Սառա Աարոնսոն (հունվարի 6, 1890(1890-01-06)[1] կամ հունվարի 5, 1890(1890-01-05), Զիխրոն Յաակով, Հայֆայի մարզ, Իսրայել - հոկտեմբերի 9, 1917(1917-10-09)[2], Զիխրոն Յաակով, Հայֆայի մարզ, Իսրայել), Նիլիի անդամ, Հրեա լրտեսների խումբ, որոնք աշխատում էին Մեծ Բրիտանիայի համար Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ[3]։ Երբեմն նրան անվանում են «Նիլիի հերոսուհի»[4]։

Սառա Աարոնսոն
Դիմանկար
Ծնվել էհունվարի 6, 1890(1890-01-06)[1] կամ հունվարի 5, 1890(1890-01-05)
ԾննդավայրԶիխրոն Յաակով, Հայֆայի մարզ, Իսրայել
Մահացել էհոկտեմբերի 9, 1917(1917-10-09)[2] (27 տարեկան)
Մահվան վայրԶիխրոն Յաակով, Հայֆայի մարզ, Իսրայել
ԳերեզմանԶիխրոն Յաակով
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտությունհետախույզ
 Sarah Aaronsohn Վիքիպահեստում

Հայտնի բուսաբան Ահարոն Աարոնսոնի քույրը։

Վաղ կյանքը խմբագրել

Սառա Աարոնսոնը ծնվել է և մահացել Իսրայելի Զիխրոն Յակով քաղաքում, որը այն ժամանակ հանդիսանում էր Օսմանյան կայսրության մաս։ Նա որոշ ժամանակ ապրել է Կոստանդնուպոլիսում մինչև 1915 թվականը, երբ դեկտեմբերին Սառան վերադարձավ հայրենի քաղաք, որպեսզի խուսափի անցանկալի ամուսնությունից։

Լրտես դառնալու որոշումը խմբագրել

Կոստանդնուպոլիսից Հայֆա ուղևորության ժամանակ Աարոնսոնը ականատես է եղել Հայոց Ցեղասպանությանը։ Իր վկայությունների ժամանակ նա պատմել է հարյուրավոր տղամարդկանց, կանանց ու երեխաների դիակների մասին, խոշտանգված հայերի գնացքներով տեղափոխման, մոտ 5000 հայերի կոտորածի, նրանց մարմինների խոշտանգումների և այրման մասին[5]։ Նրա ճանապարհորդությունից հետո հայերի մասին ցանկացած ակնարկ նրան հասցնում էր հիստերիայի[5]։ Համաձայն Խայմ Հերցոգի, Աարոնսոնը որոշել է օգնել բրիտանական զինված ուժերին այն բանից հետո, երբ նա վկա է դարձել Հայոց Ցեղասպանության Օսմանական Անատոլիայում[6]։

Լրտեսական գործունեությունը խմբագրել

Աարոնսոնը, նրա եղբայրները և քույրը, Աարոնը, Ալեքսը և Ռեբեկան, ինչպես նաև նրանց ընկեր Աբսալոմ Ֆեյնբերգը ստեղծեցին և ղեկավարել են Նիլի լրտեսական կազմակերպությունը։ Աարոնսոնը վերահսկում էր լրտեղների աշխատանքները և փոխանցում էր տեղեկությունները բրիտանական գործակալներին։ Աարոն Աարոնսոնի բացակայության դեպքում Սառան ստանձնում էր կազմակերպության կառավարումը Պաղեստինում։ Երբեմն նա ճանապարհորդում էր Օսմանական կայսրության տարածքում և անձամբ հասցնում էր հավաքված տեղեկությունները բրիտանացիների կողմից վերահսկվող Եգիպտոս։ Ի վերջո նա վերադառնում է Զիխրոն Յակով և շարունակում Նիլիում իր գործունեությունը։

Բացահայտումը և մահը խմբագրել

 
Սառա Աարոնսոնիի և նրա մոր գերեզմանները Զիխրոն Յակովի գերեզմանոցում

1917 թվականի սեպտեմբերին ոստիկանները բռնում են աղավնուն, որի միջոցով Սառան տեղեկություններ էր փոխանցում բրիտանացիներին, և վերծանեցին Նիլիի հաղորդակցման կոդը։ Հոկտեմբերին օսմանյան զինված ուժերը շրջապատեցի Զիխրոն Յակովը և ձերբակալեցին մի շարք մարդկանց, այդ թվում նաև Աարոնսոնին։ Չորս օր շարունակվող կտտանքներից հետո, Աարոնսոնը հաջողացնում է գտնել ատրճանակ և ինքնասպան է լինում[7][8]։

Իր վերջին նամակում նա հույս է հայտնել, որ Նիլիի գործունեությունը կմոտեցնի Հրեաների համար տան ձեռք բերումը Էրեց Իսրայելում։

Ինքնասպանության վերաբերյալ հրեաների տեսանկյան պատճառով Աարոնսոնին արգելվել է թաղել Հրեական գերեզմանոց։ Այնուամենայնիվ նրա դին թաղվել է հրեական գերեզմանոցում, սակայն շրջապատվել է ցանկապատով, որը խորհրդանշում էր նրա գերեզմանի անջատ լինելը շրջապատող սուրբ հողից։ Աարոնսոնի մայրը մահից հետո կտակել է թաղել իրեն իր դստեր մոտ, ինչի պատճառով էլ գերեզմանի ցանկապատը մեծացվել է։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 סיפור חייה
  2. 2,0 2,1 2,2 https://pantheon.world/profile/person/Sarah_Aaronsohn
  3. Սառա Աարոնսոն (Հրեական վիրտուալ գրադարան, հիմնվելով Սիոնիզմի և Իսրայելի նոր հանրագիտարանի նյութերի վրա, խմբ. Ջոֆրի Վիգոդեր, Ասոշիեյթեդ Յունիվերսիթի Փրեսս)
  4. Հերցոգ, Խայմ (1989). Իսրայելի հերոսները. Բոստոն: Լիթլ Բրաուն. ISBN 0-316-35901-7.
  5. 5,0 5,1 Բարտով, Մակ, Օմեր, Ֆիլիս (2001). In God's Name: Genocide and Religion in the Twentieth Century. Berghahn Books. էջեր 274–275. ISBN 1-57181-214-8.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  6. «Armenian Genocide Research - The First World War : A Complete History». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 8-ին.
  7. Auron, Yair. The Banality of Indifference. 2001, page 179-80
  8. Kahana, Ephraim. Historical dictionary of Israeli intelligence. 2006, page xix

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սառա Աարոնսոն» հոդվածին։