Օսլոյի օդանավակայան, Գարդերմուեն (նորվ.՝ Oslo Lufthavn, Gardermoen), Նորվեգիայի ամենամեծ և մայրաքաղաք Օսլոյի գլխավոր օդանավակայանը։ Գտնվում է Օսլոյից 48 կիլոմետր հյուսիս՝ Ուլենսաքերում՝ Աքերսհուս կոմսությունում[1][2]։ Համարվում է «Scandinavian Airlines System» և «Norwegian Air Shuttle» ավիաընկերությունների գլխավոր հանգույցային օդնավակայանը։

Գարդերմուեն

Gardermoen


Օդանավակայանի լոգոն


Գարդերմուեն օդանավականը վերևից

IATA: OSL – ԻԿԱՕ: ENGM
OSL (Նորվեգիա)##
OSL (Նորվեգիա)
OSL
'
Ամփոփում
Օդակայանի տեսակ Քաղաքացիական
Տեղագրություն Ուլենսաքեր, Ակերսհուս
Կառուցված 1998
Կոորդինատներ 60°11′38″ հս․. լ. 11°06′01″ ավ. ե.HGЯO
Կայք [1]
Թռիչքի ուղի
Ուղղություն Երկարություն Ծածկ
ֆտ մ
01L/19R 3600×45 Ասֆալտ/Բետոն
01R/19L 2950×45
Գլխավոր տերմինալի շենքը

Այսօր Գարդերմուեն օդանավակայանն ունի երկու զուգահեռ թռիչքուղիներ[3]։

Պատմություն խմբագրել

Գարդերմուեն օդանավակայանը բացվել է 1998 թվականին[1][2]։ Այն կառուցվեց, քանի որ Օսլոյի «Ֆորնեբու» օդանավակայանը այլևս չէր կարող սպասարկել այցելուների տարեցտարի աճող հոսքին։ Բացի այդ, Ֆորնեբուն նաև ընդարձակման հնարավորություններ այլևս չուներ։

Նոր օդանավակայանը ամենասկզբից ցանկանում էին կառուցել Հուրում մունիցիպալիտետում՝ Օսլոյից հարավ-արևմուտք, սակայն, պարզվեց, որ Հուրում անընդհատ տևական մառախուղներ են լինում։ Արդյունքում կառուցվում է Գարդերմուեն օդանավակայանը Ուլենսաքերում։ Այդ տարածքը նախկինում օգտագործվում էր որպես ռազմական հրաձգարան դեռևս XVIII դարում։ 1912 թվականից Գարդերմուենի դաշտն օգտագործվում էր թռիչքներ և վայրէջքներ իրականացնելու նպատակով։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին այստեղ տեղադրվել է Լյուֆտվաֆեի աէրոդրոմը, որից, պատերազմի ավատից հետո, սկսեց օգտվել Նորվեգիայի թագավորական ռազմաօդային ուժերը[4]։

Ժամանակակից վիճակ խմբագրել

Ներկա պահին Գարդերմուեն օդանավակայանում գործում է մեկ տերմինալ՝ երկու կառանման տեղերով, որոնք օգտագործվում են ե՛ միջազգային, և՛ տեղական թռիչքներ իրականացնելու ժամանակ։ Երրորդ կառանման տեղն են այսօր կառուցում, ինչպես նաև նոր սպասասրահներ, իսկ հների ընդարձակման աշխատանքները կավարտվեն 2017 թվականին[5][6]։

2007 թվականին Գարդերմուեն օդանավակայանից օգտվել են ավելի քան տասնինը միլիոն ուղևորներ, որը 1.3 միլիոնով շատ է, քան 2006 թվականին։

2014 թվականին Գարդերմուեն օդանավակայան սպսասարկել է 24.3 միլիոն ուղևորների. այդ ցուցանիշով Գարդերմուենը դարձավ մեծությամբ երկրորդը Սկանդիանավիայում[1][2]՝ դանիական Կաստրուպ օդանավակայանից հետո[7]։ Այսօր Գարդերմուենը ամենաարագ աճող օդանավակայաններից է տարածաշրջանում։

Գարդերմուեն օդանավակայանում գործող տուրքից զերծ խանութները՝ դյութի ֆրիները, ամենամեծն են Արևմտյան Եվրոպայում (քանի որ Նորվեգիան Եվրոպական Միության կազմի մեջ չի մտնում, այդ իսկ պատճառով տուրքից զերծ առևտուրն իրականացնում է նաև Եվրոպական Միության երկրներ թռիչքների ժամանակ)։

