Աբդելազիզ Բառադա
Աբդելազիզ Բառադա (ֆր.՝ Abdelaziz Barrada, հունիսի 19, 1989[1][2], Պրովեն), մարոկացի կիսապաշտպան, ով հանդես է գալիս «Օլիմպիկում» և Մարոկկոյի ազգային հավաքականում։ Մասնակցել է 2012 թվականի Օլիմպիական խաղերին։
![]() | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 19, 1989[1][2] (35 տարեկան) | ||
Ծննդավայր | Պրովեն | ||
Հասակ | 185 սմ | ||
Քաշ | 78 կգ | ||
Դիրք | Կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 19 | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
2007-2010 2010-2011 2011-2013 2013-2014 2014-ներկա |
![]() ![]() ![]() ![]() ![]() |
43 (2) 25 (3) 64 (8) 22 (10) 11 (2) | |
Ազգային հավաքական‡ | |||
2012-ներկա |
![]() | 23 (4) | |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ակումբային կարիերա
խմբագրել«Պարի Սենտ Ժերմեն»
խմբագրելԲառադան «Պարի Սեն Ժերմենի» ակադեմիայի սան է։ 2007 թվականին նա տեղափոխվել է ակումբի երկրորդ թիմ, և այնտեղ հանդես եկել մինչև 2010 թվականը։
«Խետաֆե»
խմբագրել2010 թվականին ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել իսպանական «Խետաֆեի» հետ, և առաջին մրցաշրջանը անցկացրել ակումբի երիտասարդական թիմում։ 2011 թվականից սկսած ֆուտբոլիստը հանդես է եկել թիմի հիմնական կազմում։ Լա Լիգայում Բառադան իր դեբյուտը նշել է 2012 թվականի հունվարի 21-ին՝ «Ռասինգի» դեմ խաղում[3]։ Նոյեմբերի 7-ին ֆուտբոլիստը խփել է իր առաջին գոլը թիմի կազմում՝ «Ատլետիկո Մադրիդի» դեմ խաղում[4]։
«Ալ Ջազիրա»
խմբագրել2013 թվականին Աբդելազիզը տեղափոխվել է «Ալ Ջազիրա»։ Թիմի կազմում անցկացրել է 1 մրցաշրջան, և մասնակցել 22 խաղի։
«Օլիմպիկ»
խմբագրել2014 թվականի օգոստոսի 10-ին 4․5 միլիոն եվրոյի դիմաց Աբդելազիզը տեղափոխվել է ֆրանսիական «Օլիմպիկ»։ Իր առաջին գոլը թիմի կազմում նա խփել է 2014 թվականի օգոստոսի 29-ին «Նիցայի» դեմ խաղում։
Ազգային հավաքական
խմբագրել2012 թվականի փետրվարի 19-ին Բառադան իր դեբյուտն է նշել Մարոկկոյի ազգային հավաքականի կազմում՝ Բուրկինա Ֆասոյի դեմ խաղում։ 2012 թվականի հոկտեմբերի 13-ին Աֆրիկայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած Մոզամբիկի հավաքականի դեմ խաղում նա դարձել է իր առաջին գոլի հեղինակը ազգային հավաքականի կազմում[5]։
Գոլերը Մարրոկոյի ազգային հավաքականի կազմում
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Расинг VS. Хетафе 1:2» (ռուսերեն). soccerway.com. 21 января 2012.
- ↑ «Хетафе VS. Атлетико 3:2» (ռուսերեն). soccerway.com. 7 ноября 2012.
- ↑ «Марокко VS. Мозамбик 4:0» (ռուսերեն). soccerway.com. 13 октября 2012.
Արտաքին հղումներ
խմբագրել- Վիճակագրությունը soccerway.com կայքում
- Պրոֆիլը Խետաֆեի պաշտոնական կայքում Արխիվացված 2015-08-18 Wayback Machine
- Պրոֆիլը bdfutbol.com կայքում
- Պրոֆիլը futbolme.com կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբդելազիզ Բառադա» հոդվածին։ |