Իոաննիս Դասկալոյաննիս (օդանավակայան)

Խանիայի Իոաննիս Դասկալոյաննիս օդանավակայան (հուն․՝ Αερολιμένας Χανίων «Ιωάννης Δασκαλογιάννης», IATACHQ, ICAOLGSA), համատեղ միջազգային օդանավակայան Հունաստանի Կրետե կղզում։ Գտնվում է Խանիա քաղաքից 10 կմ հեռավորության վրա։

Խանիայի «Իոաննիս Դասկալոյաննիս» օդանավակայան

Αερολιμένας Χανίων «Ιωάννης Δασκαλογιάννης»

IATA: CHQ – ԻԿԱՕ: LGSA
Ամփոփում
Օդակայանի տեսակ քաղաքացիական/ռազմական
Սեփականատեր Հունաստանի կառավարություն
Օպերատոր Fraport Greece
Տեղագրություն Խանիա, Կրետե
Կոորդինատներ 35° հս․. լ. 24° ավ. ե.HGЯO
Տեղական ժամանակ UTC +2
Աշխատանքի ժամերը շուրջօրյա
Կայք https://www.chq-airport.gr/en/
Թռիչքի ուղի
Ուղղություն Երկարություն Ծածկ
ֆտ մ
11/29 3,347 ասֆալտ
Վիճակագրություն (2018)
Տարեկան ուղևորահոսք 3,008,687 մարդ
Տարեկան ուղեբեռահոսք 519 տոննա
Թռիչք/վայրէջք 19,288
Վիճակագրություն[1]

Խանիայի օդանավակայանը Կրետե կղզում երկրորդն է ուղևորափոխադրումների քանակով (Հերակլիոնի օդանավակայանից հետո), ինչպես նաև Aegean Airlines-ի և Ryanair-ի առանցքային օդանավակայանն է։ Բացի մարդատար չվերթների սպասարկումից, այն նաև Հունաստանի ռազմաօդային ուժերի բազան է։

2000 թվականից ի վեր՝ այն կրում է 1770 թվականին Կրետե կզղու հակաօսմանական ապստամբության առաջնորդ Իոաննիս Դասկալոյաննիսի անունը[2]։ 2015 թվականից Խանիայի օդանավակայանը, ի թիվս հունական 13 օդանավակայանների, գտնվում է գերմանական Fraport օդանավակայանային հոլդինգի վերահսկողության տակ։ Կոնցեսիոն պայմանագիրը նախատեսում է օդանավակայանը սպասարկել 40 տարի[3]։

Պատմություն խմբագրել

Սկզբում Արևմտյան Կրետեի գլխավոր օդային դարպասը Մալեմե գյուղի մոտակայքում գտնվող փոքր օդանավակայանն էր, որը կառուցվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ բրիտանական բանակի կողմից։ Մինչև 1959 թվականը Մալեմեի օդանավակայանն ընդունում էր քաղաքացիական ինքնաթիռներ, որից հետո օդանավակայանից ամբողջ ռազմակայանը տեղափոխվել է Սուդա բեյի նոր օդանավակայան, որը կառուցվել էր Խանիայի մոտ։

1967 թվականին Խանիայի նոր օդանավակայանում ավարտվել է ինքնաթիռների համար նախատեսված երկու կայանատեղիով առաջին մարդատար տերմինալի շինարարությունը։ 1974 թվականից օդանավակայանն ընդունել է առաջին միջազգային չվերթները, ինչից հետո անհրաժեշտություն է առաջացել նոր օդանավակայան կառուցել առաջին տերմինալի ցածր թողունակության պատճառով։ Վերջապես, 1996 թվականին բացվել է նոր ուղևորային տերմինալ՝ վեց ինքնաթիռի կայանատեղով[4]։

Ինֆրակառուցվածք խմբագրել

Խանիայի օդանավակայանը սպասարկում է մեկ երկհարկանի ուղևորային տերմինալ։ Շենքն ունի առաջին բուժօգնության սենյակ, ոստիկանություն, պաշտոնական պատվիրակությունների սրահ, բարեր, հուշանվերների խանութներ և Duty Free[5]:

Ինքնաթիռների համար կայանատեղիների ընդհանուր թիվը 10 է։ Ինքնաթիռի թռիչքի և վայրէջքի համար օգտագործվում է 3.347 մետր երկարությամբ11/29 ասֆալտե թռիչքուղին։ Հրդեհային անվտանգության օդանավակայանի դասակարգը՝ 8 (VIII)[6]:

Ավիաընկերություններ և ուղղություններ խմբագրել

 
Բոինգ 757 Finnair Խանիայի օդանավակայանում
 
Տերմինալ
 
Օդանավակայանի աբտոբուսների կանգառը

2014 թվականի դրությամբ օդանավակայանում գործում են հետևյալ ավիաընկերությունները[7]

Կանոնավոր թռիչքներ խմբագրել

Ավիաընկերություն Նպատակակետ
  Aegean Airlines Աթենք, Մյունխեն, Սալոնիկ
  Astra Airlines Ամառային: Սալոնիկ, Թել Ավիվ
  Austrian Airlines Ամառային: Վիեննա, Գրաց, Լինց
  Condor Ամառային: Հաննովեր, Դյուսելդորֆ, Մյունխեն, Շտուտգարտ, Մայնի Ֆրանկֆուրտ
  easyJet Ամառային: Գեթվիք
  Finnair Ամառային: Հելսինկի
  Norwegian Air Shuttle Ամառային: Բերգեն, Գյոթեբորգ, Կոպենհագեն, Օսլո, Հելսինկի
  Ryanair Աթենք, Պաֆոս, Սալոնիկ
Ամառային: Բոլոնյա, Բրեմեն, Բրիստոլ, Բրյուսել, Վարշավա, Վեցե, Վիլնյուս, Արևելյան Միդլենդ, Վրոցլավ, Գլազգո, Դուբլին, Կատովիցե, Լիդս, Լոնդոն, Մանչեստր, Մարսել, Մեմինգեն, Միլան, Օսլո, Պիզա, Հռոմ, Ստոկհոլմ, Տրևիզո, Խան, Էյնդհովեն
  Scandinavian Airlines Ամառային: Բերգեն, Բոդո, Կոպենհագեն, Կրիստիանսան, Օսլո, Սթավանգեր, Ստոկհոլմ, Թրոմսյո, Թրոնհեյմ, Հյոուգեսուն
  Smart Wings
իրականացնող՝ Travel Service
Ամառային: Պրահա
  Transavia Ամառային: Ամստերդամ
  Transavia France Ամառային: Փարիզ
  TUIfly Ամառային: Հաննովեր, Դյուսելդորֆ, Շտուտգարտ[8]

Ամառային չարթերային թռիչքներ խմբագրել

Ավիաընկերություն Նպատակակետ
  Aegean Airlines Ալթա, Բուխարեստ, Վաասա, Վիլնյուս, Վիսբյու, Գյոթեբորգ, Կարլշտադ, Կայաանի, Կոկոլա, Կրիստիանսուն, Լուլեո, Մալմյո, Օդենսե, Օսլո, Օուլու, Սթավանգեր, Ստոկհոլմ, Սունդսվալ, Թել Ավիվ, Ումեո, Շելեֆտեո, Էստերսունդ
  Aviolet
իրականացնող՝   Air Serbia
Բելգրադ
  Blue Air Լառնակա
  Jet Time Բիլլուն, Կոպենհագեն
  Jetairfly Բրյուսել
  LOT Polish Airlines
իրականացնող՝   CanJet
Վարշավա
  Norwegian Air Shuttle Բոդո, Վիսբյու, Սթավանգեր, Ստոկհոլմ, Թրոմսյո, Թրոնհեյմ
  Novair Օսլո (Գարդերմուեն)
  Primera Air Բիլլուն, Օրհուս, Օսլո, Կեֆլավիկ
  Small Planet Airlines Լոնդոն, Մանչեստր
  Thomas Cook Airlines Scandinavia Բերգեն, Կալմար, Օսլո, Ստոկհոլմ, Թրոնհեյմ
  Thomson Airways Բիրմինգհեմ, Լոնդոն, Մանչեստր
  Travel Service Օստրավա
  Travel Service (Հունգարիա) Բուդապեշտ
  TUIfly Nordic Բիլլուն, Հելսինկի

Գործունեության ցուցիչներ խմբագրել

See source Wikidata query and sources.


Տրանսպորտային հաղորդակցություն խմբագրել

Օդանավակայանից դեպի Խանիայի կենտրոն օրական շուրջ 7 ավտոբուս է մեկնում։ Ուղևորության ժամանակը մոտ 30 րոպե է[9]։ Մոտակայքում կա նաև տաքսիների կայանման վայր։ Դրանցից կարելի է օգտվվել միայն այն ժամանակ, երբ օդանավակայանը չվերթ է ընդունում կամ ուղարկում[10]։

Օդանավակայանում կան նաև ավտովարձույթի գրասենյակներ՝ Avis, Τrust, Europcar, Sixt, Hertz և Budget[5]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Air Traffic statistics - Chania airport (CHQ)» (անգլերեն). www.chq-airport.gr. Վերցված է 2019 թ․ հունիսի 25-ին.
  2. «Welcome to Chania Airport, Crete» (անգլերեն). Chania-airport.com. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 10-ին.
  3. «Германская Fraport получила в концессию 14 греческих аэропортов». Интерфакс. 2015 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2019 թ․ հունիսի 25-ին.
  4. «Chania Airport History» (անգլերեն). Chania-airport.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 10-ին.
  5. 5,0 5,1 «Chania airport - Available services» (անգլերեն). HCAA.gr. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 10-ին.
  6. «Chania airport - Brief presentation» (անգլերեն). HCAA.gr. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 10-ին.
  7. «Chania airport - Entities operating at the airport» (անգլերեն). HCAA.gr. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 8-ին.
  8. «TUIfly Adds New Greek Routes in S15» (անգլերեն). Airlineroute.net. 2014 թ․ հուլիսի 18. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 7-ին.
  9. «Chania Airport Transportation» (անգլերեն). Chania-airport.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 10-ին.
  10. «Chania Airport Taxi» (անգլերեն). Chania-airport.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իոաննիս Դասկալոյաննիս (օդանավակայան)» հոդվածին։