«Звенит январская вьюга» (հեղինակային անվանում՝ «С любовью встретиться»[1]), խորհրդային դիսկո ժանրի երգ, որը գրել է կոմպոզիտոր Ալեքսանդր Զացեպինը բանաստեղծ Լեոնիդ Դերբենյովի բանաստեղծությանի հիման վրա 1972 թվականին։ Առաջին անգամ երգը հնչել է 1973 թվականի «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը» ֆիլմում Նինա Բրոդսկայայի կատարմամբ, ով երգում էր դերասանուհի Նատալյա Սելեզնյովայի փոխարեն, որը մարմնավորում էր գլխավոր հերոս Շուրիկի կնոջը։

«Звенит январская вьюга»
Նինա Բրոդսկայայի երգը ««Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը» ֆիլմի երգեր» ալբոմից
Թողարկված1973
Ձայնագրված1972
Լեզուռուսերեն
Տևողություն3:05
ԼեյբլМелодия
ՀեղինակԼեոնիդ Դերբենյով
ԿոմպոզիտորԱլեքսանդր Զացեպին

Սկզբում Զացեպինը երգը ձայնագրելու համար հրավիրել է Սոֆյա Ռոտարուին[2], սակայն նրա կատարումը չափազանց լուրջ է թվացել, և երգչուհու ձայնը չէր համապատասխանում Սելեզնյովայի բարձր տեմբրին[3]։ Ավելի ուշ՝ 2005 թվականին, Ռոտարուն ձայնագրել է երգի նոր տարբերակ «Первый скорый» մյուզիքլի համար։

Ըստ Բրոդսկայայի, չնայած այն հանգամանքին, որ ինքն այդ ժամանակ գտնվել է այսպես կոչված «Լապինի սև ցուցակում», ֆիլմի հանրաճանաչության պատճառով նրա երգերը, միևնույն է, սկսել են հնչել ռադիոկայաններում[4]։

1973 թվականին թողարկվել է «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը» ֆիլմի երգերի հավաքածու, որտեղ ընդգրկվել է նաև այս երգը[5]։

Քավեր տարբերակներ խմբագրել

Ժամանակի ընթացքում երգը բազմիցս կատարել են տարբեր արտիստներ։

2005 թվականին «Էլեկտրոնիկների արկածները» խումբը Տուտա Լարսենի հետ ձայնագրել է երգի քավերն «А ну-ка, девушки!» ալբոմի համար[6]։

2014 թվականին իտալական Vanilla Sky ռոք խումբը ռուսերենով ձայնագրել է երգը «Zvenit Yanvsrskaya Viuga» անվանումով իր «Heroes at the Bottom» մինի ալբոմի համար[7]։ 2018 թվականին այն ընդգրկվել է«Խոզի տարի» ֆիլմի սաունդթրեքում։

2022 թվականին թողարկվել են երգի միանգամից մի քանի մեկնաբանություններ։ «VK под шубой» նախագծի համար երգը ձայնագրել են Վալերիան և The Hatters խումբը[8]։ ՏՆՏ-ի «Ճակատագրի ինքնահեգնանքը» (ռուս.՝ «СамоИрония судьбы») հեռուստաֆիլմի համար քավեր է ձայնագրել երգչուհի Աննա Աստին[9]։ Ամանորյա «Կապույտ լույս-2023»-ում իր տարբերակը կատարել է Պոլինա Գագարինան[10]։

Ըստ «Ագաթա Քրիստի» խմբի անդամ Վադիմ Սամոյլովի՝ «Звенит январская вьюга» երգը ոգեշնչել է նրան գրել «Сказочная тайга» թրեքը, որի տեսահոլովակում նկարահանվել են ֆիլմի դերասանները[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Зацепин А. С. Есть только миг... М., 2003, с. 185.
  2. Фёдор Раззаков София Ротару и её миллионы. — Алгоритм, 2012. — С. 21. — 384 с. — (Легенды авторской песни). — ISBN 978-5-4438-0159-9
  3. Ольга Ивашко (2022 թ․ հունվարի 25). «Январская вьюга. Как создавались песни из известного фильма». Аргументы и факты в Беларуси. Վերցված է 2023 թ․ հունվարի 2-ին.
  4. Нина Бродская Звенит январская вьюга / Дора Оранская. — ЛитРес, 2021. — ISBN 978-5-532-09544-1
  5. «А. Зацепин — Л. Дербенев — Песни Из К/Ф «Иван Васильевич Меняет Профессию» (1973, Flexi-disc)». Discogs. Վերցված է 2023 թ․ հունվարի 2-ին.
  6. «Приключения Электроников — А ну-ка, девушки! (2006, CD)». Discogs. Վերցված է 2023 թ․ հունվարի 1-ին.
  7. ««Звенит январская вьюга» стала фирменным хитом итальянцев из Vanilla Sky». НТВ. 2014 թ․ օգոստոսի 25. Վերցված է 2023 թ․ հունվարի 2-ին.
  8. Алексей Мажаев (2022 թ․ դեկտեմբերի 22). «Рецензия: Валерия и Hatters — «Звенит январская вьюга». Барышня и хулиганы». InterMedia. Վերցված է 2023 թ․ հունվարի 2-ին.
  9. Алексей Мажаев (2022 թ․ դեկտեմբերի 28). «Рецензия: Anna Asti — «Звенит январская вьюга». Не так уж и звенит». InterMedia. Վերցված է 2023 թ․ հունվարի 2-ին.
  10. «Новогодний Голубой огонек-2023. Полина Гагарина. «Звенит январская вьюга»». Смотрим. 2022 թ․ դեկտեմբերի 31. Վերցված է 2023 թ․ հունվարի 2-ին.
  11. Сергей Курий (2009 թ․ մարտի 6). «На что похожа «Сказочная Тайга» АГАТЫ КРИСТИ?». Школа Жизни. Վերցված է 2023 թ․ հունվարի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել