Աբադյանո (իսպ.՝ Abadiano, բասկ.՝ Abadiño, կատ.՝ Abadiño) — մունիցիպալիտետ Իսպանիայում, մտնում է Բիսկայա նահանգի ինքնավար միության կազմի մեջ՝ Բասկերի Երկիր։ Մունիցիպալիտետը գտնվում է Դուրանգեսադոյի շրջանում։ Զբաղեցնում է 36,26 կմ² մակերես։ Բնակչությունը՝ 7233 մարդ։ Հեռավորությունը վարչական կենտրոնից 34 կմ։

Բնակավայր
Աբադյանո
բասկ.՝ Abadiño[1]
Դրոշ Զինանշան

ԵրկիրԻսպանիա Իսպանիա
Մակերես36,26 կմ²
ԲԾՄ144±1 մետր
Պաշտոնական լեզուբասկերեն
Բնակչություն7708 մարդ (2023)[2]
Ժամային գոտիUTC+1
Փոստային դասիչ48220
Ավտոմոբիլային կոդBI
Պաշտոնական կայքabadiano.org
Աբադյանո (Իսպանիա)##
Աբադյանո (Իսպանիա)

Մունիցիպալիտետի տարածքում հայտնաբերվել են մարդու բնակության վկայություններ, որոնք վերաբերվում են պատմական վաղ շրջաններին։ 16-րդ դարում ծաղկում են ապրել բազմաթիվ ձուլարան-արհեստանոցների, որոնցից մի քանիսը գործել են մինչև 20-րդ դարի սկիզբը։ Արդյունաբերությամբ (մետաղագործություն, մեքենաշինություն, քիմիական արդյունաբերություն) զբաղված է քաղաքի բնակչության 60 %, ծառայություններում՝ 37 %-ը։

Տեսարժան վայրեր խմբագրել

  • Մունսարաս աշտարակ, կառուցվել է 9-րդ դարում։ Վերակառուցվել է 1590 թվականին, երբ կառուցվել է տոսկանյան ոճով սյունազարդ պատկերասրահը։ Ունի հինգհարկանի խորանարդի ձև։ Օգտագործվել է տարբեր տնտեսական նպատակներով։
  • Սուրբ Անտոնիուսի սրբավայր. այն իրենից ներկայացնում է վաղ քրիստոնյանների կրոնական պաշտամունքի տեղ։ Այստեղ է նաև գտնվում մի քանի էքսպոզիցիաներ, նվիրված հին զբաղմունքներին։ Շրջակայքում է գտնվում, համաձայն բասկյան հավատալիքներին, գլխավոր մայր աստվածուհի Մարիի բնակավայրը։
  • Սան Տորկուատո Մորտիր Եկեղեցին, որը պատկանում է ուշ գոթական ոճին (15-րդ դար, զանգակատունը կառուցվել է ավելի ուշ՝ 18-րդ դարում), զոհասեղանի բարոկկո և ռոկոկո ոճերի զարդերով։
  • Աստոլայի տուն, 16-19-րդ դարերում գտնվում էր արխիվը և բանտը։
  • Գերեզմանոց, որը կառուցվել է 1854 թվականին և ներկայացնում է Բիսկայի գերեզմանոցների ամենանշանավորներից մեկը՝ նեոկլասիցիզմի ոճով։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբադյանո» հոդվածին։