Աբեոկուտա
Աբեոկուտա[2][3] (անգլ.՝ Abeokuta), Օգուն նահանգի վարչական կենտրոնը, գտնվում է Նիգերիայի հարավ-արևմուտքում։ Բնակչությունը՝ ▲888 924 մարդ (2012)։
Բնակավայր | ||
---|---|---|
Աբեոկուտա | ||
անգլ.՝ Abeokuta | ||
Երկիր | Նիգերիա | |
Համայնք | Օգուն | |
Հիմնադրված է | 1825 թ. | |
Մակերես | 879 կմ² | |
ԲԾՄ | 66 մետր | |
Պաշտոնական լեզու | յորուբա[1] | |
Բնակչություն | ▲888 924 մարդ (2012) | |
Ժամային գոտի | UTC+1 | |
| ||
Աշխարհագրություն
խմբագրելՔաղաքը գտնվում է Լագոսից 90 կմ դեպի հյուսիս՝ Օգուն գետի վրա, որը մոտ 200 մետր լայնություն ունի քաղաքի տարածքում։ Քաղաքն ունի նաև փոքր նավերի նավարկելու համար հատվածներ Օլումո լեռների մոտ, որոնք նրա համար հանդիսանում են բնական պաշտպանիչ պարիսպ։
Բնակավայրի կենտրոնի բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 66 մետր[4]։
Տնտեսություն
խմբագրելԱգրարային շրջանի կենտրոնը մասնագիտացված է կակաոյի և բամբակի մշակման գործում[5]։ Զարգացած է սննդի (արմավենու յուղի արտադրություն, գարեջուր, պահածոներ, կակաոյի, լոբու վերամշակում) արդյունաբերությունը, ցեմենտի արդյունաբերությունը, հեծանվի անվադողերի արտադրությունը, փայտամշակումը։ Պահպանվում է նաև գործվածքների և ներկանյութերի ավանդական տնայնագործական արտադրությունը[5]։ Կատարվում է գյուղատնտեսական արտադրանքների առևտուր (կակաո, բանան, ցիտրուս)։
Աբեոկուտան Լագոս-Կանո երկաթուղային մայրուղու և ավտոճանապարհի տրանսպորտային հանգույց է։
Պատմություն
խմբագրելՆախկինում եղել է էգբե ժողովրդի գլխավոր քաղաքը՝ Վերին Գվինեայի արևելյան մասում։ 19-րդ դարում քաղաքը շրջապատվել է 20 կմ երկարությամբ հողե պարսպով։ 130 000 բնակչից շուրջ 2000-ը քրիստոնյաներ էին։ Քաղաքը և նրա շրջակայքը գտնվում էին Ալ-Ակե ցեղի առաջնորդներից մեկի իշխանության տակ։ Ֆելատտա ժողովրդի կողմից յորուբաների իշխանության կործանումից հետո այնտեղից փախչող էգբեները 1825 թվականին հիմնադրել են Աբեոկուտու քաղաք-պետությունը, որն արագ հասել է ծաղկուն վիճակի և 1851 ու 1864 թվականներին անպարտելիորեն հակահարված տվել դագոմեյցիների հարձակումներին։
1840-ական թվականներից Աբեոկուտայում գոյություն ունեին եվրոպական քրիստոնեական միսիա և առևտրական կենտրոն (արտահանում էին փղոսկր և կաուչուկ, ներկրում՝ մանուֆակտուրային շինվածքներ)։ 1867 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած հեղաշրջումից հետո անգլիացի միսիոներներն արտաքսվեցին քաղաքից։
19-րդ դարի երկրորդ կեսին Աբեոկուտայի բնակչությունն աճել է՝ ի հաշիվ Սիերա Լեոնեից տեղափոխված ազատագրված ստրուկների ժառանգների[5]։ 1893 թվականին քաղաքում ձևավորվել է էգբե ժողովրդի Միացյալ կառավարությունը, որը ճանաչվել է անգլիական գաղութային իշխանությունների կողմից։ 1914 թվականին այն դարձել է Նիգերիայի բրիտանական գաղութի մի մասը։
1960 թվականից Աբեոկուտուն ընդգրկված է անկախ Նիգերիայի կազմում։
Սոցիալական ոլորտ
խմբագրելԱբեոկուտայում գործում են պոլիտեխնիկական (1979 թվականից) և գյուղատնտեսական (1988 թվականից) ինստիտուտներ[5]։
Ժողովրդագրություն
խմբագրելՔաղաքի բնակչության թիվը՝ ըստ տարիների[6]։
1991 | 2003 | 2010 |
---|---|---|
352 735 | 542 900[5] | 801 282 |
Տարի | Բնակչություն |
---|---|
1907 | 120 000[7] |
2012 | 888 924 |
Նշանավոր բնակիչներ
խմբագրելԱբեոկուտայում ծնվել են բազմաթիվ հայտնի նիգերիացիներ, ինչպիսիք են երգահան և երգիչ Ֆելա Կուտին, գրող Ամոս Տուտուոլան, գրող և նոբելյան մրցանակի դափնեկիր Վոլե Շոյինկան, արքեպիսկոպոս Պիտեր Ակինոլան, Նիգերիայի նախագահը` Օլուսեհուն Օբասանջոն (1999-2007)։
Պատկերասրահ
խմբագրել-
Սոցիալական կենտրոն, Օգուն նահանգ
-
Աղջիկների քերականության դպրոց, Օգուն նահանգ
-
Օլումո լեռան մուտք
-
Մոշհուդ Աբիոլա Պոլիտեխնիկ, գլխավոր մուտք
-
Կուտո ճանապարհ Աբեոկուտայում
-
Տեսարան երկնքից, 1929
-
Էգբեների թեմ (Անգլիկան եկեղեցի)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.propertypro.ng/blog/history-of-abeokuta-population-fun-things-to-do/
- ↑ Городецкая И.Л., Левашов Е.А. Русские названия жителей: Словарь-справочник. — М.: АСТ, 2003. — С. 19. — 363 с. — ISBN 5-17-016914-0.
- ↑ Государства Западной Африки. Кабо-Верде // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 2009 г. ; гл. ред. Г. В. Поздняк. — М. : ПКО «Картография» : Оникс, 2010. — С. 146—147. — ISBN 978-5-85120-295-7 (Картография). — ISBN 978-5-488-02609-4 (Оникс).
- ↑ «Abeokuta, Nigeria Page» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Виноградова Н. В., Мазов С. В. Абеокута // Большая российская энциклопедия / С. Л. Кравец. — М: Большая Российская энциклопедия, 2005. — Т. 1. — С. 21. — 768 с. — 65 000 экз. — ISBN 5-85270-329-X
- ↑ «Abeokuta» (անգլերեն). World Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ Канке; Kankye, Viktor (2017 թ․ հունիսի 8). Special and general philosophy of science. Encyclopedic dictionary. Москва: INFRA-M Academic Publishing LLC. ISBN 9785160128092.
Գրականություն
խմբագրել- Гофман В. Abbeokuta. Берлин, 1859.
- Буртон A. Abbeokuta and the Cameroons mountains. Лондон, 1863.
Արտաքին հղումներ
խմբագրել- Աբեոկուտայի պատմությունը Արխիվացված 2019-06-30 Wayback Machine(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբեոկուտա» հոդվածին։ |