Գարդերմուեն օդանավակայանը մշտական չվերթներով կապված է Նորվեգիայի 25 օդանավակայանների հետ (դրանցից 16-ը սպասարկում են միայան ռեակտիվ ինքնաթիռներին), ինչպես նաև Եվրոպայի, Ասիայի, Հյուսիսային Ամերիկայի քաղաքների հետ։

Օսլո-Բերգեն և Օսլո-Թրոնհեյմ երթուղիները համարվում են Եվրոպայի տասը ամենաբեռնված երթուղիներից մեկը։

Օսլոյի կենտրոնը օդանավակայանի հետ կապվում է E06 եվրոպական ավտոմայրուղով։ Հատուկ օդանավակայանի համար կառուցվել է Գարդերմուբանեն երկաթուղու ճյուղը, ինչպես նաև նոր երկաթուղային թունելը՝ Ռումերիքսփորթեն անվանումով։

«Օսլոյի օդանավակայան, Գարդերմուեն» կայարանը սպասարկում է Օսլո-Էյդսվոլ արվարձանային գնացքներին և դեպի Կենտրոնական Նորվեգիա մշտական երթուղիներին (այդ թվում և Լիլեհամեր)։ Կա նաև հատուկ ճեպընթաց, որը կոչվում է «Flytoget»[8]:

Վիճակագրական տվյալներ խմբագրել

20 ամենաբանուկ երթուղիները դեպի Գարդերմուեն (2015 թ.) [9]
Կարգ Մայրաքաղաք/Երկիր Օդոնավակայաններ Ուղևորներ  Փոփոխություն
2014-2015
1   Նորվեգիա Թրոնհեյմ Թրոնհեյմի օդանավակայան 1,950,00000 0 01.7%
2   Նորվեգիա Բերգեն Բերգենի օդանավակայան 1,815,00000 0 00.5%
3   Նորվեգիա Սթավանգեր Սթավանգերի օդանավակայան 1,521,00000 0 04.1%
4   Դանիա Կոպենհագեն Կոպենհագենի օդանավակայան 1,439,00000 0 01.8%
5   Շվեդիա Ստոկհոլմ Արլանդա օդանավակայան 1,352,00000 0 1.3%
6   Նորվեգիա Թրոմսյո Թրոմսյոյի օդանավակայան 1,112,00000 0 03.1%
7   Միացյալ Թագավորություն Լոնդոն Գեթվիք Հիթրոու 1,057,00000 0 01.8%
8   Նորվեգիա Բուդյո Բուդյոյի օդանավակայան 760,00000 0 00.8%
9   Նիդերլանդներ Ամստերդամ Շիփհոլ օդանավակայան 641,00000 0 04.5%
10   Նորվեգիա Օլեսուն Օլեսունի օդանավակայան 592,00000 0 00.2%
11   Նորվեգիա Հարսթադ /Նարվիկ Հարսթադ /Նարվիկ 559,00000 0 00.0%
12   Գերմանիա Ֆրակֆուրտ Մայնի Ֆրանկֆուրտ 509,00000 0 6.7%
13   Նորվեգիա Քրիսթիանսանդ Քրիսթիանսանդի օդանավակայան 500,00000 0 01.0%
14   Ֆրանսիա Փարիզ Շառլ դը Գոլի անվան օդանավակայան 454,00000 0 01.9%
15   Նորվեգիա Հյոուգեսուն Հյոուգեսունի օդանավակայան 439,00000 0 00.1%
16   Ֆինլանդիա Հելսինկի Հելսինկիի օդանավակայան 390,00000 0 00.7%
17   Նորվեգիա Մոլդե Մոլդեի օդանավակայան 372,00000 0 02.6%
18   Գերմանիա Բեռլին Շյոնեֆելդ օդանավակայան
Թեգել օդանավակայան
372,00000 0  20.5%
19   ԱՄՆ Նյու Յորք Ջոն Քենեդու անվան միջազգային օդանավակայան
Նյույարք օդանավակայան
336,00000 0 5.0%
20   Գերմանիա Մյունխեն Մյունխենի օդանավակայան 332,00000 0 04.1%

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Аэропорт Осло Гардермуэн
  2. 2,0 2,1 2,2 About Oslo Airport
  3. «AIP Norway, Aerodromes: Oslo/Gardermoen» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 3-ին.
  4. «Осло. Крылатые викинги». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 3-ին.
  5. Oslo Airport development. What we are building: North pier(չաշխատող հղում)
  6. Oslo Airport development. What we are building: Arrivals and departures(չաշխատող հղում)
  7. «Как добраться из аэропорта Копенгагена до центра города». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 3-ին.
  8. «Flytoget. Our story». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 3-ին.
  9. «Traffic Statistics». avinor.no. AVINOR. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարդերմուեն» հոդվածին։