Դյուսելդորֆ (գերմ.՝ Düsseldorf, Դըսլդողֆ), քաղաք Գերմանիայում։ Հյուսիսhռենոսյան-Վեստաֆալիա երկրամասի վարչական կենտրոնն է։ Նավահանգիստ է Հռենոս և Դյուսել գետերի միախառնման տեղում։ Բնակչությունը 588,735 հազար մարդ (2012)։

Բնակավայր
Դյուսելդորֆ
գերմ.՝ Düsseldorf
Դրոշ Զինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Ներքին բաժանումDistrict 1 (Düsseldorf)?, District 2 (Düsseldorf)?, District 3 (Düsseldorf)?, District 4 (Düsseldorf)?, District 5 (Düsseldorf)?, District 6 (Düsseldorf)?, District 7 (Düsseldorf)?, District 8 (Düsseldorf)?, District 9 (Düsseldorf)? և District 10 (Düsseldorf)?
Առաջին հիշատակում1135
Մակերես217,41 կմ²
ԲԾՄ38±1 մետր
Պաշտոնական լեզուգերմաներեն
Բնակչություն629 047 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1]
Ժամային գոտիԵվրոպա/Բեռլին
Հեռախոսային կոդ02104, 0211 և 0203
Փոստային դասիչ40210, 40211, 40212, 40213, 40215, 40217, 40219, 40221, 40223, 40225, 40227, 40229, 40231, 40233, 40235, 40237, 40239, 40468, 40470, 40472, 40474, 40476, 40477, 40479, 40489, 40545, 40547, 40549, 40589, 40591, 40593, 40595, 40597, 40599, 40625, 40627 և 40629
Ավտոմոբիլային կոդD
Պաշտոնական կայքduesseldorf.de(գերմ.)
Դյուսելդորֆ (Գերմանիա)##
Դյուսելդորֆ (Գերմանիա)

Դյուսելդորֆի մասին առաջին հիշատակությունները գրանցվել են 1135 թվականին, քաղաքի կարգավիճակ ունի 1288 թվականից։ Տեղակայված լինելով Հռենոս-ռուրական և եվրոպական տնտեսության սահմանակիցների կենտրոնում, Դյուսելդորֆը՝ Բեռլինի, Մայնի Ֆրանկֆուրտի և Համբուրգի հետ միասին մտնում է տնտեսական, տրանսպորտային, մշակութային և քաղաքական՝ Գերմանիայի ամենախոշոր հնգյակի մեջ[2][3]։ Այստեղ են գտնվում բազմաթիվ խոշոր ղեկավար օրգանների մասնաշենքերը, այդ թվում նաև E.ON և Henkel Group-ը։

Քաղաքային օդանավակայանը համարվում է միջազգային թռիչքի գոտի։ Դյուսելդորֆում կա երկու նավահանգիստ, ինչպես նաև շատ այլ բարձրագույն ուսումնական հաստատություններ։ Հայտնի է Դյուսելդորֆյան արվեստների ակադեմիան և Հենրիխ Հայների համալսարանը։

Պատմություն խմբագրել

Քաղաքի ծագումից մինչև վաղ նորագույն ժամանակաշրջան խմբագրել

 
մրցաշարային առաջնություն շուկայի հրապարակում

Դյուսելդորֆը հիմվել է 12-13-րդ դարերում քաղաքի հին բնակավայրերի շրջակայքում,բայց որպես այդպիսին նոր քաղաքը գտնվում է Ալպերի կամ Կալկարի շրջակայքում[4]։ Հիշատակվում է 1159 թվականից (որպես քաղաք՝ 1288 թվականից)։ Անվանումը առաջացել է Դյուսել գետի անվան և գերմանական Dorf «գյուղ» բառի զուգակցումից։ Ըստ առասպելների անվանումը առաջացել է փոքրիկ գետի Դյուսելի անունից, որը հոսելով հարավ հին քաղաքի բնակավայերի մոտ միախառնվում է Հռենոսի հետ։ Հավանաբար Դյուսել անվանումը առաջացել է հին գերմաներենի thusila բառից, որը թարգմանաբար նշանակում է շտապող։ Ներկայիս Դյուսելդորֆի լանդշաֆտային հատվածում հիմնված է եղել ֆրանկների կոմսությունը, որը հայտնի էր որպես Ռիպուարիեների կոմսություն, ըստ վերջերս կատարած հետազոտությունների՝ Դիսբուրգ-Կաիզերվերտերի կոմսությունը անվանվել է Էզզոնների տիրապետություն։

 
Ֆորինգենի կռիվը ըստ Վալտեր Դոդեյի պատմական նկարագրությունների

Առաջին գրավոր տեղեկությունները պահպանվել են Դյուսելդորֆի կրոնական քարտեզներում, որոնք ստույգ չեն կարող թվագրվել, այն մոտավորապես համընկնում է Ֆորինգենի կռվի ժամանակաշրջանի հետ 1135 թվականից մինչև 1288 թվականի հունիսի 5-ը[5]։ Կռվի արդյունքում էլ Դյուսելդորֆի կոմս Ադոլֆ Վ․-ն 1288 թվականի օգոստոսի 14-ին կորցրեց իր քաղաքային իրավունքները։

1380 թվականին կոմս Վիհլեմ 2-րդը Վենցել թագավորից ստացավ պաշտոնի բարձրացում հասնելով մինչև իշխանական ամենաբարձր պաշտոններին[6]։ Նույն թվականին նոր դուքսը արտահայտեց իր քաղաքական գործառույթներն ու դիրքորոշումը, հրաժարվելով Վուփերի հեռավոր ամրոցը գրավելուց և որպես կառավարության նստավայր դարձնել զարգացնել Հռենոսի վրա գտնվող Դյուսելդորֆը[7]։ Լեռնային մայրաքաղաք Դյուսելդորֆի ամրոցը առաջին անգամ հիշատակվել է 1382 թվականի փաստաթղթերում,որը արդեն հաջորդ դարերում հիշատակվում է որպես Դուսելդորֆի նստավայր ամրոց։ Սկսած 1386 թվականից այդ ամրոցում են բնակվել դուքսy իր կնոջ՝ Աննայի հետ[8]։ 1384 -1394 թվականներին քաղաքը սկսեց բարգավաճել ու իր ծաղկման ժամանակաշրջանը ապրել։

Ամուսնության հմուտ քաղաքականության շնորհիվ Յուլիխի ամրոցի դքսությունը և Կլևները միասին ամրապնդեցին իրենց դաշնակցային կապը և հիմնեցին Յուլիխ-Կլևե միասնական իշխանությունը;

1538-1543 թվականներին Դյուսելդորֆը տարածքային պետությունների միավորման մայրաքաղաքն էր, որտեղ իշխում էին Յուլիխ-Կլևե դքսությունը, Մարկի կոմսությունը, Ռավենշտայնի, Ռավենսբերգի և Ցութփենի իշխանությունները։ Հատկապես Վիհլեմի Ռիչի իշխանության տարիներին տարածաշրջանը դարձավ հումանիստական գիտության և ազատական կաթոլիկության կենտրոն, սակայն նրա օրոք 1554 թվականի ոստիկանական կանոններից ելնելով հակահրեաները սկսեցին պահանջել հրեաների հեռանալը երկրից, այդ շրջանում հրեաները գերակշռում էիրն քաղաքում[9][10]։ Նշանակալից էր 1585 թվականին թագաժառանգ Յոհան Վիհլեմի ամուսնությունը Բադենի կոմսուհի՝ Յակոբայի հետ, որը ամենավառ ու շքեղ հարսանիքն էր համարվում 16-րդ դարում։ «Օրֆեուս» և «Ամֆիոն» անունները առաջին անգամ այստեղ ներկայացվեց օպերային թատերական դրաման երգով և երաժշտությամբ։ Վիհլեմը ձեռնամուխ եղավա քաղաքի բարեկարգման գործում սկսեցին քաղաքաշինման գործընթացները, կառուցվում և վերակառուցվում էին ամրոցներ, հիմնականում ամրոցները կառուցվում էին վերածննդի հայտնի ճարտարապետ Ալեսանդրո Պասկուլինի գծագրերով։ 1609 թվականին Յուլիխ-Կլևե դքսության անկումից հետո, Բրանդենբուրգի և Պֆալց-Նոյբուրգի իշանական կռիվների արդյունքում, իշխանության եկավ իսպանացի գեներալ Ամբրոսիո Սպինոլան 1614 թվականին հանդես գալով, որպես կայսերական քաղաքի կոմիսար;

Բերգիշեսի նստավայրը և երկրի պետական մայրաքաղաքը խմբագրել

 
Քաղաքի բարենորոգվարծ տարբերակը 1647 թվական (պատկերը Մաթիաս Մատեուսի)

Յուլիխ-Կլևե իշխանության տապալումից հետո Դյուսելդորֆը պատկանում էր Յուլիխների իշխանությանը, սակայն դրանից հետո իշխանությունը անցավ Պֆալց-Նոյբուրգներին, որը Վիթելսբախների ազնվական տոհմի ճյուղ էր կազմում։ Իշխանության առաջին փուլի ընթացքում սպասվում էին դժվարին փոփոխություններ, թե՛ պալատում և թե՛ քաղաքում կապված դատարանի և իշխանավորների հետ, քաղաքում լուրջ բախումներ են եղել հռոմեական կաթոլիկ, լյութերական և բարեփոխված պաշտոնյաների միջև։ Վոլֆգանգ Վիհլեմը իր կնոջ՝ բավարացի Մագդալենայի ազդեցության տակ 1613 թվականին ընդունեց հռոմեական կաթոլիկությունը, որը նա կարողացավ ապահովել իր ժամանակի քաղաքական պայքարում, կաթոլիկ լիգայի աջակցությամբ։

 
Հոհան Վիհլեմը և նրա կինը Աննա Մարիա Լուիզան

1614 թվականին Վոլֆգանգ Վիլհելմի բարեփոխումներից հետո իր երկրի տարածքում հանգեցրեց բողոքական դավանանքի ճնշմանը։ Ռեֆորմացիայի հակամարտության սկզբում եկեղեցում կարևոր դեր են խաղացել ճիզվիտները։

Պֆալց երկրամասի Յոհան Վիհլեմին դուսելդորֆցիները անվանում են Յան Վիհլեմ, իսկ արդեն 1679 թվականից, որպես Յուլիխ-Բերգի թագաժառանիգ խնամակալ, իսկ վերջնական արդեն 1690 թվականից հայտնի է որպես Պֆալցի իշխան միևնույն ժամանակ նաև Յուլիխ-Բերգի դուքս։ նա նաև գլխավորում էր Դյուսելդորֆի ինքնիշխանությունը, արդեն որպես հիմնական բնակավայր, հատկապես այն պատճառով, որ Հեյդելբերգում նախկին գլխավոր նստավայրը քանդվել է պֆալցիան իշխանական կռիվների պատճառով։ Յոհան Վիհլեմի կառավարման տարիներին զարգացում ապրեցին տնտեսությունը մշակույթը, քաղաքային կյանքը․

 
Դյուսելդորֆի կենտրոնական հատվածի սուրբ Անդրեաս եկեղեցին

Իշխան Կարլ Թեոդորի ժամանակաշրջանում սկսեցին կառուցվել պալատներ ամրոցներ, կազմակերպվել տարբեր ժողովներ, հավաքներ իշխանավորների, հիմնվեցին տարբեր հաստատություններեր։ Նշանակալից է նաև Յոհան Վիհլեմի կողմից հիմնադրված և Կարլ Թեոդորի կողմից ֆինանսավորում ստացած պատկերասրահի հիմնումը։ Այնուամենայնիվ 1718 թվականին Դյուսելդորֆը կորցրեց իր իշխանական մայրաքաղաքային նստավայրի կարգավիճակը,որը կրկին ստացավ Հայդելբերգը։

 
քաղաքի հատակագիծը 1808 թվականին

1720 թվականին այս գործառույթը տեղափոխվեց Մանհայմ, իսկ 1778 թվականին Մյունխեն, որտեղից որ Կարլ Թեոդորը կառավարում էր Կուրպֆալց-Բավարիա և Յուլիխ-Բերգ տարածաշրջանները։ Քաղաքը իր հաջորդ կարճ ծաղկունքը ապրեց Գոլդշտայնի կոմս՝ Յոհան Ֆրանցի օրոք։ 1769 թվականին Դյուսելդորֆը դարձավ Յուլիխ-Բերգի վերին դատարանի նստավայր։

1732 թվականին քաղաքը ֆրանսիացիների կողմից շրջապատված էր, և յոթ տարի պատերազմից հետո 1758 թվականին քաղաքը գրավվեց,Կրեֆելդի պատերազմի ժամանակ Բրաունշվայգի դուքս Ֆերդինանդի կողմից,բայց որոշ ժամանակ անց պաշարումը դադարեցրեցին։ Ֆրանսիական հեղափոխության ժամանակ 1795 թվականի Դյուսելդորֆը կրկին գրավեց ֆրանսիացիների կողմից և մնաց նրա կազմում մինչև 1801 Լյունեվիլի Խաղաղությունը։ Դյուսելդորֆը եղել է մեծ դքսության պետական մայրաքաղաքը։ Բայց նրա անկախությունը այդքան էլ երկար չի տևում և այն որոշ ժամանակ անց մտնում է Ֆրանսիական կայսրության կազմում։ Մինչև 1808 թվականը մեծ դուքսը եղել է Յոակիմ Մուրադը, դրանից հետո հենց ինքը Նապոլեոնը, իսկ նրան հաջորդում է իր զարմիկը Նապոլեոն Լուիս Բոնապարտը։ Նոր կառավարության ներքո տեղի ունեցան զգալի սոցիալական և վարչական բարեփոխումներ։

Պրուսական գավառական քաղաք և արդյունաբերություն խմբագրել

 
1844 թվականի Դյուսելդորֆի ամրոցի պատկերասրահի բացումը

1813 թվականի վերջին Ֆրանսիայի Մեծ դքսության լքված մի մասը գրավվեց Պրուսիայի զորքերի կողմից, վերջինս ղեկավարվում էր պրուսական պաշտոնյաները, որպես ընդհանուր իշխանություն։ Եվրոպայի նոր կանոնակարգի համաձայն, որը քննարկվել է 1814-1815 թվականներին Վիենայի կոնգրեսում, պրուսական թագավոր Ֆրիդրիխ Վիհլեմիը 1815 թվականի ապրիլի 5-ին վերջնական վերցրեց այդ տարածքները, այդ թվում նաև նրա մայրաքաղաք Դյուսելդորֆը։ Օրինականորեն Դյուսելդորֆը Պրուսիայի կազմի մեջ մտավ 1815 թվականի ապրիլի 21-ին։ 1816 թվականին Դյուսելդորֆ քաղաքը լրիվ զբաղեցնում էր Դյուսելդորֆի ընդհանուր մարզը։ Դյուսելդորֆը սկզբում անկախ քաղաք էր, սակայն 1820 թվականին քաղաքը ներառվել էր Դյուսելդորֆ մարզում։ 1816 թվականի ապրիլի 22-ին Դյուսելդորֆի շրջանային կառավարությունը սկսեց իր աշխատանքները։ Հռենոսի մարզի ստեղծումով 1822 թվականին Դյուսելդորֆը դարձավ մարզկենտրոն։

Դյուսելդորֆը Պրուսիային միանալուց հետո մոտավորապես 400 տարի պահեց երկրամասի իր մայրաքաղաքի կարգավիճակը, բայց միևնույն ժամանակ կորցրեց երկրամասի կառավարման իրավունքը։ Քաղաքը ընդամենը ձևական էր պահում երկրամասի մայրաքաղաքի կարգավիճակը։ Համաձայն ժամանակակիցների նկարագրման քաղաքը իրենից ներկայացնում էր ներդաշնակ մի տեսարան․ Կարլ Յուլիս Վեբերի խոսքերով <<տաք Դյուսելդորֆը կրկնակի է դուր գալիս հատկապես այն ժամանակ, երբ նոր ես վերադարձել մռայլ Քյոլնից>>։

 
քաղաքի համայնապատկերը 1850 թվականին,Հռենոս գետի վրա կառուցված կամուրջները 1839 թվական

Այնուամենայնիվ քաղաքի կազմակերպչական և կառավարական կորուստի նշանակությունը այդքան էլ մեծ չէր ինչքան մշակութային, կրթական զարգացման փոքր-ինչ դադար առնելն էր, բայց որոշ ժամանակ անց բացվեց Դյուսելդորֆի արհեստի ակադեմիան 1819 թվականին։

1830-ականների կեսերից, արդյունաբերականացման հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական ցնցումներն առգրավել են մի փոքր պրուսական գավառական քաղաք։ Սրան լուծում տալու համար ըստ Մայնցի 1831 թվականի ակտի համաձայն Հռենոսի վրա սկսեցին նավարկության դուրս գալ շոգենավեր,սկսեց գործարկվել նաև երկաթուղային գծերը, սրանք նախապայման հանդիսացան ինդուստրայի ձևավորման ու զարգացման համար։ Ռոտերդամի ու Մանհայմի միջև սկսեցին աշխատել մարդատար շոգենավեր Հռենոսի ներքին և միջին շրջանների համար, այդ նավերը 1836 թվականին պատրաստվել էին Դյուսելդորֆում։ 1837 թվականին առաջին անգամ տեղի ունեցավ քաղաքային առևտրային ցուցահանդեսը Ֆինգեր փողոցի շրջակայքում,որը հետագայում հիմք հանդիսացավ քաղաքային տոնավաճառի ձևավորմանը։

1850 թվականից սկսած առաջին ցեմենտային գործարանները տեղակայվեցին Օբերբլիկում։ Դրան հետևեց բազմաթիվ այլ արդյունաբերական ընկերություններ, ինչպիսիք են օրինակ Գերեշայմեր Գլաշութեն, և մինչև 1870 թվականները քաղաքում գերակայում էին տեքստիլային արդյունաբերությունը։ 1872 թվականից սկսած Դյուսելդորֆն ուներ պրոֆեսիոնալ հրշեջ բրիգադ։

1872 Դյուսելդորֆը կրկին իր շրջանակներից դուրս եկավ։ 1880 թվականին այն բաղկացած էր վեց շրջաններից` հին քաղաքը (բուն Դյուսելդորֆը) իր նեղ և անկանոն փողոցներով ինչպես նաև հյուսիսային և հարավային Դյուսելը, Կարլշդաթը,որը գտնվում էր հին քաղաքի հարավային կողմում (ստեղծվել է 1767), այն բավականին մեծ հեռավորության վրա է գտնվում Նոր քաղաքից։

 
Դյուսելդորֆը Հռենոսի ափին 1898 թվական

Նոր քաղաքը կառուցվել է 1690-1716 թվականներին, հարավ-արևելքում Ֆրիդրիխսշտտադը, հարավ-արևելքում, թագավորական քաղաքը և, վերջապես, հյուսիսային և հյուսիս-արևելքում գտնվող Պեմբելֆորտը։ 1880 թվականին Դյուսելդորֆում տեղի ունեցավ, Հռենոս- Վեստֆալյան առևտրային ցուցահանդեսը, որը ներգրավեց ավելի քան մեկ միլիոն այցելու և քաղաքին հետագա զարգացման աճի համար ազդակ հանդիսացավ։

1880 թվականի դեկտեմբերի 1-ի մարդահամարի համաձայն, քաղաքում 49 քառակուսի կիլոմետրի վրա բնակվել է 95.458 մարդ։ Պրուսական այս քաղաքի համար բարենպաստ դիրք է գրավում լավ զարգացած տրանսպորտային ենթակառուցվածքը արագ բնակչության աճի և մարքսային խոչընդոտների վերացման շնորհիվ ունեցել է ընդամենը 50 խոշոր առևտրային և տնտեսական կենտրոններ։ 1834 թվականին հիմնվել է Գերմանիայի Մաքսային միությունը 1880-1900 թվականներին բնակչության թիվը կրկնապատկվել է, հասնելով 215000 բնակիչ։

Մետրոպոլի տնտեսական վերելքները ու վայրէջքները խմբագրել

20-րդ դարի սկզբին Դյուսելդորֆը համարվում էր գործարար և զարգացող արդյունաբերական քաղաք։ 1902 տեղի ունեցած մշակութային, արդյունաբերական, արհեստա-արվեստային ցուցահանդեսը գրավել էր ամբողջ աշխարհի ուշադրությունը, այդ ցուցահանդեսի ժամանակ կար ավելի քան 2500 մասնակից վերջինս կազմակերպվել էր Հռենոսի 70 հա տարածքում։ Լավ ֆինանսական կառավարումը, ցածր հարկերը և քաղաքային խրախուսումները գրավեցին հարուստ մարդկանց և գործարարների ուշադրությունը նրանց ներգրավվելով ամբողջ կայսրության սահմաններ։

 
նկարազարդումը ըստ Ֆելիքս Շմիդտի, քաղաքի արդյունաբերական և տնտեսական վիճակը 1899 թվականին

Վարչական կենտրոնացման շնորհիվ և ձեռնարկատիրական ծառայությունների, ինչպես նաև բորսաներում կայունացման շնորհիվ, խոշոր բանկերը և մի շարք արդյունաբերական կենտրոնները հիմք հանդիսացան քաղաքի տնտեսական զարգացման համար։ Քաղաքը 20-րդ դարում հայտնի էր որպես « Ռուհրշտադի գրասեղան»։ 1909 թվականին Գոլցհայմեր Հեյիդի վրա կառուցվել է Ցեպպլին օդանավակայանը։ Նույն թվականին առաջին խոշոր ընկերությունները, որոնք ձևավորվել էին միջնադարում սկսեցին բուռն զարգացում ապրել։ Դրա հետ մեկտեղ քաղաքը ընդարձակվել էր հասնելով 62.5 կիլոմետրի, վերջինս ազդել էր նաև քաղաքի բնակչության թվի, ավելացել էր շուրջ 63,000 մարդով, ընդհանուր բնակչության թիվը կազմում էր 345,000 մարդ։

Քաղաքի առաջընթացի կապակցությամբ 1910 թվականի օգոստոսին քաղաքում տեղի ունեցավ քաղաքաշինության միջացզգային ցուցահանդես,որտեղ ներկայացվում էին քաղաքային հատակագծերի տարբեր ցուցանմուշներ Չիկագոյի, Բոստոնի, Լոնդոնի, Ցյուրիխի, Կոպենհագենի, և Ստոկհոլմի։ Ամերիկացի լրագրող ու հրապարակախոս Ֆրեդերիկ Հովեն բարձր է գնահատել Դյուսելդորֆի քաղաքաշինական զարգացումը որպես օրինակելի քաղաքը. Քաղաքի զարգացումը կարծես թե անսպասելի էր իր ժամանակակիցների համար։ Սակայն Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը ամբողջությամբ հարվածեց Դյուսելդորֆին։

1914 թվականի հուլիսի 31-ին ոստիկանությունը գրավեց գործադիր իշխանությունը և հաջորդ օրը հայտարարվեց ընդհանուր զորահավաք։ Շուտով քաղաքում կյանքը նկատելիորեն փոխվեց։ Դյուսելդորֆի արդյունաբերությունը անցել էր ռազմական արտադրության և դարձել կայսրության ամենամեծ զենքերը։ Քաղաքը դարձել էր լրացուցիչ կենտրոն և ռազմական հիվանդանոց։ 1915 թ. Դյուսելդորֆում տեղակայված էր 46,000 պահեստային պահարաններ, 1917 թվականին կար մոտ 8000 հիվանդանոցային մահճակալներ։ Տնտեսական անկման արդյունքում նավահանգիստների բեռնաթափումը նվազել էր աննախադեպային մակարդակով հասնելով մինչև՝ 30% -ի։ Ծնելիության ցուցանիշը նվազել էր 42% -ով, կար նաև սննդի, հագուստի նաև պարենի պակաս, մահացության ցուցանիշը մեծացել էր․ ավելի քան 10.000 զինվորներ չեն վերադարձել տուն։ 1917 թվականի հունիսին բնակչությունը սովի պատճառով բողոքի ակցիա էին կազմակերպել և խանութների թալան։ Մի քանի անգամ հայտարարվեց պաշարման մասին։

 
1920-ական թվականներին կառուցված Վիհլեմ-Մարքս-Հաուզը առաջին երկնաքերը կառուցված Արևմտյան Գերմանիայում

1918 թվականի Նոյեմբերի 8-ին Քյոլնից նավարկողները նոյեմբերյան հեղափոխությունից հետո տեղափոխեցին Դյուսելդորֆ քաղաք։ Ձևավորվեց ժամանակավոր աշխատողների և զինվորական խորհուրդը, որը կարողացավ պահպանել հասարակական կարգը քաղաքապետարանի հետ համագործակցության շնորհիվ։ «Քոմպիեգենե» զինադադարի հետևանքով, Առաջին համաշխարհային պատերազմի դադարում, 1918 թվականին դեկտեմբերի 4-ին Բելգիայի զորքերը գրավեցին մնացյալ թաղամասերը։ Քաղաքի մնացած մասը գտնվում է ապառազմականացված գոտում, Վերսալյան պայմանագրի 42, 43 հոդվածների համաձայն։ Զինվորները պաշտոնապես թողեցին աշխատողների և զինվորների խորհուրդը, իսկ բանվորների խորհուրդը բարեփոխվեց։

1919 թվականի հունվարի 7-19-ը պարբերականների,թերթերի շրջափակումից հետո,քաղաքում սկսեցին զանգվածային բողոքի ակցիաները ընդեմ կառավարության իշխանավորների դեմ Էբերտի-Շայդեմանի կառավարության դեմ։ Այդ խմբերի նպատակն էր ռուսական մոդելի օրինակի հիման վրա հեղափոխություն կատարել։ Կենտրոնական կայարանը, ոստիկանության շտաբը և կենտրոնական գրասենյակը գրավվեցին։ Ուլմեր Հոհի բանտից ազատ են արձակվել մոտ 150 քաղաքացիական բանտարկյալ։ Օբերբուրգի քաղաքապետ Օհլերը, կառավարության նախագահ Կրուզթն և մի քանի այլ քաղաքական գործիչներ մազապուրծ կարողացան փախչել բելգիական զորքերից, իսկ մնացած պատվավոր քաղաքացիները և այլ պաշտոնյաներ ցավոք գերի ընկան։ Հունվարի 10-ին բողոքի ակցիայի ժամանակ քաղաքապետը հրաժարական տվեցին։ Աշխատանքային խորհուրդը հայտարարեց, որ Կարլ Շմիդտեն նշանակել է Օբերբուրգի քաղաքապետ պաշտոնում։ Եղան նաև գործադուլ անողներ,այն ուղեկցվեց արյունալի բախումներով, եղան նաև բազմաթիվ մահեր և լուրջ վնասվածք ստացողներ Կոմս-Ադոլֆ փողոցում։ Հինգ շաբաթ հետո 1919 թվականի փետրվարի 28-ին քաղաքը գրավվեց Սպարտակի միության և Ֆրայկորպսների կողմից, դրա արդյունքում ցրվել է գործադիր խորհուրդը. Այդուհանդերձ, 1919 թվականի ապրիլին զինված բախումներ տեղի ունեցան Սպարտակի և հետադիմական Ֆրայկորպս զորքերի միջև, հատկապես բախումը ավելի մեծ եղավ ընդհանուր գործադուլի շարժման ժամանակ ապրիլի 8-րց մինչև 13-ը։

1921 թվականի Մարտի 8-ին կեսօրին Ֆրանսիայի և Բելգիայի զորքերը մտան ու գրավեցին Դյուսելդորֆը և այլ քաղաքներ `Ռուրի մարզում։ Սրա նապատակն էր, որ կառավարությունը հրաժարական տար և դրա հետ մեկտեղ ճանաչեր Վերսալյան պայմանագրը, որից հնարավորություն կունենար 269 միլիարդ ոսկե մարկ ստանար։ Երկու տարի անց ֆրանսիացիները սկսեցին իրենց օկուպացիոն գործընթացները Դիսբուրգում, Դյուսելդորֆում, ինչպես նաև Ռուրի շրջանում։ 1925 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ Գերմանիայի կառավարությունը Դավեսի պլանի ընդունմամբ վերջացրեց օկուպացիան։ Այս առիթով նախագահ Պաուլ Հոնգենբուրգը եղել է Դյուսելդորֆ և հայրենասիրական ելույթ ունեցել Հռենոսի խաղադաշտում որտեղ կար շուրջ 50.000 լսող։

1929 թվականին նոր շրջան սկսվեց Դյուսելդորֆի համար, կառուցվեցին նոր թաղամասեր Դյուսելդորֆ-Մեթմանը, հյուսիսային մասում ավելացել են Դիսբուրգ Մյուլհայմ շրջանները, իսկ Դյուսելդորֆ-Մետմանը 1975 թվականին վերանվանվել է,որպես Մետտմանի շրջան։

1931 թվականի ապրիլի 13-ին Դյուսելդորֆում քրեական մեծ գործ էր բացվել մարդասպանության հոդվածով։ Դատարանը է Դյուսելդորֆում բնակվող սերիական մարդասպանին դատապարտել էր մահապատժի, վերջինս հայտնի էր որպես «Դյուսելդորֆի վամպիր»։ Այս գործով դատավարությունը, ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում էր և ստացել էր միջազգային ճանաչում, 1931 թվականին Գերմանիայում այս դեպքերը հանգեցրեցին նոր քննարկումների `մահապատժի օրենքի ընդունման վերաբերյալ։

Ազգային սոցիալիզմի և Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջան խմբագրել

Իշխանությունը նացիստներին փոխանցելուց հետո, 1933 թվականի ապրիլի 11-ին Դյուսելդորֆում տեղի ունեցավ գրական հեղաշրջում գերմանական ուսանողական միության կողմից , ի թիվս Հենրիխ Հայնեյի և այլ գրքերի, որոնք երկրում սկսեցին սոցիալիստական մտածողության հիմքերը դնել։ Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության նախագահ (գաուլայթեր) Ֆրիդրիխ Կարլ Ֆլորիան նպաստել է երկրում ազգային - սոցիալիստական շարժման ձևավրոմանը նաև մասնակցություն է ունեցել Ալբերը Լեո Շլագեթերի ազգային հուշարձանի բացմանը։ Նախորդ ոստիկանական պետ Հանս Լանգեսը հեռացվել էր պաշտոնից երկրում զանգվածային անախորժություններ և ծեծկռտուք կազմակերպելու համար, նաև ռեժիմի բազմաթիվ հակառակորդներ ձերբակալվեցին, վիրավորվեցին կամ էլ սպանվեցին։ Գաուս-Դյուսելդորֆի մայրաքաղաքն էր Դյուսելդորֆի (1930-1945) նստավայրը, որտեղ կար բազմաթիվ նացիստական կազմակերպությունների և անվտանգությունից ելնելով ոստիկանական շատ կառույցներ քաղաքակենտրոն մայրաքաղաքը հսկողության տակ պահելու համար։

1938 թվականի նոյեմբերի 10-ի գիշերը, Կասերենշթրասեյում և Բենրաթ թաղամասերում այրել էին սինագոգի եկեղեցիները, հրեաները հալածվելով քշվել են սինագոգի եկեղեցիներից և ավելի քան 18 մարդ դաժանաբար սպանվել է։ Ամբողջ վարչական շրջանից գրեթե 6000 հրեա տեղահանելու համար պատասխանատու էր Պետական ոստիկանության գլխավոր գրասենյակի «Դյուսելդորֆ» հրեական բաժինը։ 1941 թվականի հոկտեմբերի 27-ին Դյուրլանդորֆի բեռնափոխադրումների ընդհանուր պահեստից 1003 հրեաներ տեղափոխող առաջին գնացքը ուղևորվեց Լեհաստանի գերմանական համակենտրոնացման ճամբարներ։ Նախկինում Դյուսելդորֆում բնակվող ավելի քան 2200 հրեա դաժանաբար սպանվեց։ 1944 թվականին Դյուսելդորֆում մոտ 400 ճամբարներում ապրում էին շուրջ 35,000 օտարերկրյա քաղաքացիական աշխատողներ, մի քանի հազարավոր պատերազմական բանտարկյալներ և համակենտրոնացման ճամբարի բանտարկյալներ, որոնք ստիպված էին կատարել պարտադիր աշխատանք։

Նախկին ոստիկանության փողոցները 1987 թվականից սկսած հիշեցնում էին Դյուսսելդորֆում տեղի ունեցած ազգային սոցիալիզմի զոհերին։ Կան նաև բազմաթիվ այլ հուշարձաններ և հուշահամալիրներ, որոնք հիշեցնում են Դյուսելդորֆում սոցիալիզմի զոհերի դաժան սպանությունները։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ առաջին ռումբերը 1940 թվականին ընկել են Դյուսելդորֆի վրա։ Առաջին խոշոր հարձակումը տեղի է ունեցել 1942 թվականի օգոստոսի 1-ի գիշերը Դյուսելդորֆում։ Դաշնակցային զորքերի օդային հարվածները 1945 թվականին խլեցին ավելի քան 5000 մարդու կյանք շինությունների կեսը ոչնչացվել է իսկ մոտ 90 տոկոսը վնասվել է։ Հռենոսի բոլոր կամուրջները, շատ ճանապարհներ, և գետնանցումներ ինչպես նաև քաղաքային ջրահեռացման ցանցի հիմնականում մեծ մասը ոչնչացվել են։ Աղբի չափը գնահատվել է մոտ տաս միլիոն խորանարդ մետր։

Ապրիլին Դյուսելդորֆի որոշ քաղաքացիների դիմադրությանն է հանդիպել դատախազ Կարլ Աուգուստը,վերջինս փորձել էր ձերբակալել ոստիկանական պետ՝ Ֆրանց Յուրգենսին,ցանկանալով որպեսզի քաղաքը առանց որևէ դիմանդրության ու կռվի հանձնվի։ Սկզբնական շրջանում հղափոխության փորձը հաջողվեց, բայց հետո դավաճանության հետևանքով ձախողվեց։ Կորենգի ազատագրումից հետո կուսակցության ուժերի կողմից Ֆրիդրիխ Կառլ գաուլայթերը կարողացավ կուսակցության վերջին երկու անդամներին իրավաբան Վիեդեն Ֆլորիան և ճարտարապետ Ալոյս Օդենթալին փախչել և հասնել դեպի արևելք ամերիկյան ուժերին և կանխարգելել քաղաքի վերջնական ավերումը նախապատրաստված խոշոր օդային հարձակման միջոցով։

Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայի մայրաքաղաքի վերակառուցումը և զարգացումը խմբագրել

 
1950 թվականին կառուցված թատրոնը իսկ հետնամասում 1960 թվականին կառուցված ամենաբարձրահարկ շենքը

1945 թվականի ապրիլի 17-ին ամերիկյան զորքերը գրեթե առանց որևէ դիմադրության քաղաքը Մեթմանի շրջանից օկուպացիայի ենթարկեցին։ Միայն քաղաքի բնակչության կեսն էր ապրում քաղաքի ավերված ծայրամասերում։

1945 թվականի հունիսին բրիտանական ռազմական կառավարությունը ստեղծում է Գերմանիայի տեղական իշխանությունը։ Վերջում պայքարի վերջնական արդյունքում Դյուսելդորֆում մնացել էր մոտ 235,000 մարդ է, 1945 թվականի վերջին քաղաքի բնակչության թիվը կրկին բարձրացել էր հասնելով 394.765 մարդու։

1946 թվականի օգոստոսի 26-ին Լոնդոնի որոշմաբ հյուսիսային Հռենոս Վեսթֆալիան իր մայրաքաղաք Դյուսելդորֆով ճանաչվում է պետության իրավահաջորդ Պրուսիայի միակ անկախ, դե յուրե պետություն, որպեսզի դուրս հանվի պետության արդյունաբերական ռեսուրսները Ֆրանսիայի և Սովետական միության ազդեցությունից։

Աշխարհագրական կենտրոնացումը հատկապես տնտեսական առումով կարևոր զարգացող գործոն է, մասնավորապես քաղաքի աճող դերը։ Արտակարգ իրավիճակների կատարված բնակարանային ծրագրերով մինչև 1947 թվականը վաճառվել է շուրջ 70 հազար բնակարան։ 1947 թվականին Դյուսելդորֆում տեղի է ունեցել առաջին տոնավաճառը։ 1950-ականների սկզբին քաղաքում սկսվել էր հետ պատերազմյա քանդված շենքերի վերակառուցումները։ 1949 թվականից մինչև 1952 թվականները Դյուսելդորֆը եղել է միջազգային Ռուրի շրջանի կառավարման նստավայրը։ Շնորհիվ Իգենդո մարքեթինգային կազմակերպության և տեքստիլ արդյունաբերության շնորհիվ կարողացան վերականգնել քաղաքի արդյունաբերաակն և տնտեսական նշանակությունը, նորից կազմակերպվեցին քաղաքային առևտրային ցուցահանդեսներ և տոնավաճառներ և այդ շրջանում նորարարություն էր համարվում քաղաքում նորաձևության շաբաթ կազմակերպելը, այսպիսով Դյուսելդորֆը իր ճիշտ քաղաքականության շնորհիվ ոչ միայն ձեռք բերեց իր նախնական տնտեսական և արդյունաբերական նշանակությունը այլ նաև այդ շրջանում Եվրոպայում հայտնի դարձավ որպես նորաձևության քաղաք։

1350 թվականին կազմվեց քաղաքի վերակառուցման նախագիծը, ըստ այդ նախագծի պետք է պետք էր քաղաքի ընդհանուր սկսած տրանսպորտային երթևեկության պատկերը փոխել,հասցնելով ավելի զարծացած մակարդակի։Սկսեցին զարկ տալ ճանապարաշինությանը,բազմաթիվ քանդված փողոցներ բարեկարգվեցին և ստեղծվեցին ավելի լայն մայրուղիներ, քանդված և վնասված շենքերի փոխարեն սկեսեցին կառուցել երկուսից մինչև երեք հարկանի շենքեր։ 1950 թվականից սկսած քաղաքում կառուցվեցին առաջին երկնաքեր շենքերը։ Դյուսելդորֆը զարգանում է որպես բազմազանության քաղաք։ Սկսած այդ ժամանակաշրջանից 1980-ական թվականները քաղաքը մնաց տարածաշրջանի որպես արդյունաբերական զարգացած կենտրոն։ Քաղաքը մոտ գտնվելով Ռուրի տարածաշրջանին և մայրաքաղաք Բոնին այստեղ տեղ գտան շատ ասիոցիացիաներ,բազմաթիվ միություններ։ 1960-1970-ական թվականներին տեղի ունեցան շրջադարձային իրադարձություններ։ Քաղաքը այդ ժամանակաշրջանի պատմության մեջ ուներ ամենաշատ բնակչության թիվ ունեցողը։ 1961 թվականին ստեղծվել էր բոլորովին նոր թաղամաս հարավային շրջանում քաղաք արբանյակի նախագծով։ 1965 թվականին Դյուսելդորֆը ճանաչվել է որպես համալսարանական քաղաք։ 1970 թվականին դրան հաջորդում են թատրոնների բացում քաղաքի տարբեր մասերում 1971 թվականին նոր տոնավաճառի բացումը և 1978 թվականին ստեղծվում է Տոնհալեի երգչախումբը։ 1929 թվականին Հռենոսի վրա կառուցվում են երկու մեծ կամուրջներ։ Նույն տարում սկսեցին մետրոյի կառուցման նախապատրաստական աշխատանքները և առաջին անգամ մետրոն գորխարկվելէ 1981 թվականին։

1980-ական ևս փոփոխման ենթարկվեց քաղաքային պատկերը, գծագրվեցին նոր մասնաշենքեր հին շինությունների փոխարեն կառուցվեցին նորերը։ 1993 թվականից սկսած քաղաքում նկատվում էր մեքենաների բազմազանություն։ 1990-ական թվականներից սկսած քաղաքում զարգանում էր ԶԼՄ-ները, ձևավորվում էին գրասենյականին բիզնես և հանգստյան գոտիներ։ 1996 թվականին մեծ հրդեհը ոչնչացրեց Դյուսելդորֆի օդանավակայանի տերմինալը։ Օդանավակայանի և քաղաքի հետ կապը ամբողջովին կտրված էր։ Օդանավակայանի վերանորոգման աշխատանքները ավարտվել են 2003 թվականին։

2000 թվականի հուլիսի 27-ի ռմբակոծման հետևանքով ծանր վնասվածքներ են ստացել շուրջ տասնյակ մարդիկ իսկ մի հղի կին կորցրել էր իր չծնված երեխային։ Սինոգոգի հրդեհից հետո գերմանիայի կանցլեր Գերհարդ Շրյոդերը կոչով դիմեց Գերմանայի հասարակությանը, որպեսզի քաղաքում ժողովուրդների բազմազանություն լինի և այսպիսով 2009 թվականի մայիսի 25-ին դաշնային կառավարության կողմից ճանաչվել է որպես "քաղաքը բազմազանություն»։ Բայց այս բազմազանությունը պատճառ է դառնում ոչ ճիշտ վիճակագրական տվյալների հաշվարկման համար։

Միավորումներ խմբագրել

  • 1908 թվական ամրիլի 1․ Վերսթեն, Հիմելգայսթ գյուղական համայնքի մի մաս (3,57 կմ²)
  • 1909 թվական ամրիլի1․ Ստոկում, Լահաուզենի գյուղական համայնքի մի մաս (3,72 կմ²), Ռաթ (14,23կմ ²), քաղաք Գերեշհայմ (5,35 կմ²), Էլլեր (10,68 կմ²), Հիմելգայսթ (7,04 կմ²), Հերդթ (13,52 կմ²), Լուդենբերգի գյուղական համայնքի մաս (4,37 կմ²)
  • 1929 թվական օգոստոսի 29․ Կայզերվերթ քաղաք (3,27 կմ²), Լահաուզեն (10,57 կմ²), Բենրաթ և Գերաթ (միասին 26,63 կմ²), Վիթլաերի մի մասը (2 կմ²), Կալկումի մի մասը (91 հա), Էքամպի մի մասը (90 հա), Շվարցբախի մի մասը (70 հա), Լյունդենբերգի մի մասը (4,44 կմ²), Էրկրաթի մի մասը (2 հա), Բյուդերիխից մի փոքր հատված (1 հա)
  • 1975 թվական հունվարի 1․ Վիթլաեր (վերջնականորեն Կալկումի տարածքում ) (23,17 կմ²), Անգերմունդ քաղաք (8,32 կմ²), Հուբելրաթ (11,92 կմ²) Մոնհայմ քաղաքը (առանց Հիթդորֆի) (26,69 կմ²) Հասելբեք-Շվարցբախի շրջաններ (2 կմ²), Էրկրաթ (4,98 կմ²) և Հիլդեն քաղաքի մի մասը (5,53 կմ²)
  • 1980 թվական հունվարի 1 Ռաթինգեն քաղաքի մի մասը (40 հա)
 
Դյուսելդորֆի գիշերային համայնապատկերը․ Հին քաղաքը, Ռայնթուրմը, և հռենոսյան կամուրջները

Աշխարհագրություն խմբագրել

Տեղադրություն խմբագրել

 
Հռենոսը Դյուսելդորֆում

Քաղաքը գտնվում է Հռենոսի աջ ափին և նրա ներքևի հոսանքում՝ Դյուսել գետի թափվելու վայրում։ Ներկայումս Դյուսելդորֆի շրջանները (Օբերկացել, Նիդերկասել, Խեերդտ և Լյորկ) տեղակայնացված են Հռենոսի ձախ ափին։

Քաղաքը գտնվում է Ռուրական տարածքից մի փոքր հարավ՝ Ռայն-Ռուր ագլոմերացիայում, որը համարվում է Եվրոպայի ամենամեծ և խոշորներից՝ Գերմանիայում։

Նրա 20 քաղաքներում և 14 շրջաններում (10․000 կմ2) բնակվում է 11 միլիոնից ավել մարդ[11]։

Քաղաքի ամենաբարձր կետը՝ Զանդբերգն (Կաղապար:Lang-De) է՝ Խյուբելրատ շրջանում, բարձրությունը հասնում է 165.20 մետրի, ամենացածր կետը՝ Շբարղբախ գետի անկման վայրը՝ 28,23 մետր՝ Հռենոսի հյուսիսում՝ հաշված ծովի մակերևույթից։ Քաղաքի աշխարհագրական կենտրոնը գտնվում է Դյուսսելտալում։

Դյուսելդորֆը պատկանում է կենտրոնաեվրոպական ժամային գոտուն։

Հարևան քաղաքներ խմբագրել

Դյուսելդորֆը հյուսիսում սահմանակցում է Դույսբուրգի, Ռատինգենի և Մյուլհայմի հետ, արևելքում՝ Մետմանի, Էրկրատի և Հիլդենի հետ, հարավում՝ Լանգենֆելդի, արևմուտքում՝ Նոյսի, Մերբուշի և Դորմագենի հետ։ Քաղաքների ընդլայնման հետ կապված շատ հաճախ նրանց միջև սահմանը բացառապես իրավական հասկացություն ունի և անցնում է փողոցներից մեկով (հատկապես դա վերաբերվում է քաղաքի արևմտյան սահմաններին)։

Կլիմա խմբագրել

Դյուսելդորֆի կլիման հիմնականում օվկիանոսային է, ինչը պայմանավորված է Հյուսիսային ծովի նկատմամբ բաց ռելիեֆով։ Այստեղ գերակշռող արևմտյան քամիները իրենց հետ բերում են խոնավ օդային զանգվածներ։ Արդյունքում քաղաքի համար բնորոշ են մեղմ, անձյուն ձմեռ և չափավոր տաք և խոնավ ամառ։ Ընդհանուր առմամբ եղանակը փոփոխական է։ 10,6 °C տարեկան միջին ջերմաստիճանի պայմաններում Դյուսելդորֆում տարեկան թափվում են մոտ 800 մմ տեղումներ։ Քաղաքը համարվում է Գերմանիայում ամենամեղմ ձմեռ ունեցող քաղաքներից մեկը. այստեղ ձյուն տեղում է տարին ընդամենը 11 օրվա ընթացքում։ 1504 թվականից Դյուսելդորֆը զբաղեցնում էր վերջին հորիզոնականներից մեկը Գերմանիայի քաղաքների թվում տարվա ընթացքում արևային ժամերի թվով[12]։

Դյուսելդորֆ (1981-2010)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 5.6
(42.1)
6.6
(43.9)
10.7
(51.3)
14.8
(58.6)
19.2
(66.6)
21.9
(71.4)
24.3
(75.7)
23.8
(74.8)
19.8
(67.6)
15.1
(59.2)
9.6
(49.3)
6.1
(43)
14.79
(58.63)
Միջին ցածր °C (°F) 0.2
(32.4)
0.3
(32.5)
2.9
(37.2)
5.1
(41.2)
9.0
(48.2)
11.6
(52.9)
14.1
(57.4)
13.7
(56.7)
11.0
(51.8)
7.7
(45.9)
3.9
(39)
1.2
(34.2)
6.73
(44.12)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 67.3
(2.65)
53.2
(2.094)
65.0
(2.559)
51.8
(2.039)
68.7
(2.705)
75.2
(2.961)
75.0
(2.953)
70.6
(2.78)
64.2
(2.528)
67.2
(2.646)
68.1
(2.681)
71.3
(2.807)
797.6
(31.403)
Միջին ամսական արևային ժամ 55.7 76.2 112.2 165.0 198.8 194.0 207.6 190.7 140.1 110.4 59.0 45.2 1554,9
աղբյուր: Météoclimat
Դյուսելդորֆ
Կլիմայի աղյուսակ (բացատրություն)
ՀՓՄԱՄՀՀՕՍՀՆԴ
 
