Աբդուլմալիք Ռիգի

իրանցի ահաբեկիչ

Աբդուլմալիք Ռիգի[3] (մոտ 1979[1], Սիստան և Բելուջիստան, Իրան - հունիսի 20, 2010(2010-06-20)[2], Evin Prison, Թեհրան, Իրան[4][5]), «Ջունդալլա» ահաբեկչական իսլամիստական կազմակերպության նախկին առաջնորդը, որը տեղակայված է Իրանի հարավ-արևելքում գտնվող Սիսթան և Բելուջիսթան գավառներում։ 2010 թվականին ձերբակալվել և մահապատժի է ենթարկվել Իրանի կառավարության կողմից։

Աբդուլմալիք Ռիգի
մոտ 1979[1] - հունիսի 20, 2010(2010-06-20)[2]
ԾննդավայրՍիստան և Բելուջիստան, Իրան
Մահվան վայրEvin Prison, Թեհրան, Իրան
Քաղաքացիություն Իրան
ԿոչումԳերագույն գլխավոր հրամանատար
ԿրթությունJamia Uloom-ul-Islamia?

Վաղ կյանք և կրթություն խմբագրել

Ծնվել է 1979 թվականին[4]։ Սերում է ռիգայի ցեղից, բելուջայի ժողովրդից։ Դեռահասության տարիներին դատապարտվել է դանակով հարձակման համար և պատիժ է կրել բանտում[6]։

Չի ունեցել ֆորմալ աշխարհիկ կրթություն, ուսանել է Կարաչիի քաղաքային ճեմարանում «Jamia Uloom-ul-Islamia» սուննիների մեդրեսեում, ինչպես և շատ այլ իսլամիստական «Թալիբան» շարժման առաջնորդներ[7]։

Ենթադրյալ գործունեություն խմբագրել

Գոյություն ունեն տարաձայնություններ աջակցության և «Ջունդալլա»-ի միջազգային կապերի վերաբերյալ։ Շատ փորձագետներ կարծում են, որ խմբավորումը կապված է «Ալ-Կաիդա»-ի հետ[8]։ Կան նաև պնդումներ, որ «Ջունդալլան» կապված է ԱՄՆ կառավարության հետ և ֆինանսավորում է ստանում բելուջայի իրանցիներից արտասահմանում[9]։

Ամերիկացի լրագրող Դեն Ռազերը «AXS TV» հեռուստաալիքի իր «Dan Rather Reports» ծրագրում հարցազրույց է վերցրել Աբդուլմալիք Ռիգիից և ցուցադրել է տեսագրությունը, թե ինչպես է նա անձամբ կտրել իր ազգականի՝ Շահաբ Մանսուրիի գլուխը։ Նույն հարցազրույցում Աբդուլմալիք Ռիգին իրեն «իրանցի» է անվանել և հերքել, որ իր նպատակը բելուջայի առանձին պետության ձևավորումն է։ Նա պնդել է, որ խմբավորման գործունեության նպատակն էր «բարելավել բնակության պայմանները էթնիկ բելուջաների համար» և «պայքարել Իրանում սուննի մուսուլմանների իրավունքների համար»[10][11]։

Որոշ տեղեկությունների համաձայն՝ Աբդուլմալիք Ռիգին երկու գիշեր անընդմեջ չի քնել մեկ վայրում և առանց ձեռնոցների այլ մարդկանց ձեռք չի սեղմել։ Հաղորդվում էր նաև, որ նա նմանակել է Աբու Մուսաբ ազ Զարքաուին իր պահվածքում և պատանդների մահապատիժների տեսագրությունը[6]։ Իրանական «Kayhan» թերթը 2005 թվականի ապրիլի 7-ին սխալմամբ հայտնել էր, որ Ռիգին սպանվել է Աֆղանստանի հետ սահմանին գործողության ընթացքում։ 2005 թվականի ապրիլի 11-ին հայտնվել է հերքման տեսանյութը, որում Աբդուլմալիք Ռիգին ողջ է[12]։

