Աբդեռազակ Համդալլա

մարոկկացի ֆուտբոլիստ

Աբդեռազակ Համդալա (արաբ.՝ عبد الرزاق حمد الله‎, դեկտեմբերի 17, 1990(1990-12-17)[1], Սաֆի, Մարոկկո), մարոկկոցի ֆուտբոլիստ, Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» թիմի և Մարոկկոյի ազգային հավաքականի հարձակվող։ Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Մարոկկոյի «Օլիմպիկ Սաֆի»[3] ակումբում։ 2013 թվականի փետրվարի 14-ին տեղափոխվել է Նորվեգիայի ֆուտբոլի առաջնությանը մասնակցող «Օլեսուն» ակումբ[4][5], մեկ տարի անց՝ Չինաստանի սուպերլիգայում հանդես եկող «Գուանչժոու Ֆուլի»[6], 2015 թվականի հուլիսի 24-ին՝ Քաթարի աստղային առաջնությանը մասնակցող «Էլ Ջաիշ»։ 2018 թվականի օգոստոսի 23-ից հանդես է եկել Սաուդյան Արաբիայի պրոֆեսիոնալ առաջնությանը մասնակցող «Ալ-Նասր» թիմում, որի կազմում շատ կարճ ժամանակամիջոցում՝ մինչև հաջորդ տարվա ապրիլ ամիսը հասցրել է խփել հարյուր գոլ՝ սահմանելով յուրօրինակ ռեկորդ[7]։

Աբդեռազակ Համդալլա
արաբ․՝ عبد الرزاق حمد الله‎‎
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 17, 1990(1990-12-17)[1] (33 տարեկան)
ԾննդավայրՍաֆի, Մարոկկո
Քաղաքացիություն Մարոկկո
Մայրենի լեզուարաբերենի Մարոկկոյի բարբառ
Մասնագիտությունֆուտբոլիստ
Պարգևներ և
մրցանակներ
 Abderrazak Hamdallah Վիքիպահեստում

Մարզական նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

El Jaish-ի կազմում

  • Քաթարի գավաթակիր 2016

Al-Nassr-ի կազմում

  • Սաուդյան պրոֆեսիոնալ լիգայի չեմպիոն - 2018–19 տարեշրջան
  • Սաուդյան սուպերգավաթակիր - 2019, 2020[8]

Անհատական խմբագրել

  • Fans' Asian Champions League XI: 2016 (Ասիայի չեմպիոնների լիգա)[9]
  • Botola Pro «Լավագույն գոլահար» - 2012–13 տարեշրջան
  • Քաթարի աստղային լիգայի լավագույն գոլահար - 2015–16 տարեշրջան
  • Սաուդյան պրոֆեսիոնալ լիգայի տվյալ ամսի լավագույն խաղացող - 2018 թ. դեկտեմբեր, 2019 թ. մարտ,ապրիլ, 2020 թ. օգոստոս
  • Սաուդյան պրոֆեսիոնալ լիգայի ոսկե խաղակոշիկ - 2018–19, 2019–20 տարեշրջաններ
  • Սաուդյան պրոֆեսիոնալ լիգայի «Տարեշրջանի լավագույն խաղացող» - 2018–19
  • Globe Soccer Awards՝ որպես արաբ լավագույն խաղացող - 2019
  • Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) մրցանակ՝ որպես աշխարհի լավագույն գոլահար - 2019[10]
  • Ասիայի չեմպիոնների լիգայի լավագույն գոլահար - 2020
  • Ասիայի չեմպիոնների լիգայի «Տարվա լավագույն թիմի խաղացող» - 2020

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. http://www.mapnews.ma/en/activites-royales/hm-king-receives-members-national-soccer-team-decorates-them-royal-wissams
  3. Abderrazak Hamed Allah Profile
  4. Lid, Ivar (2013 թ․ փետրվարի 14). «"Superspissen" klar for AaFK: – Klubbens dyreste spiller noensinne». Nrk.no (Norwegian). Վերցված է 2013 թ․ փետրվարի 14-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Vågnes, Stig (2013 թ․ փետրվարի 14). «Her setter Aalesund rekord på overgangsmarkedet». 100% Fotball. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 14-ին.
  6. «KEN ILSO AND ABDERRAZAK HAMDALLAH JOIN GUANGZHOU R&F, COACH CONFIRMS». wildeastfootball. Վերցված է 2014 թ․ մարտի 20-ին.
  7. Talaat, Tarek (2019 թ․ ապրիլի 19). «Morocco's Abderrazak Hamdallah breaks scoring record in Saudi Arabia». BBC Sport. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  8. «النصر يضرب الهلال بالثلاثة.. ويُتوج بكأس السوبر السعودي للمرة الثانية (صور وفيديو)» [Al-Nasr strikes Al-Hilal by three ... and crowns the Saudi Super Cup for the second time] (արաբերեն). Akhbaar 24. 2021 թ․ հունվարի 30. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.
  9. «The best ACL2016 XI announced! | Football News | AFC Champions League 2020». the-AFC (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 31-ին.
  10. «IFFHS WORLD'S BEST TOP GOAL SCORERS 2011 TO 2020». IFFHS. 2021 թ․ հունվարի 22.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբդեռազակ Համդալլա» հոդվածին։