Բիրմինգհեմ

քաղաք Անգլիայում

Բիրմինգհեմը, նաև Բիրմինգեմ[1] (անգլ.՝ Birmingham [ˈbɝːmɪŋəm], տեղական արտահայտությունը [ˈbɝːmɪŋɡəm]), քաղաք է Մեծ Բրիտանիայի կենտրոնական մասում,Անգլիայի Ուեսթ Միդլենդս կոմսությունում։

Քաղաք
Բիրմինգհեմ
Birmingham
Դրոշ Զինանշան

ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ԿոմսությունՈւեսթ Միդլանդս
ՇրջանՈւորքշիր
ՔաղաքապետՌոդերիկ Ռոյալ
Հիմնադրված էVII դար թ.
Առաջին հիշատակում1166
Տվյալ կարգավիճակում1889 թվականից
Մակերես267,8 կմ²
ԲԾՄ140±1 մետր
Պաշտոնական լեզուանգլերեն
Բնակչություն1 028 700 մարդ (2009)
Ժամային գոտիUTC+0, ամառը UTC+1
Հեռախոսային կոդ0121
Փոստային ինդեքսB
Փոստային դասիչB
Պաշտոնական կայքbirmingham.gov.uk
Բիրմինգհեմ (Միացյալ Թագավորություն)##
Բիրմինգհեմ (Միացյալ Թագավորություն)

Քաղաքը համարվում է Ուեսթ Միդլանդս կոմսության կենտրոնը և երկրորդ քաղաքն է իր բնակչության մեծությունով Մեծ Բրիտանիայում (Լոնդոնից հետո)։ Բնակչությունը կազմում է 1 028 700 մարդ(2009 թ-ի մարդահամարի տվյալներով)։

Պատմություն խմբագրել

 :

Առաջին հիշատակությունը Բերմինգհեմի տարածքում վերաբերում է 1166 թվականին[2]։

XVI դարում Բերմինգեմը դառնում է մետաղական արտադրանքի խոշոր կենտրոն։ XVIII դարում քաղաքը դառնում է Մեծ Բրիտանիայի արդյունաբերության միջուկը, և նրա բնակչությունը աճում է մինչև 70 հազար մարդ, 17-րդ դարի 15 հազար բնակչությունից[2]։ Ամբողջ աշխարհում հայտնի են գիտնականներ և ինժեներներ՝ Վիլյամ Մյորդոկը, Մետյու Բոլտոնը, Ջեյմս Ուատը, Ջոզեֆ Պրիստլլին, Ջոն Բասկերվիլը ապրել և աշխատել են Բիրմինգհեմում[2]։ Անգլիական 17-րդ դարի բուրժուական հեղափոխությանը աջակցում է խորհրդարանը։ 1830 թվականին քաղաքում ստեղծվում է բուրժուական կազմակերպություն (այսպես կոչված բիրմինգհեմյան քաղաքական միություն), որը կարևոր դեր է խաղում 1832 թվականի խորհրդարանական բարեփոխումների համար պայքարում։ 1839 թվականին Բիրմինգհեմում նիստ է գումարել չարտիստական կոնվենտը։ 1839 թվականի հուլիսին Բիրմինգհեմի բուրժուազիան ոստիկանների և զորքերի հետ աշխատավորների բախումներ էր հրահրել;

20-րդ դարի սկզբից քաղաքում տեղի է ունենում ռազմական գործարանների արագ աճ։ Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին Բիրմինգհեմը զգալի ավերածությունների է ենթարկվում գերմանական ավիացիայի հարձակումների արդյունքում;

1974 թվականի վարչական բարեփոխումից ի վեր ժամանակակից սահմաններում, որի ընթացքում Բիրմինգհեմ քաղաք-կոմսությունը վերակազմավորվել է Մետրոպոլ կոմսության շրջանի, այդ նույն ժամանակ միացվել է քաղաքը (Սատոն Կոլդֆիլդը)։

Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիրը խմբագրել

Աշխարհագրություն խմբագրել

Քաղաքը գտնվում է Բիրմինգհեմ սարահարթի վրա։ Կազմում է Արևմտյան Միդլանդի միջուկը։ Զբաղեցնում է 267 կմ քառ. տարածք և հյուսիս-արևելքում սահմանակից է Ուորքշիրի արարողակարգային վարչությանը, հարավ-արևելքում՝ Սոլիհալին, հարավում՝ Վուստերշիրի արարողակարգային վարչությանը, հյուսիս-արևմուտքում՝ Դադլիի թաղամասերին։

Կլիմա խմբագրել

Բիրմինգհեմին, ինչպես ամբողջ Անգլիային, բնորոշ է մեղմ և խոնավ կլիման, միջսեզոնային տատանումները փոքր են, ամռանը շոգը շատ հազվադեպ է լինում, ձմռանը գրեթե ուժեղ սառնամանիքներ չեն լինում[3]։ Климат умеренный морской[4]. Средняя температура января и февраля (самых холодных месяцев) +3,1 °C, июля +15,8 °C (самого тёплого).

Բնակչություն խմբագրել

2011 թվականի մարդահամարի տվյալներով՝ Բիրմինգհեմում բնակվել է 1 074 300 մարդ։ Բնակչության միջին խտության դեպքում՝ 4011,6 մարդ։ Դրանցից 22,8 տոկոսը կազմել են երեխաները (մինչև 15 տարեկան), աշխատունակ տարիքի անձի 62,4 տոկոսը (16-ից մինչև 64 տարեկան) և տարեց տարիքի անձի 14,8 տոկոսը (65 տարեկանից բարձր)։

"Բնակչության թվաքանակի դինամիկան ըստ տարիների

1981 1991 2001 2011 2019
1 029 200 1 004 500 984 600 1 074 283 1 141 816

Էթնիկ կազմ խմբագրել

Հիմնական էթնիկ խմբերը, համաձայն 2011 թվականի մարդահամարի (էթնիկ խմբերի դասակարգումը ներկայացված է Մեծ Բրիտանիայի ազգային վիճակագրական ծառայության (ONS)):

Տնտեսություն խմբագրել

Բիրմինգհեմը արդյունաբերական քաղաք է։ Զարգացած է սննդի, մետալուրգիական, մեքենաշինական (այդ թվում' էլեկտրատեխնիկական) արդյունաբերությունը։

Բիրմինգհեմի ոսկերչական արվեստը լայնորեն հայտնի և տարածված է ամբողջ աշխարհում։ Քաղաքում հաճախ անցկացվում են ոսկերչական ցուցահանդեսներ։

Քաղաքականություն խմբագրել

Բիրմինգհեմը կառավարվում է քաղաքային խորհրդի կողմից, որը բաղկացած է 40 ընտրատարածքներում ընտրված 120 պատգամավորներից։ Վերջին ընտրությունների արդյունքում խորհրդում 45 տեղ է զբաղեցնում Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցությունում[5]։

Կրթություն խմբագրել

 
Բիրմինգհեմի ինստիտուտ

Բիրմինգհեմը Մեծ Բրիտանիայի և Եվրոպայի գիտական կենտրոններից է։ Քաղաքում կան 5 համալսարաններ և մի քանի համալսարանային քոլեջներ։ Բիրմենգեմյան համալսարանը երկրի ամենախոշոր ու հայտնի համալսարաններից մեկն է[6]։ Բիրմինգհեմը հռչակված է նաև դպրոցական կրթությամբ։ Էդվարդ թագավորի դպրոցը ամեն տարի դպրոցների ցանկում ամենաբարձր դիրքն է գրավում իր հեղինակությամբ[7]։ Թագավոր Էդվարդի դպրոցը լավագույն կանացի դպրոցն է Անգլիայում։

Տրանսպորտ խմբագրել

 
Գրավելի Հիլի տրանսպորտային կապ

Բիրմինգհեմը խոշոր տրանսպորտային համակարգ, տրանսպորտային հանգույցններ և ավտոմոբիլային, երկաթուղային և գետային տրանսպորտ ունի[8]։ Քաղաքի միջով անցնում են M5, M6, M40, M42 ավտոմայրուղիները։ Այստեղ գտնվում է Մեծ Բրիտանիայի ամենահայտնի տրանսպորտային հանգույցը՝ Գրավելլի Հիլը[9]։ M6 մայրուղին (Բրոմֆորդի վիադուկ) անցնում է քաղաքի միջով, որը ամենաերկար կամուրջն է Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում (5,6[10]։ Երկաթուղային կայարան Birmingham New Street - ում[11]; также является хабом дальнемагистральной железнодорожной компании CrossCountry[12][13]:

