Աախենյան պալատ (գերմ.՝ Aachener Königspfalz) կամ Կառլոս Մեծի պալատ (գերմ.՝ Lieblingspfalz Karls), վիթխարի կայսերական պալտ, կառուցված VIII և IX դարերի սահմանագծին Կառլոս Մեծ-ի կողմից, ժամանակակից աախենյան Կատչհոֆ հրապարակի վայրում, որպեսզի այն ծառայի որպես ֆրանկների կայսրության կառավարչի նստավայր, հատկապես ձմեռային ժամանակաշրջանում։ Ենթադրաբար նախատիպ է հանդիսացել այլ կայսերական նստավայրերի կառուցման ժամանակ։

Աախենյան պալատ
Aachener Königspfalz
Պալատի աշտարակը
Ժամանակակից կարգավիճակ`ավերված
Երկիր`Գերմանիա Գերմանիա
Ճարտարապետական ոճ`ռենեսանս
Հիմնող`Կառլոս Մեծ
Ճարտարապետ`Օդո Մեցցի
Կառուցման
ժամանակաշրջան`
804-805 թվականներ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Շինարարական աշխատանքները ղեկավարվում էին Օդո Մեցցիի կողմից։ Որպես շինարարական նյութ օգտագործվել են անտիկ շինությունների զարդանախշերի տարրերը, որոնք առատորեն բերվում էին Իտալիայից։ 805 թվականին Աախեն ժամանած Լևոն III Հռոմի պապը Աստվածամոր անունով օծում է պալատական կապելլան։

Կառլոսի որդին, Լյուդովիկոս Բարեպաշտը, նաքընտրում էր Աաքենում ապրել տարվա ցուրտ ժամանակներում, մինչև Զատիկ։ Նա այստեղ անց է կացրել մի քանի եկեղեցական հավաքներ։ Հետագա կայսրերը պալատում կանգ էին առնում ավելի հազվադեպ։ Այստեղ շատ ժամանակ է անց կացրել կայսր Օտտոն IIը, իր հույն կնոջ Թեոֆանոի հետ։ «Պալատի պահապանների» կարգավիճակում հանդես էին գալիս Լոթարինգյան պֆալցգրաֆերը, հետագայում Կուրպֆալցի կառավարիչները։

Պահպանվածություն խմբագրել

XIV դարի սկզբներին պալատը գտնվում էր ավերված վիճակում։ Աախենի բնակիչները գահական սրահի տեղում կառուցում են քաղաքային ռատուշան։ Նոր կառույցի մեջ ներառվում է նաև պահպանված պալատի աշտարակը։

Պալատից պահպանվել է Կառլոս Մեծի կապելլան իր դամբարանով, ներառված հետագա Աախենի տաճարի մեջ։ Սկսած Օտտոն I-ից, բոլոր հռոմեա-գերմանական կայսրերը թագադրվել են այդ կապելլայում, բազմելով Կառլոսի գահին։ Այդ ավանդույթը իրավաբանորեն ամրագրվում է 1356 թվականի Ոսկե բուլլաում։

Գրականություն խմբագրել

  • Pierre Riché. La Vie quotidienne dans l’Empire carolingien. Paris, Hachette, 1973
  • Pierre Riché. Les Carolingiens. Une famille qui fit l’Europe. Paris, Hachette, 1983. ISBN 2-01-019638-4.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աախենյան պալատ» հոդվածին։