 
62
 
5
−1
 
 
48
 
6
−1
 
 
64
 
10
1
 
 
55
 
14
4
 
 
74
 
19
8
 
 
86
 
21
11
 
 
84
 
23
12
 
 
77
 
23
12
 
 
62
 
20
10
 
 
55
 
15
6
 
 
55
 
9
2
 
 
72
 
6
0
Միջին առավելագույն և նվազագույն ջերմաստիճանը ° C
Տեղումների գումարը mm-ով
Աղբյուրը: [13]

Վարչական կառուցվածք խմբագրել

 
Դյուսելդորֆի շրջանները և տարածաշրջանները

Դյուսելդորֆը բաղկացած է քաղաքային 10 վարչաշրջաններից (գերմ.՝ Stadtbezirk), որոնք իրենց հերթին բաժանվում են 49 շրջանների (գերմ.՝ Stadtteil)[14]։ Յուրաքանչյուր վարչաշրջան ունի իր ներկայացուցչությունը (գերմ.՝ Bezirksvertretung), որը բաղկացած է 19 անդամներից, ովքեր ընտրվում են կոմունալ ընտրությունների ժամանակ։ Ներկայացուցչության գլխում կանգնած է նրա նախագահը (գերմ.՝ Bezirksvorsteher)։ Ներկայացուցչությունները չունեն սեփական բյուջե և ունեն միայն խորհրդակցական ձայնի իրավունք[15]։

Բնակչություն խմբագրել

Թվաքանակ խմբագրել

 
Բնակչության թվաքանակի դինամիկան

19-րդ դարի ինդուստրացումը մեծ խթան հանդիսացավ քաղաքի բնակչության աճի համար։ Եթե 1834 թվականին Դյուսելդորֆում բնակվում էր մոտ 20 հազար մարդ, ապա 1882 թվականին քաղաքի բնակչությունը առաջին անգամ գերազանցել է 100 000 մարդ ցուցանիշը[16]։ Դրա շնորհիվ քաղաքը ձևականորեն ստացել է խոշոր կենտրոնի կարգավիճակ (գերմ.՝ Großstadt)[17]։ Արդեն 1905 թվականին քաղաքում բնակվում էր 250 000 մարդ, իսկ 1933 թվականին, երբ նրա կազմի մեջ մտավ Կայզերվերտը և մի շարք այլ արվարձաններ, այդ թիվը ևս մեկ անգամ կրկնապատկվել է։

 
Բնակչության արտագաղթը

Դյուսելդորֆի բնակչության վրա մեծ ազդեցություն է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմը։ 1940 թվականին սկսված ռմբակոծությունների արդյունքում զոհվել է քաղաքի ավելի քան 5 000 բնակիչ։ Շինությունների մոտ կեսը ավերվել է, իսկ մնացած 90%-ը՝ վնասվել։ Ընդհանուր առմամբ, պատերազմի ժամանակ տարհանումների, փախուստների, արտաքսումների և օդային հարվածների արդյունքում Դյուսելդորֆը կորցրել է իր բնակչության 57%-ը (306 000 մարդ), բնակչության թիվը նվազել է 541 000-ից (1939 թվականի մայիս) մինչև 235 հազար (1945 թվականի մարտ) մարդ[16]։

Պատերազմի ավարտից հետո բնակիչները սկսեցին վերադառնալ քաղաք։ 1962 թվականին Դյուսելդորֆի բնակչությունը հասել է իր պատմական առավելագույնին՝ 705 391 մարդ[18]։ Քաղաքի բնակիչների տեղափոխումը արվարձաններ նույնպես հանգեցրել է բնակչության նվազմանը և 20-րդ դարի 80-90-ական թվականներին քաղաքի բնակչության թվաքանակը տատանվում էր մոտավորապես 570 հազար մարդ ցուցանիշի մոտ։ 1975 թվականի հունվարի 1-ին Դյուսելդորֆի կազմի մեջ մտան Անգերմունդ և Ռեյնի Մոնհայմ քաղաքները, ինչը ավելացրել է նրա բնակչությունը ևս 56 920-ից մինչև 620 000 մարդ, սակայն ըստ Մոնհայմի վարչակազմի կողմից ներկայացված հայցի՝ Մյունստերի հողային սահմանադրական դատարանի վճռով, 1976 թվականի հուլիսի 1-ից Մոնհայմը կրկին դարձել է ինքնիշխան քաղաք[19]։

20-րդ դարի վերջերին բնակչության թվաքանակի աճի միտումը վերականգնվել է. այսպես, 2005 թվականին քաղաքում բնակվում էր 573 449 մարդ, իսկ 2011 թվականի վերջերին քաղաքում գրանցված է եղել 592 393 բնակիչ։ 2009 թվականից Դյուսելդորֆը Գերմանիայի՝ տարածքով յոթերորդ խոշոր քաղաքն է և Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայի բնակչության թվով երկրորդ քաղաքը։ Նա զիջում է միայն Քյոլնին՝ շրջանցելով Դորտմունդը և Էսսենը[20]։ 2030 թվականի համար կանխատեսվում է քաղաքի բնակչության աճ մինչև 645 600 մարդ[21]։

Ազգային կազմ խմբագրել

 
Դյուսելդորֆի ազգային կազմը

Դյուսելդորֆի հիմնական ազգը գերմանացիներն են, որոնք կազմում են քաղաքի ամբողջ բնակչության 82,38 %-ը։ Խոշորագույն ազգային փոքրամասնություններն են թուրքերը՝ 2,37 %, հույները՝ 1,60 %, իտալացիները՝ 1,10 %, ճապոնացիները՝ 0,85 % և ԱՊՀ երկրների ներկայացուցիչները՝ 1,50 % (2011 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ)։ Հարկ է նշել, որ այդ տվյալները հաշվի չեն առնում այն անձանց, ովքեր Գերմանիայի քաղաքացիություն են ստացել (մասնավորապես դա վերաբերվում է թուրքական և ռուսախոս սփյուռքի ներկայացուցիչներին)[22]։

Բարբառ խմբագրել

Քաղաքի որոշ սոցիալական հատվածներում մինչ այժմ օգտագործվում է գերմաներենի դյուսելդորֆյան բարբառը՝ դյուսելդորֆյան պլատը (գերմ.՝ Düsseldorfer Platt)։ Ներառվելով Rhine-Meuse լեզվախմբի մեջ (մասնավորապես՝ մոտ լինելով լիմբուրգերենին), այն փոխառել է բազմաթիվ առանձնահատկություններ հարավում կիրառվող ռիփյուարյան բարբառներից, որ այժմ այն հաճախ դասվում է նրանց շարքին[23]։ Քաղաքային Բենրատ շրջանի անունով է կոչվել գերմանիստիկայում կարևոր նշանակություն ունեցող Բենրաթյան գիծը, որն առանձնացնում է ստորին գերմանական և վերին գերմանական բարբառները։

Կրոններ խմբագրել

Կրոնը Գերմանիայում խմբագրել

2011 թվականի մայիսի 9-ի մարդահամարի արդյունքներով, Դյուսելդորֆի 202,370 բնակիչները պատկանում են կաթոլիկ եկեղեցուն:Ըստ վիճակագրական տվյալների 131,880 մարդ բողոքական է, 2900 մարդ ազատ բողոքական, 20,260 ուղղափառ և 4,560 հրեա։ 220,790 բնակիչները ոչ մի կրոնի չեն պատկանում։ Ըստ միգրացիայի գործընթացի 2011 թվականի դրությամբ Դյուսելդորֆում բնակվող մուսուլմանների թիվը կազմել է 8.3 տոկոս (մոտ 48.900 մարդ)։

2016 թվականի վերջին բնակչության 29,7 տոկոսը հռոմեա-կաթոլիկներ են․ 17,7 տոկոսը բողոքական, 57,7 տոկոսը պատկանում են որևէ աղանդավորական շարժման կամ էլ այլ կրոնի, շատ հաճախ նաև կարող են լինել անկրոն։ Դյուսելդորֆը ունի հրեական մեծ համայնքը, որը ունի 7000 անդամ։

Քրիստոնեություն խմբագրել

Հռոմեա-կաթոլիկակություն խմբագրել

 
Դյուսելդորֆի Սուրբ Լամբերթ եկեղեցի

Դյուսելդորֆը սկզբից պատկանում էր Քյոլնի արքեպիսկոպությանը և ենթարկվում էր տաճարի հովվապետին։ Թեև կրոնական բարեփոխումները սկսվել էին այնուամենայինիվ կաթոլիկները շարունակում էին մնալ քաղաքում։ Նրանք մինչև 1627 թվականը ենթարկվում էին նոր հովավապետին մինչ Դյուսելդորֆը դարձավ առանձին եկեղեցական թեմ և ունեցավ իր առաջնորդը։ 1813 թվականին Բերգի մեծ դքսի վաղ մահը կանխեց Նապոլեոնի նախաձեռնած Դյուսելդորֆի թեմի ստեղծումը։ Այդպիսին նպատակ ուներ նաև Դյուկ Վոլֆգանգ Վիլհելմը Պֆալց-Նոյբբուրգի համար հիմնական նստավայր ստեղծել։ Այսօր քաղաքում գործող բոլոր կաթոլիկ եկեղեցիները պատկանում են Դյուսելդորֆ քաղաքայի թեմի առաջնորդարանին, որը բաղկացած էր Հյուսիսային, Մերձավոր Արևելքի, Հարավային և Բենրաթ թեմերից։ 2013 թվականի դրությամբ Դյուսելդորֆ քաղաքում ապրել է մոտ 191.000 կաթոլիկ, որը համապատասխանում է բնակչության 32% -ին։ Կաթոլիկ քաղաքային միությունն գործում է 2006 թվականից, Մաքս եկեղեցու վերափոխված վանքում՝ Կարլշսաստդի նոր կենտրոնական շենքում։

1394 թվականին Ռավենայի Ապոլինարիսը,որի մասունքները գտնվում են սուրբ Լամբերթ եկեղեցու բակում համարվում է քաղաքի հովանավորը։ Քաղաքի ամենամեծ փառատոնը հենց իր անունն է կրում,վերջինս տոնվում է հուլիսի 23-ին։

Բողոքականների միություն խմբագրել

1527 թվականից սկսած եկեղեցու բարեփոխումները մասամբ բարեհաջող կատարվեցին, այն ի կատար է ածվել Վիլհեմ Վ․-ի մասնակցությամբ։ Եկեղեցում սկսեցին սաղմոսականներ երգել, կարելի է ասել,որ սա լյութերականության հիմքն է հանդիսանում։ 1571 թվականին դատարանում տեղի են ունեցել որոշ փոփոխություններ, որի համաձայն լութերականները ճնշվելու էի։ Լյութերականները և 1573 թվականին եկեղեցական բարեփոխվածները գաղտնի հանդիպել էին, և որոշում կայացրել, որ 1590 թվականից սկսված ճնշումները դադարեցվեն։ 1609 թվականից սկսած բողոքականները ևս իրավունք ունեին եկեղեցում ազատ պատարագներ մատուցել։ Եկեղեցու բարեփոխվածների քարոզատունը գտնվում է Անդրեաս փողոցում, իսկ լյութերականներինը Բերգեր փողոցում։ 1614 թվականից նորից հռոմեա-կաթոլիկական հարաբերությունները դրվեցին ճնշման տակ իշխան Վոլֆգանգ Վիհլեմի մասնակցությամբ։ Մինչև 17-րդ դարի կեսերը բողոքականները իրենց պատարագները գաղտնի էին մատուցում։ Դիանից հետո նրանք ազատություն ստացան կրոնական հարցերում։ Ըստ ծագումնաբանության առաջին բողոոքական քարոզատունը եղել է Բոլկեր փողոցում, որը ստեղծվել է 1651 թվականին;

