Աբբեի դը Բելլոք (ֆր.՝ Abbaye de Belloc) կամ Աբբեի Նոտր Դամ դը Բելլոք (ֆր.՝ Abbaye Notre-Dame de Belloc), ֆրանսիական կոշտ պանիր, որը պատրաստում են այծի կաթից։

Աբբեի դը Բելլոք
Տեսակֆրանսիական պանիր, ոչխարի կաթից պանիր և պինդ անեփ պանիր
Առաջացման երկիր Ֆրանսիա
ՏարածաշրջանԲեարն, Բասկերի հողեր և Աքվիտանիա
Կաթոչխարի կաթ
 Abbaye de Bellocq Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Պանիրը պատրաստում են Նոտր Դամ դը Բելլոք վանքում՝ սկսած 1960-ական թվականներից[1]։ Այն քիչ տեսակի պիրենեյան պանրատեսակներից է, որը վաճառվում է Փարիզում[2]։

Պատրաստում խմբագրել

Աբբեի դը Բելլոք պանիրը պատրաստվում է ավանդական եղանակով։ Պատրաստման համար անհրաժեշտ է Բասկերի Երկրի կարմրաքիթ այծերի չպաստերիզացված անքաշ կաթ։ Պանրատեսակի պատրաստումը սկսվում է կաթի մակարդմամբ։ Այն բանից հետո, երբ մակարդի կտորները սկսում են հեշտորեն փշրվել, ընդհանուր զանգվածը սկսում են դանդաղորեն խառնել։ Դրանից հետո մակարդված ամբողջ զանգվածը մամլում են և աղ անում։ Հետո տեղափոխում են աղաջրի մեջ և թողնում, որ հասունանա։ Պանիրը հասունանում է սառը նկուղներում՝ վեց ամիսների ընթացքում[3][4]։

Նկարագիր խմբագրել

Պանրի գլուխն ունի հարթ սկավառակի տեսք՝ ուռուցիկ ծայրերով։ Տրամագիծը կազմում է 25 սմ, բարձրությունը՝ 8,5-ից 11 սմ։ Քաշը սովորաբար տատանվում է 4,5-ից 5,5 կգ։ Գլուխը պատված է բնական պուտիկավոր բորբոսով, որն ունի գորշ, վառ շագանակագույն, կարմիր կամ շագանակագույն երանգներ։ Կեղևի տակ գտնվում է խիտ և առաձգական կաթնասպիտակ երանգով միջուկը։ Պանրատեսակն աչքի է ընկնում մեծ յուղայնությամբ[2][3]։

Պանրատեսակն աչքի է ընկնում նուրբ համով՝ կարամելի և մրգերի համային երանգներով, ինչպես նաև պարունակում է այծի կաթի և ընկուզեղենի թեթև համային հատկանիշներ[1][3]։

Օգտագործվում է որպես առանձին ուտեստ։ Հրամցնում են հացով և քաղցր սպիտակ գինով[2][3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Аббе де Беллок (Abbaye de Belloc)» (ռուսերեն). fromages-france.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 22-ին.
  2. 2,0 2,1 2,2 Французские сыры: иллюстрированная энциклопедия, 2003, էջ 44
  3. 3,0 3,1 3,2 3,3 Джульет Харбатт, 2012, էջ 30
  4. «Аббе де Беллок» (ռուսերեն). syrinfo.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 22-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել