Մահդիական ապստամբություն

Մահդիական ապստամբություն, Մահդիական պատերազմ (արաբ․՝ الثورة المهدية‎‎), զինված ապստամբություն Սուդանում՝ թուրք-եգիպտական իշխանությունների և անգլիական գաղութարարների դեմ 1881-1898-ին։ Շարժման գաղափարախոսն ու ղեկավարը հոգևոր քարոզիչ Մոհամմեդ Ահմեդն էր (1848-85), որը «հավասարության, եղբայրության, իսլամը այլասերող թուրքերի և եգիպտացիների դեմ» պայքարի քարոզով հիմնադրեց Անսարիների եղբայրությունը (1870)։

Օմդուրմանի ճակատամարտը (1898)
Մոհամմեդ Ահմեդ ալ Մահդի

Իրեն «մահդի» (ٱلْمَهْدِيّ - մեսիա, փրկարար) հռչակելով (1881)՝ Մոհամմադ Ահմեդը ղեկավարեց ազգային-ազատագրական ժողովրդական ապստամբությունը։ Հաղթելով անգլիական և թուրք-եգիպտական պատժիչ զորքերին՝ մահդիականները Սոսյանում ստեղծեցին Մահդիական պետություն (1885)։ Մահդիի մահից հետո (խալիֆա էր Աբդալլա իբն աս Սաիդ Մոհամմեդը) մահդիական վերնախավի (որ վերաճել էր սեփական ժողովրդին շահագործող դասի) դեմ սկսված ժողովրդական հուզումների և ներքին երկպառակությունների պայմաններում, 1896-ին Սուդանի դեմ վերսկսվեց անգլո-եգիպտական զինված ինտերվենցիան։ 1898-ին Օմդուրմանի ճակատամարտում մահդիականները պարտվեցին, որի հետևանքով Սուդանը դարձավ (1899) անգլիական գաղութ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 185
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մահդիական ապստամբություն» հոդվածին։