Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբաղյանց ազգանունով այլ մարդկանց մասին։

Հայկ Ավագի Աբաղյանց (նոյեմբերի 22, 1902(1902-11-22)[1][2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 20, 1964(1964-04-20)[2], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ ջերմատեխնիկ, տեխնիկական գիտությունների դոկտոր (1951), պրոֆեսոր (1952)։

Հայկ Աբաղյանց
Ծնվել էնոյեմբերի 22, 1902(1902-11-22)[1][2]
Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էապրիլի 20, 1964(1964-04-20)[2] (61 տարեկան)
Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունգիտնական և դասախոս
Հաստատություն(ներ)Naval Engineering High School named after V. I. Lenin?[1], ՀԱՊՀ[1] և Սանկտ Պետերբուրգի ծովային տեխնիկական համալսարան
Գործունեության ոլորտՋերմատեխնիկա[1][2]
Ալմա մատերNaval Engineering High School named after V. I. Lenin? (1928)[1]
Կոչումպրոֆեսոր[1][2]
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր[1][2] (1951)

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Թիֆլիսում։ Ավարտել է Լենինգրադի ռազմածովային բարձրագույն ճարտարագիտական ուսումնարանը (1928)։ 1931-1950 թվականներին վարել է նույն ուսումնարանի ջերմատեխնիկայի տեսական հիմունքների, ապա՝ նավաշոգեկաթսաների, իսկ 1960 թվականից Լենինգրադի նավաշինական ինստիտուտի միջուկային էներգետիկայի ամբիոնները։ 1952-1954 թվականներին դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական, 1956-1964 թվականներին Լենինգրադի նավաշինական ինստիտուտներում։

Գործունեություն խմբագրել

Աբաղյանցն ուսումնասիրել է հնոցային գործընթացները նավակաթսաներում և մշակել ռոտացիոն բոցամուղների տեսությունն ու հաշվարկի մեթոդիկան։ Հետազոտել է ջերմափոխանցման գործընթացները նավային և միջուկային շոգեգեներատորներում, միջուկային ռեակտորներում, մշակել դրանց տեսությանն ու հաշվարկին վերաբերող հարցեր։ Մահացել է ապրիլի 20-ին, Լենինգրադում[3]։

Երկեր խմբագրել

  • Технологические каналы и сборки с трубчатыми тепловыделяющими элементами, Л., 1962;
  • Работа ядерных паропроизводящих установок на переменных режимах, Л., 1963.

Աղբյուրներ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1974. — հատոր 1. — էջ 13.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին. Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2005. էջ էջ 7.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 13  
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայկ Աբաղյանց» հոդվածին։