Աբժակվա
Աբժակվա (աբխ.՝ Абжьаҟәа, վրաց.՝ აბჟაყვა), գյուղ Աբխազիայի Սուխումի շրջանում, Սուխումից 7 կմ արևելք։ Գտնվում է Սև ծովից` 5,5 կմ հեռավորության և ծովի մակարդակից 3 մ բարձրության վրա։
Գյուղ | ||
---|---|---|
Աբժակվա | ||
աբխ.՝ Абжьаҟәа վրաց.՝ აბჟაყვა | ||
Երկիր | ![]() | |
Մունիցիպալիտետ | Սուխումի մունիցիպալիտետ | |
ԲԾՄ | 3 մետր | |
Բնակչություն | 1347 մարդ (1989)[1] | |
Ազգային կազմ | հայեր, հույներ | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Բնակչություն
խմբագրել1959 թվականին գյուղն ուներ 665 բնակիչ[2], իսկ 1968 թվականի դրությամբ ուներ 623 բնակիչ՝ վրացիներ, հայեր և հույներ։ 1989 թվականին, գյուղի բնակչության թիվը կազմել է 1347 մարդ[3]։
Աբժակվա գյուղը մտնում է Բասլաթա գյուղի գյուղական խորհրդի կազմի մեջ։ Բնակիչներն զբաղվում են ծխախոտի, [գիպտացորենի մշակությամբ, պտղաբուծությամբ, թռչնաբուծությամբ և շերամապահությամբ։ Աբժակվան ուներ վրացական միջնակարգ դպրոց, գրադարան, բուժկայան։
Հայերն եկել են շրջակա գյուղերից՝ 1947 թվականին։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 25)։ |