Պրովեն (ֆր.՝ Provins), հին քաղաք Ֆրանսիայի պատմական Իլ դը Ֆրանս երկրամասում, ներկայիս Սեն-է-Մարն դեպարտամենտի Շամպայն նահանգում։ Միջնադարյան եվրոպական առևտրային քաղաքի լավագույն օրինակ է։ Բնակչությունը կազմում է 11.667 մարդ (1999)։ 2001 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության ցանկում։

Բնակավայր
Պրովեն
ֆր.՝ Provins[1]
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Մակերես14,72 կմ²
ԲԾՄ91 մետր
Բնակչություն11 958 մարդ (հունվարի 1, 2021)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ77160[3]
Պաշտոնական կայքmairie-provins.fr(ֆր.)
Պրովեն (Ֆրանսիա)##
Պրովեն (Ֆրանսիա)

Պատմություն խմբագրել

 
Միջնադարյան ամրոցի պատեր

Բլրի վրա գտնվող հնամենի քաղաքը. որ մինչ օրս շրջապատված է միջնադարյան ամրոցով, 13-րդ դարում եղել է ամենամյա տոնավաճառի անցկացման վայր, որ հանրահայտ է եղել ոչ միայն Շամպայնում, այլև ամբողջ Ֆրանսիայում։ Այն ժամանակներում քաղաքի բնակչությունը 6-7 անգամ ավելին է եղել ներկայիս բնակչության թվից։ Այստեղ բուրդ են մշակել և աճեցրել ալ վարդեր, որ խաչակիրները բերել էին Սուրբ Երկրից[4]։ Էդմունդ Կուզիկը, լինելով քաղաքի սյուզերենը, ալ վարդը դարձնում է Լանկաստերների տոհմանշանի խորհրդանիշ։ 13-րդ դարի վերջին խզվում են Պրովենի կապերը Շամպայնի կոմսության հետ, քաղաքը զրկվում է իր առևտրական արտոնություններից և դրա հետ նաև տնտեսական նշանակությունից[5]։

Պատմական հուշարձաններ խմբագրել

Բացի քաղաքային ամրոցից` միջնադարից մեր օրեր են հասել Սուրբ Կիրյակի անավարտ վանքը` 17-րդ դարի գմբեթով, 12-րդ դարի «տասնապետական պահեստը», որում ցուցադրված են միջնադարյան արձաններ և հռոմեական ամրության տեղում կառուցված «Կեսարի աշտարակը» (12-րդ դար)։ Ներքին քաղաքը, որ 9-րդ դարում հիմնել են վիկինգներից փրկված եկեղեցականները, այնքան էլ հարուստ չէ պատմական հուշարձաններով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Code officiel géographique
  2. Populations légales 2021The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
  3. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  4. "Provins in the dark". Retrieved 8 April 2013.
  5. Digest, The Reader's (1978). The world's last mysteries. Montréal: Reader's Digest. p. 303. ISBN 089577044X.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրովեն» հոդվածին։