Աբդուլհամիք Ռիգին մեղադրել է իր եղբորը Իրանի կառավարության դեմ ամերիկացիների հետ համագործակցելու մեջ[13]։ Իրանի իշխանությունները պնդում էին, որ Աբդուլմալիք Ռիգին մասնակցել է իրանցի գեներալի սպանություններին և ահաբեկչություններ է իրականացրել երկրի ներսում[14]։ Այդ մեղադրանքներով Աբդուլմալիկը ձերբակալվել էր 2010 թվականի փետրվարին[15]։

Ձերբակալություն խմբագրել

Աբդուլմալիք Ռիգայի ձերբակալության երկու տարբեր վարկածներ կան։ Իրանի կառավարության տվյալների համաձայն, 2010 թվականի փետրվարի 23-ին Աբդուլմալիքը Դուբայից (Արաբական Միացյալ Էմիրություններ) Բիշքեկ (Ղրղզստան) չվերթով գտնվում էր Աֆղանստանի քաղաքացու կեղծ անձնագրով[16][17][18]։ Երբ ինքնաթիռը գտնվում էր Պարսից ծոցում, այն որսացել էին իրանական կործանիչները և օդաչուին հրահանգվել էր վայրէջք կատարել իրանական տարածքում[18]։ Երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել Բանդար Աբբասի միջազգային օդանավակայանում, իրանական զորքերը ճանաչել են Աբդուլմալիք Ռիգիին ուղևորների մեջ և կալանավորել նրան։ Ձերբակալությունից հետո իրանական հեռուստատեսությունը ցույց է տվել Աբդուլմալիքին՝ կապված ձեռքերով, Իրանի չորս դիմակավորված Կոմանդոսի ուղեկցությամբ[16][17][18][19]։

ԱՄՆ հետախուզության նախկին աշխատակցի խոսքով՝ Աբդուլմալիք Ռիգին ձերբակալվել է պակիստանցի ուժայինների կողմից և ԱՄՆ-ի աջակցությամբ տեղափոխվել Իրան․ «Կարևոր չէ, թե ինչ են ասում իրանցիները։ Նրանք գիտեն ճիշտը»[20]։

Մահապատիժ խմբագրել

2010 թվականի հունիսի 20-ին իրանական և միջազգային ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Աբդուլմալիք Ռիգին կախաղան է բարձրացվել Թեհրանի Էվին բանտում[5]։ Իսլամական Հանրապետության լրատվական գործակալությունը հայտարարել է, որ մահապատիժն իրականացվել է Թեհրանի հեղափոխական տրիբունալի որոշմամբ։ Տրիբունալի հայտարարության մեջ մեջբերվում է․ «Երկրի արևելքում զինված հակահեղափոխական խմբավորման ղեկավարը պատասխանատու է զինված կողոպուտի, սպանության փորձի, բանակի և ոստիկանության, ինչպես նաև հասարակ մարդկանց վրա զինված հարձակումների և սպանության համար»։ Նրա մահապատիժը նկարագրվել է որպես «ծանր հարված» «Ջունդալային»[21]։

Իրանի ներքին գործերի նախարար Մոստաֆա Մոհամմադ Նաջարը մեկնաբանել է մահապատիժը․ «Վերջին 30 տարիների ընթացքում մեր թշնամիները պարտություն են կրել բոլոր դեպքերում, և նրանց վերջին հնարքը ակտիվիստների հրահրումն էր, որոնք ցանկանում էին ոչնչացնել մեր իշխանությունը։ Այս չարագործի մահապատիժը, որին աջակցում էին մի քանի արևմտյան լրտեսական գործակալություններ և իսրայելցիներ, տարածաշրջան է վերադարձրել ամբողջ աշխարհը»[22]։ Աբդուլմալիք Ռիգիին թաղել են հարավ-արևելյան Թեհրանում գտնվող Խավարանի գերեզմանատանը։

