Հրեական վիրտուալ գրադարան

Հրեական վիրտուալ գրադարան (անգլ.՝ Jewish Virtual Library, JVL), առցանց հանրագիտարան, որը հրատարակվում է «Ամերիկա-իսրայելական միացյալ նախաձեռնություն» («AICE») ոչ պետական կազմակերպության կողմից։ Հիմնադրվել է 1993 թվականին և իրենից ներկայացնում է մանրամասն համացանցային կայք՝ նվիրված այնպիսի թեմաների, ինչպիսիք են Իսրայելը, հրեաները, նրանց պատմությունն ու մշակույթը։

Հրեական վիրտուալ գրադարան
Երկիր ԱՄՆ
Տեսակվիրտուալ գրադարան և համացանցային հանրագիտարան
Հիմնվել է1998
Այլ տվյալներ
Կայքjewishvirtuallibrary.org(անգլ.)

Գրադարանի տնօրենը Միտչել Բարդն է։ Գրադարանի նյութերը լայնորեն մեջ են բերվում ԶԼՄ-ներում և ակադեմիական հրատարակություններում։

Պատմություն խմբագրել

«Հրեական վիրտուալ գրադարանը» (հիմնադրված 1993 թվականին) «AICE» ոչ կուսակցական, ոչ պետական կազմակերպություն նախագիծն է, որի ստեղծման նպատակը «Իսրայելի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների ամրապնդումն է՝ հիմք ընդունելով փոխշահավետ համագործակցության համար ընդհանուր բազայի ընդգծումը»[1]։ «AICE» կազմակերպությունը մտնում է «Israel on Campus Coalition»-ի կազմի մեջ։ Նրա գործադիր տնօրենը՝ Միտչել Բարդը, վերլուծաբան է, որը մասնագիտացել է Ամերիկայի արտաքին քաղաքականության բնագավառում, մասնավորապես՝ ԱՄՆ-ի և Մերձավոր Արևելքի քաղաքականության, «The Complete Idiot’s Guide to the Middle East Conflict» և այլ գրքերի ու հրապարակումների հեղինակ է[2][3][4]։

Գրադարանի կայքի առաջին անվանումը եղել է «The Jewish Student Online Research Center» (JSOURCE-ը հրեա ուսանողների ուսումնասիրությունների օնլայն կենտրոն է)[5]։

Նրա կայքի համաձայն՝ «Հրեական վիրտուալ գրադարանում» կարելի է բացառիկ նյութեր գտնել հրեա ժողովրդի և Իսրայելի պատմության և մշակույթի, ամերիկա-իսրայելական համատեղ նախագծերի, Հոլոքոստի ժամանակ ԱՄՆ քաղաքականության և նմանատիպ այլ թեմաների վերաբերյալ[6], այն բանի հաշվին, որ նրա հեղինակները հասանելություն ունեն նմանատիպ տասնյակ տվյալների բազաների, ինչպիսիք են Կոնգրեսի գրադարանը Հակադիֆամացիոն լիգան, Ամերիկյան հրեական պատմական միությունը, Սիմոն Վիզանթելի կենտրոնը, Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը, Իսրայելի վարչապետի գրասենյակը և ուրիշներ[1]։

Գրադարանը ներառում է ավելի քան 13 000 հոդված և 8000 լուսանկար և քարտեզ հրեաների պատմության, Իսրայելի և ԱՄՆ-ի հետ նրա փոխհարաբերությունների, հուդդայականության, հակասեմականության մասին[7]։ Այնտեղ կարելի է գտնել Թանախի ամբողջական տեքստը[8]։

Գրադարանի առանձին բաժին է «Առասպելներ և փաստեր» բաժինը՝ նվիրված արաբա-իսրայելական հակամարտությանը՝ Միտչել Բարդի խմբագրությամբ, հասանելի մի քանի լեզվով, այդ թվում՝ ռուսերեն[9]։

Գնահատական խմբագրել

Ջոն Ջագերը ԱՄՆ-ի ակադեմիական գրադարանների ասոցացիայի կողմից հրատարակված հոդվածում գրում է, որ «իր առաջին իսկ այցելության ժամանակ, այս գրադարանը կենդանի հանրագիտարանի տպավորություն է գործում, ավելին, քան որևէ այլ բան»։ Նա մատնանշում է տարբեր թեմաներով նյութերի լուսավորության, կապի և ներկայացման խորությունը[10]։

Քերեն Էվանսը (Ինդիանա նահանգի համալսարան) մատնանշում է կայքում ներկայացված նյութերի բազմաբովանդակությունը, «դրանց համակարգվածությունը և դրանց հասանելության պարզությունը»[2]։

