Աբդուլհաք Համիդ Թարհան (թուրքերեն՝ Abdülhak Hamit Tarhan, հունվարի 2, 1852(1852-01-02)[1], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[2] - ապրիլի 13, 1937(1937-04-13)[1][2], Ստամբուլ, Թուրքիա[2]), 20-րդ դարի չերքեզական ծագմամբ թուրք բանաստեղծ, արձակագիր և դրամատուրգ։ Թուրքական գրականության մեջ ռոմանտիզմի ամենահայտնի դեմքերից մեկը։

Աբդուլհաք Համիդ Թարհան
թուրքերեն՝ Abdülhak Hamit Tarhan
Ծնվել էհունվարի 2, 1852(1852-01-02)[1]
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն[2]
Վախճանվել էապրիլի 13, 1937(1937-04-13)[1][2] (85 տարեկան)
Վախճանի վայրՍտամբուլ, Թուրքիա[2]
ԳերեզմանԶինջիրլիքույու գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծ, դիվանագետ, քաղաքական գործիչ և գրող
Քաղաքացիություն Թուրքիա[2]
 Abdülhak Hâmit Tarhan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Աբդուլհաք Համիդ Թարհանն ունի ազնվական ծագում։ Նրա հայրը եղել է թուրքական դիվանագետ։ Կատարյալ տիրապետել է օտաերկրյա մի քանի լեզուների։

Մինչև 1863 թվականն սովորել է Փարիզում, այնուհետ ստացել մասնավոր կրթություն։ 1878 թվականից եղել է դիվանագիտական ծառայության մեջ։ Երկար տարիներ բնակվել է արտասահմանում, մասնավորապես Ֆրանսիայում, Իրանում, Հունաստանում, Հնդկաստանում, Անգլիայում, Բելգիայում և Ավստրիայում։

Մահացել է 1937 թվականի ապրիլի 13-ին, Ստամբուլում։ Թաղված է Զինջիրլիքույու գերեզմանատանը։

Ստեղծագործական գործունեություն խմբագրել

Թուրքական գրականության մեջ հայտնի է որպես «Մեծ բանաստեղծ» («Չաիր-ի Ազամ») և «Մեծ հանճար» («Դահի-ի Ազամ»)։

Գրել է բանաստեղծություններ և պիեսներ։ Տխրության տրամադրության և հուսահատության պոեզիային («Անապատ» (1879 թվական) և «Գերեզմանատուն» (1885 թվական) ժողովածուներ) հաջորդում է ուրախ և կենսառատ մոտիվներով պոեզիան («Իմ խենթությունները, կամ Քաղաք», 1886 թվական)։ Թուրքական գրականության մեջ ներդրել է վանկական ոտանավորը։

Դրամատուրգիական ստեղծագործական գործունեության մեջ, որտեղ ներկայացված է եղել տարբեր ժանրերով, Ա. Համիդը բացահայտ հանդես է գալիս լուսավորչական գաղափարների պաշտպանության օգտին։ Իր «Զգայուն աղջիկը» (1875 թվական) սոցիալ-կենցաղային դրամայում հեղինակը բարձրացնում է կանանց իրավահավասարության խնդիրը։ Իսկ օրինակ «Մասուր» (1876 թվական) քաղաքական ողբերգության գաղափարական հենքը՝ բռնապետության դեմ բողոքի ցույցերն ու մարդկանց հավասարության պաշտպանությունը։ Բանաստեղծությունների տեսքով գրված «Ազատություն» (1876 թվական) այլաբանական դրամայում Բռնապետի կողմից բանտարկված Ազատությունը, Լիբերալի օգնությամբ տենչում է իր սիրած ժողովրդին, լրիվ վստահ լինելով, որ «կգա օրը, և ժողովուրդը կկործանի բռնապետերին»։

Նրա պիեսները նոր խոսք են եղել թուրքական դրամատուրգիայում։ Գրված լինելով պատմական և ժամանակակից թեմաներով՝ դրանք ունեն հակասուլթանական և հակակայսերական բնույթ («Ազատություն» (1872 թվական), «Հնդիկի դուստրը» (1875 թվական), «Թարըք կամ Անդալուսիայի գրավումը» (1879 թվական) և այլն)։

Ընտիր երկեր խմբագրել

Պոեզիա
  • Անապատ (1879)
  • Գերեզման (1885)
  • Դիակ (1885)
  • Հաջլե (1886)
  • Դա նրանք են (1885)
  • Իմ խենթությունները, կամ Քաղաք (1885)
  • Նամակագրություն դեսպանի հետ (1886)
  • Ձայն Բալայից (1912)
  • Մայրս (1913)
  • Հայրենիքի ներշնչանքը (1916)
  • Ուրվականների շքերթը (1917)
  • Ոգիները (1922)
  • Իմ կիրքը (1923).
Պիեսներ և արձակ
  • Սիրավեպ (1873, արձակ պոեմ՝ 1910)
  • Համբերության հաստատակամությունը (1875)
  • Զգայուն աղջիկը (1875)
  • Հնդիկի դուստրը (1876)
  • Նազիֆե (1876)
  • Մասուր (1878)
  • Թարըք, կամ Անդալուսիայի գրավումը (1879)
  • Էշբեր (1880)
  • Զեյնեփ (1908)
  • Իրհան (1913)
  • Ազատություն (1887)
  • Իբն ի Մուսա կամ Զադյուջեմալ (1917)
  • Սարդանափալ (1917)
  • Փոքր Աբդուլահ (1917)
  • Պատերազմի հուշանվերը (1917)
  • Հաքան (1935)
  • Սիրո խելագարություն (1917)

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Большая советская энциклопедия. 3-е издание
  • Гордлевский В. А., Избранные сочинения, т. 2, М., 1961;
  • Кямилев Х., Общественные мотивы в турецкой поэзии, М., 1969;
  • Dizdaroglu Н., A. Hâmit Tarhan. Hayati, sanati, eserleri, 1st., 1965;
  • Okay M. О., Abdülhak Hamid’in romantizmi, Erzurum, 1971.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբդուլհաք Համիդ Թարհան» հոդվածին։