ԱԿ-63
ԱԿ-63 (Հունգարիայում հայտնի է նաև որպես ԱՄՄ), հունգարական ինքնաձիգ, խորհրդային ԱԿՄ ինքնաձիգի պատճենը, որ ստեղծել է Fegyver- és Gépgyár ընկերությունը[1]։ Հունգարիայի զինված ուժերի հիմնական ինքնաձիգն է։ ԱԿ-63-ը փոխարինել է AMD-65 ավտոմատին և իր նախորդից տարբերվում է փոխված պատյանով, ավելի դիմացկուն փողակալով և հավաքման ավելի ցածր գնով։ Հունգարիայի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարարությունը 1970-ական թվականների վերջին նախընտրել է հենց ԱԿ-63 ինքնաձիգը՝ խորհրդային ԱԿՄ-ի պատճենը՝ 1977 թվականի վերջին այն ընդունելով Հունգարիայի ժողովրդական բանակի սպառազինության մեջ։ 1978 թվականին թողարկվել է ԱԿՄՍ-ի պատճենը ծալովի կոթով, որը կոչվել է ԱԿ-63D (օրիգինալ ինքնաձիգն ստացել է ինդեքս (փայտե կոթ)՝ ԱԿ-63F)։ Ներկայում ԱԿ-63F և ԱԿ-63D տարբերակները կոչվում են AMM և AMMS համապատասխանաբար։
ԱԿ-63 | |
---|---|
Տեսակ | firearm family? |
Ենթատեսակ | Կալաշնիկովի ձևափոխված ավտոմատ |
Երկիր | Հունգարական Ժողովրդական Հանրապետություն և Հունգարիա |
Ծառայության ընդունման տարի | 1977 |
Պատերազմներ | Իրանա-իրաքյան պատերազմ, Լիբանանի Քաղաքացիական պատերազմ, Սոմալիի քաղաքացիական պատերազմ, Իրաք-քուվեյթյան պատերազմ և Իրաքյան պատերազմ |
Արտադրող | Fegyver- és Gépgyár? |
Փամփուշտի տեսակ | 7,62×39 մմ |
Տարբերություններ
խմբագրելԱԿ-63 ինքնաձիգի F և D տարբերակները գրեթե լիովին նման են ԱԿՄ և ԱԿՄՍ ինքնաձիգներին։ Հիմնական տարբերությունը ԱԿ-63-ի ատրճանակային կոթի ուրիշ ձևն է, որ նման է ԱԿՄ-63-ին։ Դրանից բացի, ԱԿ-63-ի փողակալը չունի առանձնահատուկ հաստացումը, որը հատուկ է ԱԿՄ-ին և նրա պատճեններին այլ երկրներում։ Փայտե մասերն աչքի են ընկնում վառ զարդարմամբ։
Արտահանում
խմբագրելՍադդամ Հուսեյնի օրոք իրաքյան բանակը եղել է ԱԿ-63 ինքնաձիգի առաջին խոշոր պատվիրատուն՝ 1979 թվականին սկսելով գնել այդ ինքնաձիգներն իր զորամասերի սպառազինության համար։ Այդ ինքնաձիգներն ակտիվորեն օգտագործվել են իրան-իրաքյան պատերազմի ժամանակ։ Իսլամական հեղափոխության պահապանները, սակայն, ձեռք են բերել զգալի քանակության ռազմավարային ԱԿ-63, ինչպես նաև այլ ինքնաձիգներ, որոնք Իրաքը գնել էր Չինաստանից, Հյուսիսային Կորեայից, Լիբիայից ու Սիրիայից։ Իրաքյան զորքերն այդ զենքն օգտագործել են Պարսկական ծոցի պատերազմի ժամանակ, իսկ այնուհետև այն հայտնվել է քրդական ու շիա ապստամբների մոտ։
ԱԿ-63 ինքնաձիգը եղել է նաև սանդինիստտների հիմնական զենքը Նիկարագուայում, որոնք նրա հետ պատերազմել են ընդդեմ կոնտրասի 1980-ական թվականներին։ Ինքնաձիգների զգալի մասը հայտնվել է Ֆարաբունդո Մարտիի անվան ազգային ազատագրության ճակատի մարտիկների մոտ Սալվադորում 1984 կամ 1985 թվականներին։ Ընդհանուր առմամբ այդ տարածաշրջան մատակարարվել է առնվազն 11 հազար ԱԿ-63 ինքնաձիգ։ Սառը պատերազմի ավարտից հետո ինքնաձիգները հայտնվել են Սոմալիի ու Զամբիայի ռազմականացված կազմակերպությունների ձեռքում, ինչպես նաև մատակարարվել է Խորվաթիայի զինված ուժերին Խորվաթիայի պատերազմի ժամանակ։ Կա լուսանկար-վկայություն այն մասին, որ ԱԿ-63-ն օգտագործվել է Քրդական բանվորական կուսակցության և ժողովրդական ինքնապաշտպանության քրդական ջոկատների կողմից Սիրիայում և Իրաքում։
