Աբբոթ Լիման
Աբբոթ Լիման (անգլ.՝ Lyman Abbott) (դեկտեմբերի 18, 1835[1][2], Ռոքսբերի, Բոստոն, ԱՄՆ[2] - հոկտեմբերի 22, 1922[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկյան կրոնական գործիչ և լրագրող։
Աբբոթ Լիման անգլ.՝ Lyman J. Abbott | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 18, 1835[1][2] |
Ծննդավայր | ԱՄՆ, Մասսաչուսեթս, Ռոքսբերի |
Վախճանվել է | հոկտեմբերի 22, 1922[1] (86 տարեկան) |
Վախճանի վայր | Նյու Յորք, ԱՄՆ |
Գերեզման | Woodlawn Cemetery[3] |
Մասնագիտություն | կրոնական գործիչ, լրագրող |
Ազգություն | Ամերիկացի |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Նյու Յորքի համալսարան |
Աշխատավայր | Օութլուք[2], Փլիմութ եկեղեցի[2] և Լոուել ինստիտուտ[2] |
Պարգևներ | |
Զավակներ | Լորենս Ֆրեյսեր էբոթ |
Ազգականներ | Willis J. Abbot? և John Stevens Cabot Abbott?[2] |
Lyman Abbott Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրել1853-1869 թվականներին ամերիկյան մի շարք եկեղեցիներում ծառայել է որպես բողոքական քահանա։ 1876 թվականից Հենրի Բիչերի հետ խմբագրել էր «Քրիստիան Յունիոն» (Christian Union) ամսագիրը (1893 թվականից՝ «Քրիստիան աութլուք» (Christian Outlook): 1888 թվականից՝ Բիչերի մահից հետո, դարձել է Պլիմուտի կոնգլեգացիոնալիստական եկեղեցու քահանա Բրուքլինում։ Իր փիլիսոփայությունը տեղ է գտել «Քրիստոնեության զարգացում» (The Evolution of Christianity, 1892) և «Քրիստոնեությունը և հասարակական խնդիրները» (Christianity and Social Problems, 1896) աշխատություններում։
Պարբերականներում 1894-1896 թվականներին բազմաթիվ հոդվածներ է նվիրել Հայկական հարցի լուսաբանմանը։ Այդ տարիներին իր քարոզներում Աբբոթը բազմիցս անդրադարձել է Օսմանյան կայսրության հայ բնակչության ջարդերին ու կոտորածներին։ Նա գտնում էր, որ 1894-1896 թվականների հայերի կոտորածները մոլեռանդ ամբոխի հատուկենտ քայլեր չեն, այլ սուլթանական կառավարության կողմից իրականացվող հայատյաց քաղաքականության հետևանք։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբբոթ Լիման» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |