Оսմանյան Սուդան (Սուդանի պատմության շրջանը 1821-1885 թվականներին) (արաբ․՝ االتركية Turkiyyah‎‎), շրջան, երբ Սուդանը գտնվում էր Եգիպտոսի էյալեթի իշխանության տակ և ավելի ուշ՝ եգիպտական խեդիվատի։ Այդ ժամանակ Մուհամմադ Ալի փաշան գրավում է Հյուսիսային Սուդանը և այն դարձնում է Եգիպտոսի պրովինցիա, որի մայրաքաղաքը Խարթումն է[1]։ Շրջանը տևել է մինչև 1885 թվականը, երբ Մուհամեդ Ալի փաշայի ղեկավարությամբ մահդիստները գրավեցին Խարթումը։

Եգիպտոսի կողմից Սուդանի գրավումը խմբագրել

Այն բանից հետո, երբ Մուհամեդ Ալի փաշան 1811 թվականին Եգիպտոսում ոչնչացնում է մամլուքներին, նրանց մի մասը փախչում են հարավ և հաստատվում Դոնգոլայում։ 1820 թվականին Սենարյան սուլթանատը (Ֆունգ ժողովրդի կառավարությունը Սուդանի արևելյան մասում 16-19-րդ դարերում[2]), հայտնում է Ալի փաշային, որ չի կարող ինքնուրույն վտարել մամլուքներին և եգիպտացի փոխարքան զինվոր է ուղարկում դեպի Սուդան, ովքեր Դոնգոլայում հալածում են մամլուքներին, գրավում են Կորդոֆանը և ընդունում են կապիտուլյացիան ֆունգ ժողովրդի վերջին սուլթան Բադի VII-ից։ Սուդանը մեծ հետաքրքրություն էր ներկայացնում Մուհամեդ Ալիի համար` այստեղից Եգիպտոս գալիս էր ոսկու, ստրուկների, ջայլամների փետուրների, փղոսկրների, թանկարժեք փայտանյութերի հոսքը։ Բացի դրանից, երկիրը միասնական չէր, Սուդանը այդ ժամանակ ջախջախվել էր ոչ փոքր մուսուլմանական պետությունների և ցեղերի կողմից՝ ապրելով պարզ համայնական համակարգի սահմաններում։ Սենարյան սուլթանատը խոշոր պետություն էր, բայց Եգիպտոսի միջամտության պատճառով, 19-րդ դարի սկզբին նա ամբողջովին գործնականապես փլուզվեց։ Բնակչությունը կազմեցին արաբ-բերբերյան և արաբ-նեգրոիդյան ցեղերը։ Սուդանցիները չունեին հրազեն և երբ Մուհամեդ Ալի փաշայի տասնհինգ հազարանոց զորքը ճանապարհ է ընկնում դեպի Սուդան, այն գործնականապես չի հանդիպում դիմադրությանը և Նեղոսն ի վեր հասնում է մինչև Խարթումի հրվանդանը, որտեղ խառնվում են Սպիտակ և Կապույտ Նեղոսները։ Սենարը գերի է ընկել առանց որևէ կրակոցի, բայց շուտով այնտեղ սկսվում է ապստամբություն, որը հանգեցրեց Մուհամեդ Ալիի որդու` Իսմայիլ-Փաշայի մահվանը։ Սուդանցի առաջնորդներից մեկը` Նաիր Նիմր թագավորը, 1822 թվականին Իսմայիլ-Փաշային հրավիրում է խնջույքի և նրան ողջ-ողջ այրում իր ուղեկիցների հետ միասին։ Իսմայիլ-Փաշայի մահվանից հետո դաժանորեն վրեժ լուծեցին՝ այդ շրջանում սպանելով ավելի քան 30000 մարդ, ինչը հանգեցրեց շրջանի գրեթե ամբողջովին բնաջնջմանը[3]։

Օսմանյան (Թուրքական) Սուդանի անվան պատմություն խմբագրել

Սուդանի (արաբ․՝ االتركية Turkiyyah‎‎) անվանումն եղել է Եգիպտոսի և անգլիա-եգիպտացիների կառավարման շրջանում, մինչև մահդիական ապստամբությունը։ Այդ ժամանակ ամենաբարձր վարչական և ռազմական պաշտոնները զբաղեցնում էին օսմաներեն խոսող եգիպտացիները, ավելի հազվադեպ՝ ալբանացիները, հույները, արաբները և նույնիսկ եվրոպացիները (Չարլզ Ջորջ Գորդոնը և Էմին-Փաշան գտնվում են ծառայության մեջ է Օսմանյան կայսրությում)։ Քանի որ եգիպտացի խեդիվներն եղել են Օսմանյան կայսրության վասալները, ապա անվանապես, իրենց կատարած բոլոր գործողությունները, տեղի են ունեցել Ստամբուլում` սուլթանի անունով։

Եգիպտոսի իշխանությունը խմբագրել

Նոր կառավարությունը և եգիպտական բանակը ապրում էին տեղի բնակչության չափից դուրս հարկերի հաշվին։ Նրանք ավերեցին Մերոեի բուրգերը ոսկի գտնելու հույսով, ստրկավաճառությունը վերսկսվեց և Էլ-Գեզիրայի բնակիչները փախչելով ստիպված ազատվում էին ստրկավաճառներից։ Ալի-Փաշայի հաղթանակից հետո մեկ տարում մոտավորապես երեսուն հազար սուդանցիներ զորակոչվել են եգիպտական բանակ ուսուցման համար։ Եգիպտոսը հույս ուներ, որ Սուդանը կդառնա ինքնածախսածածկման երկիր։ Երբ կապահովվի կառավարության և երկրի ռազմական անվտանգությունը, բարիքներով լի Էլ-Գեզիրայից փախստականները հետզհետե կվերադառնան։ Մուհամեդ Ալին մի քանի կրոնական առաջնորդների ազատել է հարկերի վճարումից՝ Եգիպտոսին հավատարիմ լինելու պայմանով։ Խարթումում, Կասալայում և Էլ Օբեյդում եղել են կայազորներ, որտեղ համալրվել են եգիպտացի զինվորներ, ովքեր սուդանցիների հետ զորակոչվել էին։

Եգիպտացիները բաժանեցին Սուդանը գավառների, իսկ գավառները, իրենց հերթին էլ ավելի փոքր վարչական միավորների, պատմականորեն հաստատված ցեղային տարածքներին համապատասխան։ 1823 թվականից Խարթումը դարձել է Սուդանի եգիպտական կառավարության կենտրոն և շատ չանցած դարձել է առևտրի խոշոր կենտրոն։ 1834 թվականին այստեղ արդեն ապրում էր 15000 մարդ, 1835 թվականին Խարթումը դարձել է գեներալ-նահանգապետի նստավայր և Սուդանի մի շարք կայազորային քաղաքներ նաև դարձել են վարչական կենտրոններ։ 1841 թվականին Սուդանը բաժանվել է 7 գավառների.

  • Ֆազուգլի
  • Սեննար
  • Խարթում
  • Թակա
  • Բերբեր
  • Դոնգոլա
  • Կորդոֆան

Դրանք գլխավորում էին թուրքերը՝ ենթարկվելով Մուհամեդ Ալիին, և Սուդանի ժողովուրդը դա ընդունել է որպես Թուրքիայի կողմից Սուդանի նվաճում։

Եգիպտացիները ամեն տարի Սուդանից Եգիպտոս էին բերում մինչև 8000 գլուխ խոշոր եղջյուրավոր անասուն, բնակչությունը վճարում էր հսկայական տուրք, Եգիպտոսի կառավարման ժամանակ Սուդանից արտահանել են տասնյակ հազարավոր ստրուկներ, քանի որ ստրկավաճառությունը եղել էր պետական մենաշնորհ ընդհուպ մինչև 1850 թվականը[3]։

19-րդ դարի 50-ական թվականներին եգիպտացիները Սուդանի իրավական համակարգ մտցրին քրեական և առևտրական օրենսգրքեր, ինչն ազդել էր Կադիի հեղինակության վրա։ Սուդանի մուսուլմանները գերադասել են դիմել դատարաններ Հանաֆիական մազհաբի շրջանակներում՝ խուսափելով առավել խիստ մալիքիական մազհաբին դիմելուց։ Ստրկավաճառությունը հետզհետե ճնշվել է 1860-ական թվականներին, իսկ մինչ այդ եղել է երկրի ամենաեկամտաբեր առևտրական ճյուղերից մեկը։ Եգիպտոսի երրորդ և չորրորդ փոխարքաները՝ Աբաս I Հիլմին (կառավարել է 1849-1854 թվականներին) և Մուհամեդ Սաիդ փաշան (1854-1863 թվականներին) շատ ուշադություն չի դարձրել Սուդանին և միայն Իսմաիլ-Փաշայի գալստով (1863-1879 թվականներ) Եգիպտոսը նորից նկատեց Սուդանը։ 1867 թվականին օսմանյան սուլթանը պաշտոնապես ճանաչեց Իսմաիլ-Փաշային որպես Եգիպտոսի և Սուդանի խեդիվ։ Սուդանում հիմնվեցին նոր գավառներ.

  • Վերին Նեղոս
  • Բահր էլ Գազալ
  • Էկվատորիա։

1874 թվականին եգիպտացիները վերջնականապես գրավեցին և հնազանդեցրին Դարֆուրը, Իսմաիլլ-Փաշան նշանակվեց եվրոպացիների գավառների նահանգապետ, ինչպես նաև, Բրիտանիայի ազդեցության տակ, աշխատել է դադարեցնել ստրկավաճառությունը Հյուսիային Սուդանում և պլանավորել է բանակը այնպիսի կերպով արդիականացնել, որպեսզի ծառայության մեջ ստրուկներ չներգրավվեն։ Այս գործողությունները բնակչության որոշ շերտերի մոտ զայրույթ են առաջացրել. քաղաքի վաճառողները և արաբ-շոաները ըմբոստացել էին, ովքեր բարգավաճել էին ստրկավաճառության հաշվին, ինչպես նաև զորամասերի, ոմ ձեռք չէր տալիս կամայական-հարկադրական բանակի զորակոչը։ 1852 թվականին Սուդանի բանակը կազմել է 18000 մարդ, իսկ 1865 թվականին` 27000, ընդ որում ճնշող մեծամասնության զինվորները եղել են ստրկուհիներ, իսկ սպաները և ենթասպաները եղել են թուրքխոս եգիպտացիներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Энциклопедия Кольера.. — Открытое общество, — . 2000..
  2. «Сеннар | Историческая география». geohyst.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 3-ին.
  3. 3,0 3,1 «Modern History of the Arab Countries by Vladimir Borisovich Lutsky 1969». www.marxists.org. Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.

Գրականություն խմբագրել

  • под. ред. А.С. Балезина, С.В. Мазова, И.И. Филатовой Черная Африка: прошлое и настоящее. Учебное пособие по Новой и Новейшей истории Тропической и Южной Африки. — М., 2016. — С. с. 50-51.
  • Роберт О. Коллинз История современного Судана. — издательство Кембриджского университета, 2008.