Աբաղայի դաշտ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբաղա
Աբաղայի դաշտ, Թուրքիայի Վանի նահանգում՝ Վանա լճից հյուսիս-արևելք, Բերկրի գետի ավազանում։ Եզրավորված է Ծաղկանց և Կոտուրի լեռնաշղթաներով։ Տարածքը մոտ 1800 կմ² է, բարձրությունը՝ 1800-2000 մ։ Հիմքում շրջակա լեռներից արտավիժած լավաներ են՝ ծածկված լճագետաբերուկային նստվածքներով։ Մակերևույթը հարթավայրային է՝ տեղ-տեղ մնացուկային բլուրներով։ Կան բազալտի, տուֆի, կրաքարի, տորֆի պաշարներ[1]։
Անվանում խմբագրել
Աբաղայի դաշտը XIII դարում մոնղոլ իլխան Աբաղայի բանակատեղին էր, ենթադրվում է, որ դաշտը կոչվել է նրա նունով։
Աշխարհագրություն խմբագրել
Տարածքը 1800 կմ² է, բարձրությունը՝ 1800-2000 մ։ Հիմքում շրջակա լեռներից արտավիժած լավաներն են՝ ծածկված ալյուվիալ-մանրահողային բերուկներով։ Օգտակար հանածոներից են՝ բազալտը, տուֆը, կրաքարը, տորֆը։
Բնակչություն խմբագրել
Մինչև XVII դարը այդտեղ եղել է հայկական խիտ բնակչություն (մոտ 300 գյուղ)։ Այժմ Աբաղայի դաշտում բնակվում են խաշնարած քրդեր։ Լանդշաֆտը մարգագետնա-տափաստանային է։ Հիմնականում անասնապահական շրջան է։ Մշակում են հացահատիկ։
Կլիմա խմբագրել
Կլիման բարեխառն ցամաքային է, ձմեռը՝ խստաշունչ և երկարատև, ամառը՝ զով, հունվարի միջին ջերմաստիճանը՝ -12 °C, հուլիսինը՝ 15 °C, տարեկան տեղումները՝ 500-700 մմ։ Լանդշաֆտը լեռնամարգագետնատափաստանային է։ Հացահատիկային բույսերի մշակման և անասնապահական շրջան է։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 2 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 13)։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |