Մայնի Ֆրանկֆուրտ օդանավակայան

Մայնի Ֆրանկֆուրտ միջազգային օդանավակայան (գերմ.՝ Rhein-Main-Flughafen, ԻԿԱՕ։ EDDF, IATA: FRA), Գերմանիայի ամենամեծ օդանավակայանն է[3]։ Գտնվում է Ֆրանկֆուրտում, Գերմանիայի հինգերորդ խոշոր քաղաքում, որը նաև համարվում է աշխարհի Ֆինանսական և առևտրական խոշոր կենտրոններից մեկը։

Մայնի Ֆրանկֆուրտ օդանավակայան

Flughafen Frankfurt am Main

IATA: FRA – ԻԿԱՕ: EDDF
Ամփոփում
Օդակայանի տեսակ Քաղաքացիական
Ծառայում է Մայնի Ֆրանկֆուրտ, Գերմանիա
Տեղագրություն Գերմանիա Գերմանիա
Բարձրացում ԲԾՄ 364 ֆտ / 111 մ
Աշխատանքի ժամերը շուրջօրյա
Կայք frankfurt-airport.com/ Պաշտոնական կայք
Թռիչքի ուղի
Ուղղություն Երկարություն Ծածկ
մ ֆտ
07R/25L 4,000 13,123 Ասֆալտ
07C/25C 4,000 13,123 Ասֆալտ
18A 4,000 13,123 Բետոն
07L/25RB 2,800 9,240 Բետոն
Վիճակագրություն (2015)
Ճամփորդների թիվը 61,032,022[1]
Economic impact $22.3 միլիարդ[2]

Պատմություն խմբագրել

Օդանավակայանի հիմնական մասը բացվել է 1936 թվականին իրականացնելով առևտրային չվերթներ։ Բազայի հյուսիսային մասը օգտագործվել է հիմնական ինքնաթիռների համար, իսկ արտակարգ իրավիճակների համար նախատեսված հարավային մասը ծառայել է որպես բազա կոշտ դիրիժաբլների համար։

1940 թվականի մայիսի 6-ին բոլոր ինքնաթիռները ապամոնտաժվել են և հանձնվել են ռազմական օգտագործման համար։ Լյուֆտվաֆեի ինժեներները հետագայում մեծացրել և ընդարձակել են միակ թռիչքուղին և այն դարձրել են գերմանական ռազմական օդանավակայան։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում օդանավակայանը օգտագործել են ռեակտիվ ինքնաթիռիների համար որպես փորձարարական կայան։

Այժմ օդանավակայանը ունի չորս թռիչքուղի, որոնցից երկուսը ասֆալտապատ է, մյուս երկուսը՝ բետոնե։ Երեք թռիչքուղիները - 07R/25L, 07C/25C, 18 - ունեն 4000 մետր երկարություն, մեկը՝ 07L/25R — 2800 մետր երկարություն։

Մոտակա օդանավակայանը Մանհայմի օդանավակայանն է։

Օդանավակայանը ունի երկու մեծ տերմինալ[4] և մեկ փոքր՝ VIP[5]:

Ուղևորափոխադրումների քանակով զբաղեցնում է երրորդ տեղը Եվրոպայում՝ Լոնդոնի Հիթրոու օդանավակայանից և Փարիզի Շառլ դե Գոլ օդանավակայանից հետո։ 2015 թվականի վիճակագրությամբ, 61.032 միլիոն ուղևորափոխադրումով, աշխարհում զբաղեցնում է 12-րդ տեղը[6]։

Բեռնափոխադրման քանակով Եվրոպայում զբաղեցնում է երկրորդ տեղը զիջելով Փարիզի Շառլ դե Գոլ օդանավակայանին։

Օդանավակայանը առաջիններից մեկն է եղել, որ կիրառել է ուղեբեռերի տեսակավորման ավտոմատ համակարգը։

Թռիչքուղի խմբագրել

Ուղղություն/անուն Երկարություն մետր / ֆուտ Մակերևույթ Կարգավորում Շահագործման սկիզբ
07C/25C (հյուսիսային թռիչքուղի) 4000 × 60 / 13,123 × 197 Ասֆալտապատ Արևելք - արևմուտք 1936
07R/25L (հարավային թռիչքուղի) 4000 × 45 / 13,123 × 148 Ասֆալտապատ Արևելք - արևմուտք 1949
18 (արևմտյան թռիչքուղի) 4000 × 45 / 13,123 × 148 բետոնե Հյուսիս-հարավ 1984
07L/25R (արևելյան թռիչքուղի) 2800 × 45 / 9,240 × 148 բետոնե Արևելք - արևմուտք 2011

