Small Planet Airlines
«Small Planet Airlines» (բառացի՝ Փոքրիկ մոլորակ ավիաընկերություն), լիտվական ավիաընկերություն, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Վիլնյուսում, Լիտվա։ Ընկերություն հավատարմագրված է գործունեություն ծավալելու Լիտվայում, Լեհաստանում և Իտալիայում։ Հաճախորդների թվում են Nova Turas, Horizon Travel, Viking Hellas, Aeroservizi, TUI AG, Orbis Travel, Tez Tour, Chapman Freeborn, Newmarket Holidays և այլ ընկերություններ։
Small Planet Airlines | ||||
---|---|---|---|---|
| ||||
Հիմնադրվել է | 2010 | |||
Կենտրոններ | Vilnius Airport? | |||
Մասնաճյուղեր | Small Planet Airlines? և Small Planet Airlines? | |||
Գլխամաս | Վիլնյուս, Լիտվա | |||
smallplanet.aero |
Small Planet Airlines ընկերության ինքնաթիռները գտնվում են Վիլնյուսի, Վարշավայի, Կատովիցեի և Մալպենսի միլանյան օդանավակայաններում։
2011 թվականի ապրիլին Small Planet Airlines ընկերությունը ձեռք է բերել իր պատվիրած երկու A320 ինքնաթիռներից առաջինը, և դարձել է առաջին ավիաընկերությունը, որը գրանցել է A320-ը Լեհաստանում։
Գործունեության հիմնական ոլորտներ խմբագրել
- Հիմնական տուրօպերատորների լիարժեք չարտերի ծրագրեր (АОС, տեղի անձնակազմ, ինքնաթիռում ուղևորներին անհատական մոտեցում)
- Օդանավերի վարձակալում անձնակազմով հանդերձ (ACMI) ավիաընկերությունների համար, հնարավոր է նաև օդանավերի անհատական գունազարդում,
- Հաճախորդի պատվերով կարճաժամկետ չարտերային թռիչքներ[1]։
Վիճակագրություն խմբագրել
Այժմ ընկերությունն ունի ավիափոխադրողի հավաստագիր, որը գործում է Լիտվայի (Small Planet Airlines UAB), Լեհաստանի (Small Planet Airlines Sp. z o.o.) և Իտալիայի (Small Planet Airlines s.r.l.) տարածքներում։ 2010 թվականին «Small Planet Airlines» ընկերությունն իրականացրել է ուղևորների փոխադրում Եվրոպայում, Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում գտնվող ավելի քան 120 կետից[2]։
Ֆինանսական արդյունքներ խմբագրել
2012 | 2013 | 2014 | 2015 | 2016 | |
---|---|---|---|---|---|
Ուղևորներ | 635,118 | 1,000,705 | 1,212,583 | n/a | 2,000,000 |
Օդանավեր | 6 | 8 | 11 | 18 | 21 |
Եկամուտ (EUR) | 81,554,814 | 125,847,918 | 130,539,838 | 182,000,000 | 223,100,000 |
Շահույթ (EUR) | -2,231,998 | 1,706,462 | 8,170,402 | 19,200,000 | -3,800,000[3] |
Տորմիղ խմբագրել
2018 թվականի փետրվարի դրությամբ ավիաընկերության տորմիղը բաղկացած է հետևյալ ինքնաթիռներից.
Ինքնաթիռ | Շահագործում | Պատվեր | Ուղևորներ | Նշում | |
---|---|---|---|---|---|
Airbus A320-200 | 17 | — | 180 | Երեք օդանավ օգտագործում է IndiGo ավիաընկերությունը | |
Airbus A321-200 | 6 | 220 | |||
Ընդհանուր | 23 | — |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Small Planet Airlines — About us
- ↑ «Avia Solutions Group — Управляемые компании — Small Planet Airlines». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
- ↑ «Small Planet Airlines announced revenue growth and record winter activity». smallplanet.aero. 2017 թ․ ապրիլի 20.
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Small Planet Airlines» հոդվածին։ |