Айдамирова Archived 2014-08-26 at the Wayback Machine.
- ↑ «Улица им. Б. Хмельницкого переименована в улицу имени Абузара Айдамирова»։ Արխիվացված է օրիգինալից 2017-11-14-ին։ Վերցված է 2019-10-23
- ↑ «Почтовый индекс улица Айдамирова, с. Толстой-Юрт»։ index.kodifikant.ru։ Վերցված է 2017-11-16
- ↑ «Улица Айдамирова на карте Ишхой-Юрта»։ mapbase.ru։ Արխիվացված է օրիգինալից 2019-12-08-ին։ Վերցված է 2017-11-16
- ↑ «Айдамирова улица в селе Джалка на карте»։ mapkarta.ru։ Վերցված է 2017-11-16
- ↑ Национальной библиотеке ЧР присвоено имя А. Айдамирова Archived 2014-07-29 at the Wayback Machine.
- ↑ Бюст памятник Абузар Айдамирову
- ↑ «Ведомости Съезда народных депутатов СССР и Верховного Совета СССР», № 34 за 1991 год, ст. 976
Գրականություն Խմբագրել
- Муса Гешаев. Знаменитые чеченцы. — М.: Мусаиздат, 2006. — Т. 4. — С. 92-125. — 708 с. — 2000 экз.
Արտաքին հղումներ Խմբագրել
- Заурбек Хамидов (2005-06-08)։ «На смерть народного писателя»։ web.archive.org։ Արխիվացված է օրիգինալից 2007-02-13-ին։ Վերցված է 2017-11-16
- «Абузар Айдамиров»։ checheninfo.ru։ 2013-08-28։ Վերցված է 2017-11-16
- Нунуев С.-Х. М. (2012-11-14)։ «Абузар Айдамиров. Духовный лидер эпохи»։ nohchalla.com։ Արխիվացված է օրիգինալից 2017-11-16-ին։ Վերցված է 2017-11-16