 
Դյուսելդորֆի Նեանդեր եկեղեցի

1683 թվականինց սկսած բողոքական համայնքները կարող էին կառուցել իրենց սեփական եկեղեցին, որը 1916 թվականին վերանվանվել է Նեանդերկիրշե։ Աշտարակի լրիվ կառուցումը ավարտվել է 1687 թվականին։ Նույն թվականին Բերգերշթրասեյում կառուցվեց լյութերականիների եկեղեցին։ Եթե Դյուսելդորֆի բողոքական համայնքը նախկինում պատկանում էր Քյոլնի դասին, այնուհետև 1589 թվականին Բերգիսշ Սինոդիը և 1611 թվականին Դյուսելդորֆը մտան սեփական դասի մեջ։

1825 թվականին Դյուսելդորֆը Պրուսիային անցնելուց հետո երկու բողոքականներ միանում են Դյուսելդորֆի ավետարանական եկեղեցուն, որը պատկանում էր Դյուսելդորֆի գլխավոր թեմին։ 1815 թվականին Դյուսելդորֆը դարձել էր Ջուլիչ-Քլեվեր-Բերգ գավառի ավագ կապիտոլիումը, վերջինս սակայն տեղափոխվել է Քյոլն 1816 թվականին։ 1827 թվականին արդեն գործում էր Դյուսելդորֆի Սինոդը։

Դյուսելդորֆի բողոքական համայնքը կայուն ձևով աճել էր, և ավելի շատ եկեղեցիներ էին կառուցվել այդ շրջանում, ինչպես, օրինակ, Սուրբ Հովհաննես եկեղեցին Մարտին Լյութեր հրապարակում, Քրիսթ եկեղեցին (1899 թվական), Խաղաղության եկեղեցին (1899 թվական) հին Մաթեր եկեղեցին (1899 թվական) և այլն։ (1899 թվական) Քաղաքի տարբեր մասերում ևս կառուցվել են տարբեր եկեղեցիներ Խաչ եկեղեցին (1910 թվական), շատ եկեղեցիներ նաև Կոբլենցից տեղափոխվել են Դյուսելդորֆ։ Ներկայիս եկեղեցիների կառավարման գլխամասը գտնվում էր Հանս-Բիոկլեր փողոցում Գոլցհայմի թաղամասում․ դրանից մի քիչ հեռու Կարլշդաթի Բասթիոն փողոցում գտնվում էր «եկեղեցու տունը»։

1936 թվականին բոլոր դյուսելդորֆցիների համար ստեղծվեց բողոքաանների ընդհանուր համայնք։ 1948 թվականին տեղի ունեցավ ծխական եկեղեցիների բաժանում։ Նաև եկեղեցական փոփոխություններ տեղի ունեցան քաղաքի ծայրամասերի եկեղեցիներում։

1964 թվականին Դյուսելդորֆի եկեղեցական թաղամասերը բաժանված էր Դյուսելդորֆ-Մետման, Դյուսելդորֆ-Հյուսիս, Դյուսելդորֆ-Արևելք և Դյուսելդորֆ-Հարավային քաղաքային շրջաններին։ Քաղաքի տարածքում գտնվող երեք եկեղեցական թաղամասերը ձևավորվել են մինչև 2007 թվականը։ 2007 թվականի հունիսի 16-ին Դյուսելդորֆի նորաստեղծ ծխի Սինոդը առաջին անգամ հրավիրվեց։ Այն ստեղծվել է Դյուսելդորֆի հյուսիսում, Դյուսելդորֆի արևելքում և Դյուսելդորֆի հյուսիսում գտնվող եկեղեցիների միություններից և ներկայացնում է 24 բողոքական համայնքներ։ Պետության մեջ բողոքականների թիվը կազմում է 116.550 մարդ, որը կազմում է բնակչության մոտ 20 %-ը։

Ավենտարանական-լութերական խմբագրել

Ի պատասխան միության Ավետարանական-լյութերական եկեղեցու Պրուսիայում և որոշ այլ բարեփոխված եկեղեցիները թագավոր Ֆրիդրիխ Վիհլեմի 3-րդի կողմից ներառվեցին ավետարանական եկեղեցիների միության մեջ։ 1817 և 1830 թվականներին ձևավորեց Պրուսիայի ավետարանական-լյութերական (հին լյութերական) եկեղեցին։ Կրոնական մի խումբ ընդունում է լյութերական խոստովանությունները,սակայն լիարժեք չեն պատկանում այդ խմբին. նրանք հետևում են լյութերական Պատարագներին,կարգ ու կանոններին, և ուսմունքին։

 
Սթոքումի Էրլոսեր եկեղեցին

Դաժան հալածանքներից և հետապնդումներից հետո 1841 թվականին նրանք պահանջեցին պետության կողմից եկեղեցու իրենց իրավունքների հաստատմանը և թագավոր Վիհլեմ 2-րդի աջակցությամբ տեղի ունեցավ ավենտարանական-լյութերական եկեղեցիների միավորում։ Լյութերականները հիմնականում մերժում են ծիսակատարությունները, Լյութերականությունը պահպանել է այն, ինչ ուղղակիորեն չի հակադրվում Սուրբ գրքին։ Խորհուրդներից ընդունվել են մկրտությունը և հաղորդությունը։ Սակայն կարելի է ասել, որ լյութերական եկեղեցական համայնքի իրավունքները սահմանափակ են։ Բարձրագույն իշխանություն ունեն եպիսկոպոսները և արքեպիսկոպոսները, սակայն նրանց առավելությունը շարքային հավատացյալների նկատմամբ միայն կրում է կազմակերպչական բնույթ։ Բացի Աստվածաշնչից, Լյութերականություն դավանքի հիմքն են կազմում «Համաձայնության գիրքը» (1850)՝ բաղկացած «Աուգսբուրգյան խոստովանությունից», նրա «Ջատագովություններից» և աստվածաբանական այլ երկերից։ Լութերականություն բողոքականության ամենաբազմաքանակ ուղղությունն է։

Ուղղափառ եկեղեցիներ խմբագրել

Դյուսելդորֆի ուղղափառ եկեղեցու հանձնաժողովը գտնվում է Ռեյշոլցում հունական ուղղափառ եկեղեցու՝ Շոնենկամպի համայնքներում, վրաց- ուղղափառ եկեղեցին գտնվում է Դյուսելդորհ-Համի Ֆեհրենշթրասեյում, նաև քաղաքում գործում են գերմանախոս ուղղափառ եկեղեցիներ օրինակ Սուրբ Հրեշտակ եկեղեցին, ռուս ուղղափառ եկեղեցիներ, ռումինական սերբական և ուկրաինական ուղղափառ եկեղեցիները։ Ուղղափառ եկեղեցիների հիմնական ուսմունքն այն է, որ նրանք մերժելով Քաղկեդոնի ժողովը, կազմել են Ընդհանրական եկեղեցու առանձին դավանական ընտանիք։

Անգլիկան և հին կաթոլիկություն խմբագրել

Անգլիկան եկեղեցին, որը հին կաթոլիկ եկեղեցու հետ կազմում էր մի եկեղեցական համայնք գտնվում էր Ռոտերդամ փողոցում, ներկայումս գտնվում է Նորդպարկում։ Անգլիկան և կաթոլի եկեղեցիների միավորումներից հայտնի են Թոհմաս եկեղեցին, Ռոհլշթոլցի և այլ եկեղեցիներ։

Անկախ եկեղեցիներ խմբագրել

Բացի մյուս խոշոր քրիստոնեական դավանանքներից, Դյուսելդորֆում գործում են նաև այլ բազմաթիվ ազատ եկեղեցիներ. Գերմանիայում իր ուրույն տեղն է զբաղեցնում առաքելական համայնքը։ Դյուսելդորֆի քրիստոնեական կենտրոնը գտնվում Բրուխ փողոցում, ավենտարանական-անկախ եկեղեցիների համայնքը գտնվում է Ակեր,Լուիզեն,և և Քրիստոպ փողոցներում։ Լիխթենբրոխի թաղամասում է գտնվում Մաթիաս եկեղեցին,որը ավենտարանական-մեթոդիստական եկեղեցի է։ Ավենտարանական-ազատ եկեղեցական համայնքը գտնվում է Բեդման փողոցում։ <<Հիսուս-տուն>> համայնքը,որը շատ հայտնի է գտնվում է Գրաֆենբերգեր Ալլեում։ Բացի դրանից կա խճանկար համայնքը,ներկայիս Դերենդորֆ շրջանում։

 
Դյուսելդորֆի առաքելական եկեղեցի

1990 և 2001 թվականներին Դյուսելդորֆի ազատ եկեղեցիները կազմակերպեցին Ազատ Եկեղեցու օր Ռոբերտ Շումանի սրահում և նախկին ԲՈՒԳԱ տարածքում։

Մինչև հիմա հիշատակված բոլոր եկեղեցիները՝ երկու կաթոլիկները, բողոքականները, որոշ ուղղափառ և ազատ եկեղեցիները Քրիստոնեական եկեղեցիների ասոցիացիայի անդամներ են։

Եհովայի վկաներ խմբագրել

Եհովայի վկաները քրիստոնեական համայնքների հատուկ մաս են կազմում, որոնք ներկայացված են 18 ժողովների և Դյուսելդորֆի չորս խմբերից։ Հանդիպումները (եկեղեցական ծառայությունները) անցկացվում են Դյուսելդորֆ քաղաքի տարածքում գտնվող 5 թագավորական սրահներում։ Ամենամեծ դահլիճը գտնվում է Ֆլենդեր-Սուդում։ Այստեղ են տեղի ունեցել շատ հանդիպումներ, ինչպիսիք են գերմանական (2 հանդիպում) հավաքները և ժողովները տեղի են ունենում հետևյալ լեզուներով՝ անգլերեն, ռուսերեն, լեհերեն, հունարեն, իտալերեն, ռումիներեն, խորվաթերեն, սերբերեն, թագալերեն, չինարեն և գերմաներեն լեզուներով հանդիպումներ են տեղի ունեցել։

Թագավորական դահլիճում իրենց հանդիպումները բացի գերմանականից անցկացվում են նաև ռուսերեն, իսպանական, հինդի և թվիդերեն լեզուներով։ Մնացած թագավորության սրահները գտնվում են Օբերկասելում, Պեմբելֆորում և Հելլերհոֆում։ Տարբեր միջոցառումներ են տեղի ունենում քաղաքի տարբեր մասերում, ինչպիսիք են օրինակ, Աստվածաշնչի ցուցահանդեսները, որը փորձում են հրապարակայնորեն մատչելի դարձնել։

Այլ եկեղեցիներ և քրիստոնեական հատուկ համայնքներ խմբագրել

Դյուսելդորֆի ծայրամասային հատվածում մի փոքր հեռավարության վրա է գտնվում քրիստոնեական եկեղեցական համայնքը։ Եկեղեցիներից հայտնի են Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցին (Մորմոններ), առաքելական եկեղեցին `Բենրաթում, Դերդենորֆում, Էլլերում, Ֆլինինգերն ու Գերրեզհեյմը այլ առաքելական եկեղեցիներ։ Բացի դրանից, Դյուսելդորֆում կա նաև հրեա-մարգարեական ռուսական միություն Բայթ Հեսեդը,որը գերմանալեզու թերթեր է հրատարակում;

