Աբա (քաղաք, Նիգերիա)

1rightarrow blue.svgԱյս հոդվածը Նիգերիայի քաղաքի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Աբա (այլ կիրառումներ)։

Աբա[1][2] (անգլ.՝ Aba), քաղաք Նիգերիայի Աբիա նահանգում։ Գտնվում է Աբա գետի ափին, Պորտ ՀարկորտԷնուգու երկաթուղու և ավտոմայրուղու հատման կետում։ Քաղաքը շատ հաճախ անվանում են «փղերի քաղաք»:

Քաղաք
Աբա
Aba
Abá
Aba Nigeria hotel.jpg
ԵրկիրՆիգերիա Նիգերիա
Մակերես72 կմ²
ԲԾՄ205±1 մետր
Բնակչություն1 277 300 մարդ (2014)
Կրոնական կազմքրիստոնեություն
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ082
Փոստային ինդեքսներ450
Պաշտոնական կայքabiastate.gov.ng
##Աբա (քաղաք, Նիգերիա) (Նիգերիա)
Red pog.png

Բնակչությունը՝ 1 277 300 մարդ (2014 թվականի տվյալներով)։

ՊատմությունԽմբագրել

Ի սկզբանե Աբա քաղաքը եղել է իգբո ցեղի բնակության վայր։ 1901 թվականին այստեղ կառուցվել է բրիտանական ռազմական դիրք, որը 1915 թվականին կապված էր Պորտ Հարկորտի հետ։ Եղել է Բրիտանական գաղութային վարչակազմի կենտրոն[3][4]: 1929 թվականին եղել է կանանց՝ գաղութային իշխանությունների հարկային քաղաքականության դեմ ուղղված ապստամբության կենտրոն։ 1967 թվականին ոչ կարճ ժամանակով դարձել է անջատողական Բիաֆրա պետության կենտրոնը։

ԷկոլոգիաԽմբագրել

Հյուսիսային Նիգերիայից մեծաքանակ փախստականների հոսքի պատճառով Աբա քաղաքը դարձել է երկրի ամենաաղտոտված քաղաքը։

ՏնտեսությունԽմբագրել

Քաղաքում առկա են արմավենու յուղի վերամշակման, օճառի, գարեջրի գործարաններ, դեղագործական, անվադողերի, տրիկոտաժե և տեքստիլ արդյունաբերության ձեռնարկություններ[3]: Քաղաքում առկա են բազմաթիվ առևտրի կենտրոններ, որոնց թվում է նաև հայտնի «Արիարիա» շուկան։

Աբա քաղաքում գործում են մի շարք առևտրային և տեխնիկական ուսումնական հաստատություններ։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Атлас мира. Карта «Государства Западной Африки» (масштаб 1:7 150 000). — Роскартография, 2010. — С. 146—147. — ISBN 978-5-85120-295-7
  2. Словарь географических названий зарубежных стран. — 3-е изд. перераб. и доп. — М.: Недра, 1986. — С. 7. — 459 с.
  3. 3,0 3,1 Munro 1995, էջ. 2
  4. Hoiberg 2010, էջ. 6