Աբլուխվարա (աբխ.՝ Аблухвара, վրաց.՝ აბლუხვარა), գյուղ Աբխազիայի Գուլրիփշի շրջանում, Գուլրիփշից 38 կմ հյուսիս-արևելք։ Հեռավորությունը Սև ծովից` 21 կմ։ Գտնվում է ծովի մակարդակից 720 մ բարձրության վրա։

Գյուղ
Աբլուխվարա
աբխ.՝ Аблухвара, վրաց.՝ აბლუხვარა
ԵրկիրԱբխազիայի Հանրապետություն Աբխազիայի Հանրապետություն
ԵրկրամասԱբխազիա
ՇրջանԳուլրիփշի
ԲԾՄ720 մետր
Բնակչություն35 մարդ (1989)
Ազգային կազմՀայեր
Աբլուխվարա (Աբխազիա)##
Աբլուխվարա (Աբխազիա)

Բնակչություն

խմբագրել

1959 թվականի տվյալներով գյուղում բնակվում էր 227 մարդ` հիմնականում հայեր[1][2], իսկ 1989 թվականին՝ 35 մարդ[3], կրկին հայեր[4]։

Տարի Բնակչություն
1959 227 մարդ
1968 164 մարդ [5]
1989 35 մարդ


Բնակիչների հիմնական զբաղմունքը ծխախոտի, եգիպտացորենի մշակությունն է և անասնապահությունը։ Ունի ութամյա դպրոց։

Գյուղը 1890-ական թվականներին հիմնադրել են Տրապիզոնից և Ջանիկից գաղթած հայերը։

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 26