Հուդայականություն խմբագրել

Դյուսելդորֆի հուդայականության համայնքի մասնակիցների թիվը կազմմում է 7500 անդամ,այն մասնակիցների թվով երրորդն է Հյուսիս հռենոսյան Վեսթֆալիա երկրամասի մեջ։ Իրենց առաջին Սինագոգը կառուցվել է 1958 թվականին և գտնվում է Գոլցհայմի թաղամասի Ցիեթենշթրասեյում։ Այն ոստիկանության կողմից շուրջօրյա վերահսկվում է։ Հին Սինագոգը կառուցվել Կարլշդատի Կասերն փողոցում, ներկայիս հրատարակչական փողոցում վերջինս 1938 թվականին քանդվեց <<բյուրեղապակյա գիշերվա>>ընթացքում՝ հրեաների զանգվածային ջարդերի օրերին։

 
Դյուսելդորֆի նոր Սինագոգը

Քաղաքապետարանը, որպես պետական կորպորացիա, միավորում է կրոնական բոլոր ուղղությունները համաձայն իր սահմանադրության։ Սա նշանակում է, որ բոլոր կրոնական միտումները նկատվում և ընդունվում են պետական մակարդակով։ Պատարագները ընթանում են ուղղափառ եկեղեցիների ծիսակարգերի նման։ Յուլիեն Խայիմ Սաուսանը մինչև 2011 թվականի հուլիսը եղել է համայնքի Ռաբբին,նա ամենաերիտասարդներ Գերմանիայի ռաբբիների համայնքի մեջ։Ռաննիների միության անդամների 90 տոկոսը կազմում էր նախկին սովետական միության անդամները։ Ռաբբիների միությանն է պատկանում մեկ մանկապարտեզ և հիմական դպրոց՝ Եզիթեկ-Ռաբին դպրոցը։ Քաղաքում հայտնի էր նաև հրեական խոստովանության դպրոց,ո րը հոգում էր երեխաների սնվելու հարցերը։ Վերջերս համազգային ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ դպրոցը Հյուսիսային Հռենոս -Վեստֆալիայի շրջանի լավագույն դպրոցներից մեկն է,որը արդեն 25 տարի գոյություն ունի։ Համայնքն ունի նաև սպորտային ակումբ (Մակաբի), երիտասարդական կենտրոն և գերեզմանատուն։

Իսլամ խմբագրել

Երկրամասի մայրաքաղաքում կան շատ մուսուլմանական համայնքներ սակայն, սրանք միասնական խմբավորումներ չեն, բայց կազմակերպվում են ըստ ազգություների ինչպես օրինակ Թուրքիայի, Բոսնիերեն, Մարոկկոյի և այլ մզկիթների միավորումների։ Ամենամեծը թուրք-իսլամական միությունն է,որը Դյուսելդորֆում ունի երեք մզկիթ։ Դրանք գտնվում են Լորիկում,Էլլերում, և Դերենդոֆում։ Ընդհանուր առմամբ Դյուսելդորֆում կա մոտ 20 մզկիթ։ Ուրբաթօրյա աղոթքներին մասնակցում են 4000 հավատացյալ։ Դերենդոֆի և Ֆլիգերնի մզկիթներում ամենաշատը հնարավոր է տեղավորել 1000 մարդու։

Պատարագներին քարոզվում է թուրքերենով, արաբերենով, բերբերերենով, ալբաներենով, ռոմաներենով և գերմաներենով։ Ալվիտները նույնպես Դյուսելդորֆի կրոնական համայնքների մաս են կազմում, քաղաքային առանձին մասում կա ալվիետական թաղամաս։ Ալվիետների ծագման երկիրը համարվում է Թուրքիան։ Դյուսելդորֆի համայնքները ոչ միայն կրոնական ուղղություններ ունեն այլ նաև մշակութային, երաժշտական միջոցառումներ են կազմակերպվում։ Հյուսիս Հռենոսյան Վեսթֆալիայում ալվետական միությունները ունեն պետական ճանաչման կարգավիճակ։

Բուդդայականություն խմբագրել

Նիդերկասելի թաղամասի ձախ կողմում է գտնվում քաղաքի միակ բուդդայական տաճարը, որը գտնվում է Ճապոնիայի էկո տան սեփականության ներքնահարկում։ Այն կառուցված է ճապոնական ոճով նախագծով և շրջապատված է ճապոնական ոճի այգիներով։

 
Դյուսելդորֆի ճապոնական Էկո-տուն

Էկո տունը բացի դրանից մատուցում է ավանդական ճապոնական թեյախմություն, կա գրադարան և մանկապարտեզ։ Բացի դրանից Դյուսելդորֆում կան տարբեր բուդդայական կենտրոններ․ Ռիգպա, Ամիտաբա,Կանցեոն և այլ կենտրոններ։ Այսպիսով, Դյուսելդորֆում գտնվող բուդդիստական խմբերը Հյուսիսային Ռայն-Վեստֆալիայի տարածքում լայն ընտրություն են առաջարկում։

Քաղաքականություն խմբագրել

13-րդ դարից սկսած Դյուսելդորֆի քաղաքագլուխն էր համարվում երդվյալ ատենակալներից մեկը, որոնք մինչև 1806 թվականը կազմում էին քաղաքի կառավարման ամենաբարձր և ամենահզոր դասը։ Սկսած 1303 թվականից պաշտոնակատարը դարձավ քաղաքապետը, որը միևնույն ժամանակ ատենակալներից մեկ էր[24] : Բացի այդ, 1358 թվականին եղել է նաև մեծ խորհուրդ, որը բաղկացած էր հին և նոր խորհուրդներից։ Անդամները կարող էին ընտրվել կամ կյանքի ընթացքում (Հին Խորհուրդը), կամ ամեն տարի ընտրում են համապատասխան նոր անդամի (Երիտասարդ Խորհրդի)։ Որպես դքսության ներկայացուցիչ, քաղաքապետը ներգրավված էր նաև քաղաքի վարչակազմում, որը հանդես էր գալիս «դատախազ» կոչումով։ 15-րդ դարից սկսած այսպես կոչված մարմիններին կից գործում էին փոքր կոմիտեներ, որոնք բաղկացած էին 12 հոգուց, որոնք կարող էին մասնակցել քաղաքապետի ընտրություններին և ամենակարևոր որոշումը կայացնել, այդ ժամանակաշրջանում նշանակություն չի ունեցել քաղաքացիների ընտրությունը[25]։ Միայն ֆրանսիական ժամանակներում եղել է քաղաքային խորհուրդը, որը ունեցել է 30 անդամ և գործել է 1815 թվականից սկսած[26]։ 1856 թվականից սկսած ստեղծվել է քաղաքի ավագանին, ավելի ուշ ժամանակի ընթացքում նաև հյուպատոսություններ, նրանց ընդհանուր թվաքանակը մի քանի անգամ փոփոխվել է։ Ֆրանսիական ժամանակաշրջանում քաղաքի իշխանությունը կենտրոնացված էր քաղաքապետի ձեռքում, որին օժանդակում էին պետ քարտուղարները։ Պրուսական ժամանակներում քաղաքի վերնագլուխը համարվում էր գլխավոր քաղաքապետը։ 1856 թվականին կազմվեց և ժողովրդին ներկայացվեց հռենոսյան քաղաքային կանոնակարգը[27]։

 
Թոմաս Գայսել (2014)

Ազգային սոցիալականացման ժամանակաշրջանում գլխավոր քաղաքապետը նշանակված էր նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության կողմից։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո բրիտանական օկուպացիայի գոտու ռազմական կառավարությունը նշանակեց նոր քաղաքապետ և արդեն 1946 թվականին ներկայացվեց բրիտանական մոդելի վրա հիմնված քաղաքային սահմանադրությունը։ Այնուհետև հայտնի էր ժողովրդի կողմից ընտրված քաղաքային ավագանին, որի անդամները կոչվում էին «քաղաքային խորհրդատուներ»։ Ամենասկզբում ավագանու անդամներից ընտրվեց քաղաքապետ, որը իր ծառայությունները իրականացնելու էր կամավոր հիմունքներով։ 19-րդ դարում խորհրդի նախագահը, քաղաքապետը, քաղաքի ներկայացուցչությունը ընտրվում էին ժողովրդի կողմից։

Քաղաքապետների ցանկը սկսած 1815 թվականից խմբագրել

  • 1815–1820: Էլբերտ Շրամ
  • 1820–1822: Լամբերտ Յոստեն
  • 1822–1824: Յոզեֆ Մօլիտոր
  • մարտ-հոկտեմբեր 1824։ Լեոպոլդ Քուստոդիս
  • 1824–1828: Ֆրիդրիխ Ադոլֆ Կլյուբեր
  • 1828–1833: Ֆիլիպ Շոլլեր
  • 1833–1848: Յոսեֆ ֆոն Ֆուխսիս
  • 1848–1849: Վիհլեմ Դիցե
  • 1849: Լյուդվիգ Վիկտոր ֆոն Վիլլերս
  • 1849–1876: Լյուդվիգ Համերս
  • 1876–1886: Վիհլեմ ֆոն Բեքեր
  • 1886–1899: Էրնսթ Հայնրիխ Լինդման
  • 1899–1910: Վիհլեմ Մարքս
    • 1911–1919: Ադալբերտ Օհլեր
    • 1919–1924: Էմիլ Քյոթգեն
    • 1924–1933: Ռոբերտ Լեհր
    • 1933–1937: Հանս Վագենֆուր
    • 1937: Օթո Լինդերլեյ
    • 1937–1939: Հելմութ Օթո
    • 1939–1945: Կարլ Հայդին
    • 3.–17 ապրիլ 1945։ Վերներ Կեյսներ
    • 17 ապրիլ – 18 սեպտեմբեր 1945։ Վիհլեմ Ֆյուլենբախ
    • 1945–1946: Վալտեր Կոլբ
    • 1946–1947: Կարլ Արնոլդ
    • 1947–1956։ Յոսեֆ Գոքլեն
    • 1956–1959: Գեորգ Գլոք
      • 1960–1961: Վիլի Բեքեր
      • 28 մարտ– 17 նոյեմբեր 1961։ Ֆրից Վոմֆելդ
      • 1961–1964: Պետեր Մուլլեր
      • 1964–1974: Վիլի Բեքեր
      • 1974–1979: Կլաուս Բունգերտ
      • 1979–1984: Յոսեֆ Կուրտեն
      • 1984–1994: Կլաուս Բունգերթ
      • 1994–1999: Մարի- Լուիս Սմեթս
      • 1999–2008: Յոակիմ Էրվին
      • 2008–2014: Դրիկ Էլբերս
      • սկսած սեպտեմբերի 2-ից 2014։ Թոմաս Գայսել

Պարտք խմբագրել

Դյուսելդորֆ քաղաքի ընդհանուր պարտքը ըստ պաշտոնական տվյալների կազմում է 872,2 եվրո 2012 թվականի դրությամբ[28]։ Ըստ վիճակագրության յուրաքանչյուր բնակչին բաժին է ընկնում 1478 եվրո պարտք։ Գերմանիայի 103 անկախ քաղաքների շարքում Դյուսելդորֆը յուրաքանչյուր մեկ շնչի հաշվով պարտքի գիծը զբաղեցնում է 100-րդ տեղը։

2014 թվականի ֆինանսական տարվա ընթացքում, Դյուսելդորֆ քաղաքը կարողացել է կարգավորել իր ծախսերը և եկամուտների հարաբերակցությունը։ Այսպիսով, Դյուսելդորֆ քաղաքը Նորդրայն-Վեստֆալիայի երեք անկախ քաղաքներից միակն էր, որը 2014 թվականի ընդհանուր արդյունքում բյուջեի դեֆիցիտ չուներ[29]։

Քաղաքի ավագանի խմբագրել

Ներկայումս քաղաքապետարանում տեղաբաշխվում են հետևյալ խմբակցությունները (2017 թվականի փոտրվարի դրությամբ)

ԳՔԴՄ ԳՍԴՄ Կանաչներ ԱԶԴ Ձախ Կենդանիների պաշտպան ազատ ընտրող անկախներ ընդհանուր
31 24 11 6 4 3 3 82
Գերմանիայի ծովահենների խմբակցություն ազատ ընտրող

