Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դինամիտ (այլ կիրառումներ)

Դինամիտ՝ պայթուցիկ խառնուրդ։ Հիմնական բաղադրիչը նիտրոգլիցերինն է։ Ըստ մնացած խառնուրդների, տարբերում են խառը դինամիտ և դոնդողդինամիտ, իսկ ըստ նիտրոգլիցերինի քանակի՝ ցածր և բարձր տոկոսայնությամբ դինամիտներ։ Խառը դինամիտը (զուրդինամիտ) սովորաբար պարունակում է 75% նիտրոգլիցերին և 25% ինֆուզորահող, փխրուն, խոնավ զանգված է, նման ճարպոտ սևահողի։ Ցածր տոկոսայնությամբ դինամիտը (դետոնիտ) բաղկացած է նիտրոգլիցերինից, Էթիլեն-գլիկոլի դինիտրատից 6—15%, ամոնիումի բորակից, տրոտիլից, ալյումինի փոշուց։ Փխրուն փոշի է։ Խառը դինամիտը այնքան էլ կայուն չէ և ջրից քայքայվում է։

1942 թվական, Դուգլաս Դամի կողմից դինամիտի պատրաստման գործընթաց

Դոնդողդինամիտը պլաստիկ, գերխիտ զանգված է բաղկացած մասնավորապես նիտրոգլիցերինից, կոլլօքսիլինից 2,5%, չիլիական բորակից 27% և փայտի ալյուրից 8%։ Նիտրոգլիցերինի և 7—10% կոլլօքսիլինի խառնուրդից ստացվում է առաձգական, կաուչուկանման զանգված, որը կոչվում է շառաչող դոնդող և համարվում է գերհզոր պայթուցիկ միջոց։ Պնդացման ջերմաստիճանը ցածրացնելու համար դինամիտին հաճախ խառնում են գլիկոներիդինիտրատ։ Դինամիտ պատրաստում են մեխանիկական խառնարաններում, այնուհետև զանգվածը տեղավորում 2—3 սմ տրամագծով 10 սմ երկարությամբ թղթե գլաններում։ Դինամիտը օգտագործվում գլխավորապես լեռնային արդյունաբերության մեջ և ստորգետնյա աշխատանքներում։

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դինամիտ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 394