2019 թվականին թողարկվել է ռեժիսոր Նարգես Աբյարի «When the Moon Was Full» իրանական դրամատիկական ֆիլմը։ Սյուժեի կենտրոնում Աբդուլմալիք Ռիգիի եղբոր և հարսի պատմությունն է[23][24]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://web.archive.org/web/20100403082842/http://www2.irna.ir:80/fa/news/view/menu-273/8812030116104455.htm
  2. 2,0 2,1 2,2 http://news.bbc.co.uk/2/hi/world/middle_east/10359415.stm
  3. [1]
  4. 4,0 4,1 «Irna». Irna. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13-ին.
  5. 5,0 5,1 «Iran hangs Sunni militant leader Abdolmalek Rigi». BBC News. 2010 թ․ հունիսի 20. Վերցված է 2011 թ․ մարտի 16-ին.
  6. 6,0 6,1 Behnegarsof. «پايگاه خبری تحليلی فرارو - عبدالمالک ریگی کیست؟». Fararu. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13-ին.
  7. «Rigi's arrest a godsend for Pakistan». Dawn. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 18-ին.
  8. «Death Toll in Iran Mosque Explosion Rises to 12». FOX News. 2008 թ․ ապրիլի 13. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 16-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  9. Car bomb in Iran destroys a bus carrying Revolutionary Guards The New York Times
  10. HDNet Original Programming — Transcripts Արխիվացված 6 Հունվար 2008 Wayback Machine
  11. HDNet Original Programming — Dan Rather Reports Արխիվացված 23 Օգոստոս 2007 Wayback Machine
  12. Leader and 11 members of militant group killed. Gulf News
  13. Iran Sunni rebels video shows killing of officer: TV Արխիվացված 23 Հունիս 2009 Wayback Machine The Boston Globe
  14. «Rigi's brother exposes US ties with Jundullah». Payvand. 2006 թ․ նոյեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13-ին.
  15. Beckhusen, Robert (2013 թ․ հունվարի 14). «Iran Targets Dissidents With 30,000-Strong Spy Army [Updated]». Wired. Վերցված է 2013 թ․ հունվարի 26-ին.
  16. 16,0 16,1 «Iran Says Capture of Rebel Is Blow to U.S.». The New York Times. 2010 թ․ փետրվարի 23. Վերցված է 2016 թ․ մայիսի 3-ին.
  17. 17,0 17,1 Worth, Robert F. (2010 թ․ փետրվարի 23). «Iran captures Sunni insurgent leader Abdolmalek Rigi». The Guardian. Վերցված է 2016 թ․ մայիսի 3-ին.
  18. 18,0 18,1 18,2 Spencer, Richard (2010 թ․ փետրվարի 23). «Iran arrests most wanted man after police board civilian flight». The Telegraph. Վերցված է 2016 թ․ մայիսի 3-ին.
  19. Macdonald, Mary (2010 թ․ փետրվարի 25). «ANALYSIS - Rigi arrest may show easing Afghan regional tensions». Reuters. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 3-ին.
  20. Perry, Mark (2012 թ․ հունվարի 13). «False Flag». Foreign Policy. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 16-ին.
  21. «Iran hangs Sunni group leader». Al Jazeera. 2010 թ․ հունիսի 20. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13-ին.
  22. «'West facing constant defeat in Iran'». Press TV. 2010 թ․ հուլիսի 13. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13-ին.
  23. «Iran's Fajr Film Festival: 'The Night Moon Was Full' Rakes In Awards». tasnimnews.com. tasnimnews. 2019 թ․ փետրվարի 12. Վերցված է 2019 թ․ փետրվարի 27-ին.
  24. Faghihi, Rohollah (2019 թ․ փետրվարի 21). «True stories of terror stun critics at Iranian film festival». Al-Monitor. Վերցված է 2019 թ․ փետրվարի 27-ին.