1985 թվականին ԱՄՆ է մատակարարվել ԱԿ-63-ի ինքնալիզ տարբերակների խմբաքանակ քաղաքացիական օգտագործման համար։ Ներկրմամբ զբաղվել է Kassnar ընկերությունը (Հարիսբուրգ, Փենսիլվանիա նահանգ)՝ այդ զենքը վաճառելով SA-85M ապրանքանիշի ներքո։ 1989 թվականին արգելվել է գրոհային հրացանների ու ինքնաձիգների ներկրումը, ինչի շնորհիվ դրանք դարձել են մասնավոր հավաքածուներում ընդգրկվելու թեկնածու (այդպիսի մի ինքնաձիգի արժեքը գնահատվել է 1500 ԱՄՆ դոլարից ոչ պակաս)։ Արգելքի հանումից հետո վերականգնվել է SA-85M տարբերակի արտադրությունը, բայց շուտով դադարել է։ Ներկայում ԱՄՆ-ում մի քանի ընկերություններ արտադրում են ԱԿ-63 ինքնաձիգի պատճեններ հունգարական դետալների և ամերիկյան փողավոր պահեստատուփերի հիման վրա։
Տարբերակներ
խմբագրել- ԱԿ-63F (AMM Հունգարիայի բանակում) – փայտե կոթով
- ԱԿ-63D (AMMS Հունգարիայի բանակում) – ԱԿՄՍ-ի պատճեն պողպատե ծալովի կոթով
- ԱԿ-63MF – ԱԿ-63D շարժական կոթով ու MIL-STD-1913 Պիկատիննի ձողիկով
- SA-85M – ինքնալից քաղաքացիական տարբերակ ԱՄՆ-ում վաճառելու համար, ներկրվել է Kassnar ընկերության կողմից արգելքից առաջ ու դրանից հետո։
- SA-2000S – ինքնաձիգների ներկրման արգելքի ժամանակ ներկրվել է այս ինքնալից տարբերակը միայն ԱՄՆ-ի շուկայի համար։
ԱԿ-63MF
խմբագրելԱԿ-63-ի 7700 օրինակ ձևափոխվել է ու ստացել ԱԿ-63MF նշանակումը։ Որպես զենքի նոր դետալներ ավելացվել են Պիկատիննի ձողիկները, ատրճանակային կոթերը, ենթափողային նռնականետները, նշանոցները, լապտերները և այլն։
- Հեռադիտակային նշանոց CAA CBS+ACP
- Brügger & Thomet գազախցիկի հանգույց BT-21428
- Նռնականետ HK M320
- Կոլիմատորային նշանոց Aimpoint CompM2 (B&T BT-21741)
- Կոլիմատորային նշանոց Aimpont 3×Mag (B&T BT-211115, B&T BT-211113)
- Լազերային նպատականշող Insight Technology AN/PEQ-2 TPIAL
- Հենակով առջևի կոթ CAA BP
- Ատրճանակային կոթ CAA AG47
Օգտագործողներ
խմբագրել- Աֆղանստան
- Խորվաթիա – օգտագործվել է Խորվաթիայի պատերազմի ժամանակ զինված ուժերի կողմից
- Հունգարիա – Հունգարիայի զինված ուժերի հիմնական ինքնաձիգ (այդ թվում Հունգարական ժողովրդական բանակի)
- Իրան – ռազմավարային, ձեռք են բերվել իրան-իրաքյան պատերազմի ժամանակ[2]
- Իրաք[3] – 1979 թվականից ընդրկվել են Իրաքի բանակի զպառազինության մեջ
- Իրաքի և Լևանտի իսլամական պետություն – խլվել են Իրաքի բանակից
- Նիկարագուա – օգտագործել է Սանդինիստական ժողովրդական բանակը
- Զիմբաբվե – եղել է Զիմբաբվեի ազգային բանակի պարաշյուտային գնդի սպառազինության մեջ[4]
- Սալվադոր – եղել է Ազգային քաղաքացիական ոստիկանության սպառազինության կազմում 2014 թվականից և զինված ուժերի սպառազինության մեջ 1992 թվականից
- Սոմալի[5]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «AKM-63 Machine Carbine» (անգլերեն). Արխիվացված է Kalashnikov օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 22-ին.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն) - ↑ http://firearmsworld.net/hungary/ak/akm63.htm
- ↑ Rottman, Gordon (2011 թ․ մայիսի 24). The AK-47: Kalashnikov-series assault rifles. Osprey Publishing. էջ 49. ISBN 978-1-84908-835-0.(չաշխատող հղում)
- ↑ World Armies (2017 թ․ օգոստոսի 1). «Zimbabwe National Army». World Armies. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «AKM 63 Assault Rifle : Somalia». awm.gov.au. Australian War Memorial.