Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բերգեն (այլ կիրառումներ)

Բերգեն (նորվ.՝ Bergen [ˈbærɡən]), Նորվեգիայի երկրորդ ամենամեծ քաղաքը, Հորդլանդ ֆյուլքեի մայրաքաղաքը և Արևմտյան Նորվեգիայի խոշորագույն քաղաքը։ Տեղակայված է երկրի արևմտյան մասում՝ Հյուսիսային ծովի ափին՝ Միդտորլան տարածաշրջանում։ Զբաղեցնում է Բերգենյան թերակղզին։

Քաղաք
Բերգեն
Bergen
Դրոշ Զինանշան

ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
ՖյուլքեՀորդալանդ
ՔաղաքապետՏրուդե Դրևլանդ
Հիմնադրված է1070 թ.
Այլ անվանումներBjørgvin
Մակերես465 կմ²
ԲԾՄ5 մետր
Պաշտոնական լեզունորվեգերեն
Բնակչություն291 189 մարդ (սեպտեմբերի 30, 2023)
Խտություն569,7 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Փոստային դասիչ5003-5098 (ք. Բերգեն)
5101-5124 (այլ բնակավայրեր)
Պաշտոնական կայքbergen.kommune.no
Բերգեն (Նորվեգիա)##
Բերգեն (Նորվեգիա)

Մինչ 1299 թվականը եղել է Նորվեգիայի քաղաքը, մոտավորապես մինչ 1830-ական թվականները՝ երկրի խոշորագույն քաղաքը։ Այսօր Բերգենը խոշոր նավահանգիստ և նավթային արդյունաբերության կենտրոն է։ Քաղաքն ունի համալսարան։

Բերգենի միջնադարյան նավամատույցը ՅՈւՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության օբյեկտ է։ 2000 թվականին Բերգենը ճանաչվել է Եվրոպայի մշակութային մայրաքաղաք։ Այստեղ է անցկացվել Եվրատեսիլ 1986 երգի մրցույթը։

Պատմություն խմբագրել

Քաղաքը հիմնադրվել է 1070 թվականին Վոգենյան բուխտայի ափին Օլաֆ III արքայի կողմից, Bjørgvin անվամբ։ Մի քանի տասնամյակ անց բուխտայի հյուսիսային եզրին կանգնեցվեց Բերգենխուս քարե ամրոցը։ 12-րդ և 13-րդ դարերում Բերգենում ապրել են նորվեգական արքաներն ու եպիսկոպոսները։ 1217-1299 թվականներին Բերգենը եղել է միջնադարյան Նորվեգիայի մայրաքաղաքը։

14-րդ դարում նորվեգական միապետության թուլացման հետ մեկտեղ Բերգենում իշխանությունն անցավ հանզենյան առևտրականների ձեռքը։ Նրանց է քաղաքը պարտական իր գեղեցիկ զբոսավայրերով։ Բերգենում առևտրականների կառավարումը տևեց մինչև 18-րդ դար։

Չնայած 1702 և 1916 թվականների ավերիչ հրդեհներին՝ Բերգենը գրեթե իր ողջ պատմության ընթացքում մնաց Նորվեգիայի արևմտյան ափի կարևորագույն նավահանգիստը։ 1665 թվականին հենց Վոգենյան բուխտայում բռնկվեց անգլո-հոլանդական պատերազմներից մեկը։

Աշխարհագրական դիրք խմբագրել

Բերգենը տեղակայված է Նորվեգիայի արևմտյան մասում՝ Հյուսիսային ծովի ափին։ Բերգենի կոմունայի (քաղաքապետարանի) շրջանակներում ափը բաժանված է մի քանի ֆյորդերի։ Կոմունան բաղկացած է մի քանի հովիտներից, որոնք բացվում են դեպի ծով, իսկ Բերգենը գտնվում է Բերգենսդալեն հովտում՝ Բերգենյան թերակզղում։ Բերգենի կոմունայում նաև մի շարք լճեր կան, որոնցից խոշորագույնն է Կալանվանետը (Kalandvannet)։

 
Բերգեն քաղաքի համայնապատկերը
 
Քաղաքի թաղամասերից մեկի համայնապատկերը

Կլիմա խմբագրել

Բերգենի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 20.0
(68)
13.2
(55.8)
17.2
(63)
22.5
(72.5)
27.6
(81.7)
29.9
(85.8)
31.8
(89.2)
31.0
(87.8)
27.1
(80.8)
23.1
(73.6)
17.9
(64.2)
13.9
(57)
31.8
(89.2)
Միջին բարձր °C (°F) 4.4
(39.9)
4.8
(40.6)
7.1
(44.8)
11.5
(52.7)
14.9
(58.8)
18.0
(64.4)
20.7
(69.3)
19.4
(66.9)
15.9
(60.6)
12.2
(54)
8.2
(46.8)
4.9
(40.8)
11.83
(53.3)
Միջին օրական °C (°F) 2.2
(36)
2.1
(35.8)
3.8
(38.8)
7.4
(45.3)
10.6
(51.1)
13.5
(56.3)
16.4
(61.5)
15.3
(59.5)
12.5
(54.5)
9.1
(48.4)
5.7
(42.3)
2.7
(36.9)
8.44
(47.2)
Միջին ցածր °C (°F) 0.1
(32.2)
−0.1
(31.8)
1.1
(34)
4.0
(39.2)
6.9
(44.4)
9.9
(49.8)
13.2
(55.8)
12.4
(54.3)
9.9
(49.8)
6.5
(43.7)
3.6
(38.5)
0.5
(32.9)
5.67
(42.2)
Ռեկորդային ցածր °C (°F) −16.3
(2.7)
−13.4
(7.9)
−11.3
(11.7)
−5.5
(22.1)
−0.1
(31.8)
0.8
(33.4)
2.5
(36.5)
2.5
(36.5)
0.0
(32)
−5.5
(22.1)
−10.0
(14)
−13.0
(8.6)
−16.3
(2.7)
Տեղումներ մմ (դյույմ) 190
(7.48)
152
(5.98)
170
(6.69)
114
(4.49)
106
(4.17)
132
(5.2)
148
(5.83)
190
(7.48)
283
(11.14)
271
(10.67)
259
(10.2)
235
(9.25)
2250
(88,58)
Միջ. անձրևոտ օրեր (≥ 1 mm) 20 15 17 13 14 11 15 17 20 22 17 21 202
% խոնավություն 78 76 73 72 72 76 77 78 79 79 78 79 76.4
Միջին ամսական արևային ժամ 19 56 94 147 186 189 167 144 86 60 27 12 1187
Աղբյուր #1: (eklima.no) (high and low temperatures)[1], NOAA (all else, except extremes)[2]
Աղբյուր #2: Voodoo Skies for extremes[3]

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Բերգեն քաղաքի արվարձանում բազմաթիվ տներ միանման են։ Որպեսզի երեխաները չշփոթեն իրենց տները, յուրաքանչյուր դռան վրա փակցված է տանտիրուհու նկարը[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «World Weather Information Service – Bergen». World Meteorological Organization. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 27-ին.
  2. «BERGEN - FLORIDA Climate Normals: Temperature 2005–2014, all other data 1961-1990». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2014 թ․ մարտի 16-ին.
  3. http://voodooskies.com/weather/norway/bergen/monthly/temperature
  4. Փարսադանյան, Ալբերտ (2006). Գիտելիքների շտեմարան 3:Գիտե՞ք որ…. Երևան: ՎՄՎ Պրինտ. էջ 147.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 418