Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբգար (այլ կիրառումներ)

Աբգար ԺԱ Ֆրահատ (անգլ.՝ Abgar XI Phrahates, 3-րդ դար, Ուռհա, Արևելքի թեմ, Հռոմեական կայսրություն), Օսրոյենեի թագավոր (242-244[1]), Մանու Թ-ի որդին, Աբգար Ժ Սևերոսի եղբայրը։

Աբգար ԺԱ Ֆրահատ
Օսրոյենեի թագավոր
Իշխանություն242 - 244
Թագադրում242
Ծնվել է՝3-րդ դար
ԾննդավայրԵդեսիա
ԵրկիրՕսրոյենե
ՀարստությունՕսրոյենեի Արշակունիներ
ՆախորդԱբգար Ժ Սևերոս
ՀայրՄանու Թ

Օսրոյենեի անկումը

խմբագրել

Ըստ Իրանիկա հանրագիտարանի Օսրոյենեի վերջին արքան՝ Աբգար Ժ-ն Մանու Թ-ի որդին է, կառավարել է 240-242 թվականներին և կրել Ֆրահատ պատվանունը, միևնույն ժամանակ 212-214 թվականներին կառավարել է Աբգար Թ Սևերոսը, որը Աբգար Ը Մեծի որդին է, իսկ 214-240 թվականներին կառավարել է Մանու Թ-ն, որն Աբգար Թ-ի որդին է[2]։ Ըստ մեկ այլ աղբյուրի՝ Օսրոյենեի արքաների ցանկը 212 թվականից հետո սկսվում է այս հերթականությամբ՝

193-194 թվականների Հռոմի քաղաքացիական պատերազմի ժամանակ Աբգար Ը-ն Պեսցենիուս Նիգերի կողմն է անցնում։ Երբ հաղթանակն անցնում Սեպտիմիուս Սևերուսին, նա շտապեց ընդունել նրա իշխանությունը և պահպանեց իր գահը, բայց պարտավորվում էր Հռոմ գերի ուղարկել իր երեխաներին։ Նրա հաջորդ Աբգար Թ-ն 216 թվականին կանչվում է Անտիոք կայսր Կարակալլայի կողմից, կալանավորվում և ուղարկվում Հռոմ։ Օսրոյենեն դառնում է հռոմեական պրովինցիա, բայց այդ կարգավիճակում մնում է շատ քիչ։ Շուտով հռոմեացիները կրում են պարտություն պարթևներից և Եդեսիայում գահին է բարձրանում Աբգար Թ-ի որդին՝ Մանու Թ-ն։ Մի քանի տարի անց Պարթևստանում հաստատվում է Սասանյանների պարսկական հարստությունը։ Պարսկական շահերը սկսում են համառորեն պատերազմել հռոմեացիների հետ, աստիճանաբար մեծացնելով իրենց իշխանությունը արևմտյան ուղությամբ։ Նրանց առաջին ձեռքբերումներից է լինում Օսրոյենեն, նվաճված 242 թվականին։ Նույն թվականին Գորդիանոս III կայսրը հետ է վերադարձնում Օսրոյենեն և գահին նստեցնում Աբգար ԺԱ-ին։ Բայց 244 թվականին Հորդիանը սպանվում է, իսկ նրա հաջորդ Ֆիլիպպը զիջում է պարսկական Շապուհ I շահին ողջ Հռոմեական Միջագետքը Օսրոյենեի հետ միասին։ Այսքանով դադարեցնում է իր գոյությունը Եդեսիայի թագավորությունը[3]։

Տես նաև

խմբագրել
Նախորդող
Աբգար Ժ Սևերոս
Օսրոյենեի թագավոր
Աբգար ԺԱ

242 - 244
Հաջորդող

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում», Նիկողայոս Ադոնց, Երևան, 1987, էջ 388.
  2. Իրանիկա հանրագիտարան
  3. Օսրոյենեի արքաները