PBS կայքը JVL-ը ներկայացնում է որպես համապարփակ հրեական առցանց գրադարան, որը նկարագրում է հակասեմիտիզմից մինչև սիոնիզմ թեմաների շրջանակը՝ հատուկ նշելով «Vital Statistics» բաժինը որպես «սպառիչ և դրանում ներկայացված տվյալները համեմատելու հնարավորություն ընձեռող»[11]։ JVL նյութերը ակտիվ մեջբերվում են ԶԼՄ-ներում, մասնավորապես՝ CNN-ում[12], New York Times-ում[13], BBC-ում[14], CBS News-ում[15],Fox News Channel-ում[16][17], Լոս Անջելես Թայմսում[18], USA Today[19], Business Week[20][21] և Բլումբերգ[1]։ Այն նաև ակտիվորեն մեջբերվում է այնպիսի ակադեմիական աղբյուրների կողմից, ինչպիսիք են Փենսիլվանիայի համալսարանը[22],Միչիգանի պետական համալսարան[23], Վաշինգտոնի համալսարանում[24][25], Դելավերի համալսարանում[26] և ուրիշներ։

Ճանաչում խմբագրել

JVL նշվում է որպես

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «About the Israeli-American Cooperative Enterprise». Jewishvirtuallibrary.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 4-ին.
  2. 2,0 2,1 Karen Evans, Jewish Virtual Library at the Internet Reviews Archive, College and Research Libraries News, a division of the American Library Association at Bowdoin College, Oct 2002 (courtesy link: «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 10-ին. {{cite web}}: Invalid |url-status=да (օգնություն))
  3. «Speaker: Mitchell G. Bard, Ph.D». Israelcc.org. 2007 թ․ հուլիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 4-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  4. Bard, Mitchell (2001 թ․ հունիսի 15). «Empty slogans don't help Israel - The Wisconsin Jewish Chronicle». Jewishchronicle.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է June 4, 2010-ին.
  5. «Jews create research site on the Web | j. the Jewish news weekly of Northern California». Jweekly.com. 1998 թ․ փետրվարի 13. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 4-ին.
  6. Կաղապար:JVL
  7. Текст из Jewish Virtual Library Արխիվացված 2012-07-30 WebCite Արխիվացված 2012-07-30 WebCite на сайте библиотеки Michigan State University Library]
  8. «New England Institute of Technology Library». Library.neit.edu. 2009 թ․ օգոստոսի 28. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 4-ին.
  9. «The Lookstein Center for Jewish Education». Lookstein.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 4-ին.
  10. John Jaeger, Association of College and Research Libraries "World religions on the Web: A guide to some of the most helpful sites" Արխիվացված 2011-02-06 Wayback Machine, C&RL News June 2002 Vol. 63 No. 6
  11. THE JEWISH AMERICANS, at PBS
  12. «CNN.com - Sources: Sharon taps new defense minister - Oct. 31, 2002». Archives.cnn.com. 2002 թ․ հոկտեմբերի 31. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 4-ին.
  13. Benjamin Netanyahu News - The New York Times-ում
  14. BBC - Leeds - all_2gether_now - To be jewish is to question
  15. Montopoli, Brian (2009 թ․ դեկտեմբերի 11). «White House Hanukkah Party Spawns Anger - Political Hotsheet». CBS News. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 4-ին.
  16. «What is a Tefillin? | Phylacteries». Google.com. 2010 թ․ հունվարի 21. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 4-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  17. «What is a Tefillin? | Phylacteries». Myfoxchattanooga.com. 2010 թ․ հունվարի 21. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 4-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  18. «Commentary; Wiesenthal Appeal for Funds Descends Into Exaggeration and Divisiveness». Google.com. 2003 թ․ նոյեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 4-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  19. «'Britannica' makes search a rich trip». Google.com. 2001 թ․ հոկտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 4-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  20. «Egypt Scraps Synagogue Ceremony After Dancing and Drinking». BusinessWeek. 2010 թ․ մարտի 14. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 4-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  21. «Hungary Approves Law Making Holocaust Denial a Criminal Offense». BusinessWeek. 2010 թ․ փետրվարի 23. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 4-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  22. «Holocaust and Jewish Studies». Libraries.psu.edu. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 4-ին.
  23. «Connect to "Jewish Virtual Library"». Er.lib.msu.edu. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 4-ին.
  24. «Middle East History Web Sites, University of Washington Libraries». Lib.washington.edu. 2010 թ․ հունվարի 13. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 4-ին.
  25. «Database List, King's College London». Metalib.kcl.ac.uk. 1996 թ․ օգոստոսի 20. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 4-ին.
  26. «Internet Resources for Jewish Studies». .lib.udel.edu. Արխիվացված է օրիգինալից 1999 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 4-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)