Քաղաքի կենտրոնից 10 կմ հարավ-արևմուտք գտնվում է Բերմինգեմի միջազգային օդանավակայանը՝ բեռնվածությամբ յոթերորդը Մեծ Բրիտանիայում[14]։

Ճաարտարապետություն խմբագրել

 
Սուրբ Ֆիլիպի եկեղեցի
 
Սուրբ Չեդայի եկեղեցի

Քաղաքում են գտնվում 1710-1725 թվականներին կառուցված Անգլիկան Սուրբ Ֆիլիպի տաճարը։

Բիրմինգհեմի թանգարանն ու իր արվեստի պատկերասրահը բացվել են 1885 թվականին։ Դրանք գտնվում են քաղաքի կենտրոնում, շենքը պսակված է Բիգ Բեն բարձր ժամացույցի աշտարակով։

Նաև Բիրմինգհեմում կան Տրանսպորտային թանգարան և Ստորջրյա աշխարհի թանգարաններ։

Բիրմինգհեմի ոսկերչական թանգարանը քաղաքի հատուկ տեսարժան վայրերից մեկն է[15], կառուցվել է 1846 թվականին։ 1980-ականներին որոշում է կայացվում այն քանդել, և մի քանի տարածքներ նույնիսկ ոչնչացվում են, բայց շինարարության համար ոտքի են կանգնում տեղի բնակիչները և կամավոր արվեստագետները, ովքեր վերականգնում են ճանապարհահատվածը՝ այն վերածելով հասարակական հանգստի վայրի[16]։

Սպորտ խմբագրել

Ֆուտբոլ խմբագրել

Ակումբներ։

  • «[[Ասթոն Վիլա» - ամենահին (1874 թվականից ի վեր) պրոֆեսիոնալ կոչվող ակումբներից է Անգլիայում, 7-ակի չեմպիոն, Անգլիայի գավաթի 7-ակի հաղթող, Լիգայի գավաթի 5-ակի հաղթող, 1982 թվականի Եվրոպայի սուպերգավաթի խաղարկություն, 1982 թվականի Եվրոպայի գավաթակիր։
  • Բիրմինգհեմ Սիթին պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ է, որն ունի երկար պատմություն՝ սկսած 1875 թվականից։

Քաղաքի հայտնի բնակիչները խմբագրել

Քույր քաղաքները խմբագրել

Ֆուտբոլային ակումբները խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 47. ISBN 99941-56-03-9.
  2. 2,0 2,1 2,2 «Birmingham» (անգլերեն). Վերցված է 2013-04-07-ին.
  3. «71-00 Jan mean». KNMI. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 18-ին.
  4. «Inside Out: Living with global warming». BBC. 2007 թ․ մարտի 27. Վերցված է 2008 թ․ հունիսի 7-ին.
  5. Elected Members of Birmingham City Council [Councillors] — Birmingham City Council
  6. «THE — QS World University Rankings 2009 — top universities | Top Universities». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 25-ին.
  7. «Education League Tables Secopndary Schools». BBC. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 09-07-2007-ին.
  8. «Canals in Birmingham». Birmingham City Council. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 7-ին.
  9. «Dad, are we nearly there yet?». BBC. Վերցված է 2008 թ․ հունիսի 7-ին.
  10. «Erdington area guide» (PDF) (անգլերեն). Right Estate Agents. 2013-09. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 7-ին.
  11. «Estimates of Station Usage 2011/12» (PDF). Office of Rail Regulation. էջեր 18–19. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 26-ին.
  12. «Routes». CrossCountry. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 26-ին. «We cross more of the country than any other train company ... The CrossCountry network has Birmingham at its heart and stretches from Aberdeen to Penzance»
  13. «Our routes & stations». Virgin Trains. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 19-ին.
  14. «Size of Reporting Airports 2013» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ մարտի 14-ին.
  15. Bordesley Station: gwrbg1329(անգլ.) на сайте warwickshirerailways.com
  16. «Duddeston Viaduct» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 20-ին. на сайте redhawklogistica.com

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիրմինգհեմ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 450