Վիճակագրություն խմբագրել

 
Lufthansa Էյրբաս A340-300, Ֆրանկֆուրտի օդանավակայան
 
Delta Air Lines Բոինգ 767, Ֆրանկֆուրտի օդանավակայան
 
Korean Air Էյրբաս A380-800, Ֆրանկֆուրտի օդանավակայան
 
Air France Էյրբաս A318-100, Ֆրանկֆուրտի օդանավակայան
 
United Airlines Բոինգ 777, Ֆրանկֆուրտի օդանավակայան

Ուղևորափոխադրում խմբագրել

ուղևոր
2000 49,360,620
2001   48,559,980
2002   48,450,356
2003   48,351,664
2004   51,098,271
2005   52,219,412
2006   52,810,683
2007   54,161,856
2008   53,467,450
2009   50,932,840
2010   53,009,221
2011   56,436,255
2012   57,520,001
2013   58,036,948
2014[7]   59,570,000
2015[1]   61,032,022
Source: ADV[8]

Երթուղի խմբագրել

Ավենազբաղված երթուղիները (2015)[9]
Համար Ուղղություն Մեկնող ուղևորները
1   Գերմանիա Բեռլինի Թեգել օդանավակայան 802,000
2   Գերմանիա Համբուրգի օդանավակայան 745,100
3   Միացյալ Թագավորություն Լոնդոնի Հիթրոու օդանավակայան 639,500
4   Շվեյցարիա Ցյուրիխի օդանավակայան 621,070
5   Ավստրիա Վիեննայի միջազգային օդանավակայան 484,200
6   Գերմանիա Մյունխենի օդանավակայան 475,100
7   Իսպանիա Մադրիդի օդանավակայան 459,400
8   ԱՄՆ Չիկագոյի օդանավակայան 451,700
9   Ֆրանսիա Փարիզի Շառլ դե Գոլ օդանավակայան 448,200
10   Սինգապուր Սինգապուրի Չանգի օդանավակայան 429,500
11   ԱՄՆ Ջ. Քենեդիի անվան միջազգային օդանավակայան 365,400
12   Շվեյցարիա Ժնև 386,556
13   ԱՄԷ Դուբայի միջազգային օդանավակայան 337,700
14   ԱՄՆ Վաշինգտոն 334,900
15   Թաիլանդ Բանգկոկ 330,900
16   Իտալիա Հռոմի Լեոնարդո Դա Վինչիի անվան օդանավակայան 320,300
17   Թուրքիա Ստամբուլի օդանավակայան 319,900
18   Իսպանիա Պալմա դե Մալորկայի օդանավակայան 319,000
19   Իսպանիա Բարսելոնայի օդանավակայան 290,600
20   Ճապոնիա Տոկիոյի Նարիտա օդանավակայան 290,600
21   Կանադա Տորոնտոյի օդանավակայան 289,100
22   Թուրքիա Անթալիայի օդանավակայան 289,000
23   Նիդերլանդներ Ամստերդամ 287,200
24   ԱՄՆ Սան Ֆրանցիսկոյի միջազգային օդանավակայան 277,300
25   Դանիա Կոպենհագենի օդանավակայան 276,400

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 figures/2016/traffic-fugures-dez-2015/jcr:content.file/traffic_sheet_2015_december.pdf Fraport Group Traffic Figures(չաշխատող հղում)
  2. «Frankfurt airport – Economic and social impact». Ecquants. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 7-ին.
  3. «2015 Facts and Figures on Frankfurt Airport - Fraport» (PDF). Germany: Fraport.com. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 6-ին.
  4. «2012 Facts and Figures on Frankfurt Airport» (PDF). Fraport. էջ 4. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 10-ին.
  5. «Fraport AG | en». Fraport.com. 2013 թ․ մայիսի 31. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 21-ին.
  6. «Year to date». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 2-ին.
  7. Fraport AG Airport Services World Wide. «Fraport AG - Fraport-Verkehrszahlen 2014: Mehr Passagiere und Fracht in Frankfurt trotz zahlreicher Streiktage». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 2-ին.
  8. Flughafenverband ADV. «Flughafenverband ADV – Unsere Flughäfen: Regionale Stärke, Globaler Anschluss». Վերցված է 2015 թ․ հունիսի 2-ին.
  9. DeStatis: Luftverkehr auf allen Flugplätzen 2015, Chapters 4+5 Արխիվացված 2011-11-14 Wayback Machine

Արտաքին հղումներ խմբագրել

  Մայնի Ֆրանկֆուրտ օդանավակայան travel guide from Wikivoyage

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայնի Ֆրանկֆուրտ օդանավակայան» հոդվածին։