2014 թվականի հոկտեմբերին ԳՔԴՄ-ն, Կանաչների կուսակցությունը և ԱԶԴ-ն սկսեցին միասին համագործակցել։ Այս երեք կուսակցություններն ունեն քաղաքային խորհրդի տեղերի կեսը (82-ից 41-ը)։ Քաղաքապետի հետ միասին նրանք կազմում են քաղաքային ավագանու մեծամասնությունը և ամենաշատ ձայնի իրավունքը նրանց է պատկանում[30][31]։

Զինանշան խմբագրել

«Արծաթե վահանի մեջ, Բերգի դքսության պահապան առյուծ, որն իր թաթերի մեջ ներքևի կապույտ խարիսխ է պահում»։

Զինանշանի հիմնումը. Դյուսելդորֆ քաղաքի զինանշանը սկզբում եղել է միայն խարիսխի տեսքով, որը խորհրդանշում էր քաղաքի պահապան լինելը։ Խարիսխը խորհրդանշում է նաև քաղաքը և քաղաքի բնակիչների վերաբերմունքը դեպի Հռենոսը, հռենոսյան նավագնացությունը ինչպես նաև հռենոսյան բերգիական զոհերը։ 17-րդ դարի վերջից նախագծվեց նոր զինանշան, որի մաս էին կազմում բերգիական առյուծները, բերգիական դքսության զինանշանի կենդանիները, որը խարիսխը պահում է իր թաթերի մեջ։ 18-րդ դարի կեսերին այս խիստ մշակված պպատկերը վերածվեց զինանշանի հին մոդելի և 19-րդ և 20-րդ դարերին Օտո Հուպը գծագրեց նոր զինանշանը ավելացրեց նոր դետալներ և տվեց նրան ներկայիս ձևը[32]։

Քաղաքի ներկայիս դրոշը կազմված է զինանշանից կարմիր և սպիտակ գույներից։

Զինանշանի պատկերներ խմբագրել

2002 թվականի փետրվարին մասնավոր և գործնական նպատակներով քաղաքային զինանշան ստեղծվեց, որը շեղվում է պաշտոնական քաղաքային գույներից և կարող է օգտագործվել առանց քաղաքապետարանի թույլտվության։ Տարբերությունը այդքան էլ շատ մեծ չէ միայն առյուծի թաթերի մեջ գտնվող խարիսխը բաժանված է կարմիր և սպիտակ վահանների։

Քույր քաղաքներ խմբագրել

Դյուսելդորֆը ունի 7 համարժեք քույր քաղաքներ[33][34]

  • Ռեդինգ (Միացյալ Թագավորություն), սկսած 1947/1988
  • Չեմնից (Գերմանիա,Սաքսոնիա), սկսած1988
  • Հայֆա (Իսրայել), սկսած 1978/1988
  • Վարշավա (Լեհաստան), սկսած 1989
  • Մոսկվա (Ռուսաստան),սկսած 1992
  • Չոնքին(Չինաստան), սկսած 2004
  • Պալերմո (Իտալիա), սկսած 2016[35]

Դյուսելդորֆը պահում է բարիդրացյական հարաբերություններ հետևյալ քաղաքների միջև[33]

  • Չիբա (Ճապոնիա)
  • Թուլուզ (Ֆրանսիա)
  • Թեներիֆ (Իսպանիա)
  • Մոնրեալ (Կանադա)
  • Գուանժու (Չինաստան)
  • Շենյան (Չինաստան)

Մշակույթ և տեսարժան վայրեր խմբագրել

Պատկեր:Stadttor Duesseldorf.jpg
Հյուսիս Հռենոսյան-Վեստֆալիայի պետական գրասենյակ

Դյուսելդորֆը հայտնի է նաև իր մշակույթով, արվեստով և ժամանակակից ճարտարապետությամբ։ Բացի Հյուսիսային Հռենոսյան-Վեստֆալիայի հսկայական արվեստի հավաքածուից և բազմաթիվ այլ թանգարաններից և պատկերասրահներից քաղաքում միջազգային մեծ ճանաչում է գտել, Դյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիան, որը հիմք հանդիսացավ 19-րդ դարում Դյուսելդորֆի նկարչական դպրոցի և 20-րդ դարում Դյուսելդորֆի լուսանկարչական դպրոցի ստեղծմանը։ Հայտնի բեմերը և դրամատիկական թատրոնները ցրված են քաղաքով մեկ։ Բացի այդ, Գերմանիայի հայտնի երաժիշտներն ու բանաստեղծները ծնվել և մեծացել են այդ քաղաքում։

Թատրոն խմբագրել

Դասական և ժամանակակից թատրոն խմբագրել

Դյուսելդորֆի ունի թատերական շատ ավանդույթներ, քաղաքի իր մշակութային զարգացումը ապրել է 16-րդ դարում։ Առաջին թատերական միջոցառումները թվագրվում է 1585 թվականից սկսած։ Դյուսելդորֆի այսօրվա դրամատիկական թատրոնը հայտի է իր ժամանակակից նոր ճարտարապետությամբ,որը ավարտվել է 1970 թվականին։ Այն գտնվում է Գուստաֆ Գրունդգենս հրապարակում։ Դյուսելդորֆի ամենամեծ բեմը հայտնի է ամբողջ Գերմանիայի մշակութասեր հասարակությանը։

 
Դյուսելդորֆի Լոբբեքե ակվապարկ

Հյուսիս հռենոսյան-Վեստֆալյան մետրոպոլի խոշոր թատրոններից են ազատ թատերական Ֆորումը, որը բաղկացած է երիտասարդական և կամերային թատրոններից, սրանք իրենց հանդիսատեսին են առաջարկում ինչպես արդեն երկար ժամանակ հայտնի բեմադրված պիեսներ այնպես էլ նորանոր պիեսներ։ Դյուսելդորֆի թատրոնը հայտնի է նաև իր կատակերգություններով ինչպես մեծահասակների այնպես էլ երեխաների համար։ 1987 թվականից սկսած թատրոնը հանդես է գալիս հյուրախաղերով, և հանդիսատեսին է ներկայանում նոր թարմացված բեմականացումներով։ 1956 թվականին բացվեց Դյուսելդորֆի տիկնիկային թատրոնը և որոշ ժամանակ անց մեծ հաջողությունների հասավ այն սիրելի էր ինչպես փոքրիկների այնպես էլ մեծահասակների համար։ Վերջինս գտնվում է Պալաիս Վիտգենշտեյնում։

 
Հյուսիսային հռենոսյան-Վեստֆալիայի պետական խորհրդարանը

Օպերա, մյուզիքլ և վարիետե խմբագրել

Դյուսելդորֆում շատ ընդունված է Հռենոսյան օպերան, այն միաժամանակ և բալլետ է և օպերա։

Ապոլո Վարիետե թատրոնը, որը գտնվում է Հռենոսի կամրջից ներքև Կարլշդաթի հռենոսյանի ափում, առաջարկում է դասական վարիետե պիեսներ բեմադրված 20-րդ դարի ոճով։ 1925 թվականին կառուցվել է Դյուսելդորֆի համերգասրահը, որտեղ տեղի են ունեցել տարբեր համերգներ ջազային, փոփ դասական և կաբարե։

Կապիտոլիումի թատրոնը համարվում է երկրամասի մայրաքաղաքի ամենամեծ թատրոնը և իր բեմը առաջարկում է զարգացող մյուզիքլների և կենդանի ժամանցի համար։

Կաբարե խմբագրել

Կոմոդհենը Գերմանիայի ամենահին դեռևս գոյություն ունեցող կաբարեյի բեմն է։ Այն հիմնադրվել է 1946 թվականին Կայ և Լորե Լորենցների կողմից։ Հետագայում շատ կաբարային արվեստագետները առաջին անգամ կարողացան իրենց ներկայացնել հենց այս բեմում և հաջողությունների հասնել[36][37]։

Թանգարաններ, ցուցահանդեսներ, և գրադարաններ խմբագրել

Քաղաքը ունի բազմազան ցուցահանդեսներ։ Քաղաքի 18 թանգարանները 2001 թվականից սկսած յուրաքանչյուր տարի ունենում է ավելի քան մեկ միլիոն այցելու, իսկ 2006 թվականին հաճախորդների թիվը կազմել է 1.34 միլիոն մարդ։ Բացի այդ, մի քանի մասնավոր թանգարաններ, և բազմաթիվ պատկերասրահներ այցելուներ են ներգրավում նաև այլ երկներից։ Ամենահաճախակի այցելվող թանգարանը Նորդպարկի ակվապարկն է։

Արվեստի թանգարաններ խմբագրել

Դյուսելդորֆը անցել է պատմական զարգացման ուղի որպես արվեստի քաղաք։ Առաջին խոշոր ցուցահանդեսը կազմակերպել էր իշխան Յոհան Վիհլեմը Պֆալց Նոյբուրգում, որին մասնակցում էին նաև Յան Վելեմը և իր կին Աննա Մարիա Մեդիչին։ Ցուցահանդեսի հավաքածուն տեղադրվել է Դուսելդորֆի պատկերասրահում, որը բացվել է 1709-1714 թվականներին, այն համարվում է աշխարհում ամենահին պահպանված թանգարանային շենքերից մեկը։ Իշխան Մաքսիմիլիան 4-րդի և թագավոր Մաքսիմիլիան 1 Յոզեֆի հովանու ներքո 1805 թվականին հավաքածուի մեծ մասը տեղափոխվեց Մյունխեն և ձևավորվեց հին Պինակոտեկը։

 
Դյուսելդորֆի արվեստի ակադեմիան

Դյուսելդորֆի արվեստի ակադեմիան արդեն 19-րդ դարում ձեռք էր բերել մեծ հեղինակություն լանդշաֆտի և գեղանկարչության բնագավառում և դարձավ այդ ժամանակաշրջանի ամենահայտնի ուսումնական հաստատություններից մեկը։ Հռենոսյան երկրների և Վեստվալիայի երկների համար 1829 թվականին ստեղծվեց արվեստի միությունը, միավորելով Դյուսելդորֆ քաղաքի արվեստագետներին, նկարիչներին և հնարավորություն տվեց տարբեր ցուցահանդեսներում իրենց աշխատանքները ներկայացվեն։

Դյուսելդորֆում մնացած ցուցանմուշներից մի քանիսը, ինչպես նաև Դյուսելդորֆի գեղանկարչության դպրոցի մի քանի ստեղծագործություններ, պահվում են Կունսթպալասի թանգարանում։ Այն նաև ներառում է գրաֆիկա, գծանկարներ, գեղանկարներ և քանդակներ `բոլոր ոճերը անտիկ ժամանակաշրջանից մինչև 21-րդ դար։ Բացի եվրոպական ցուցանմուշներից, ուշադրության կիզակետում էր ճապոնական փայտաքարերե հավաքածուները և փայտե նեցկեները։ Այն ինտեգրված է դատարանի համալիրում։

 
Դյուսելդորֆի նոր մաքսատունը

Դյուսելդորֆի զարգացման երկրորդ կարևոր կետը`որպես արվեստի քաղաք, շարունակվեց 20-րդ դարի երկրորդ կեսին, երբ Ջոզեֆ Բայսը սկսեց դասավանդել արվեստի ակադեմիայում։ Որպես Հյուսիսային հռենոս-Վեստֆալիայի մայրաքաղաք, Դյուսելդորֆում էին տեղակայված հռենոս-Վեստֆալյան բոլոր արվեստի հավաքածուները; Այն գտնվում է Կ20- ի Գրաբեպլացում, Կ21- ի Շտենդհաուսոում և Շմելահաուսում։

 
Այգի Դյուսելդորֆում

Գրականության թանգարաններ, թատրոն և ֆիլմ խմբագրել

Դյուսելդորֆի երկու թանգարաններ նվիրված են գրողներին։ Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի պատվին է բացված Գյոթեի թանգարանը, որը մգտնվում է հյուսիսային մասում և Եգեր ամրոցի մաս է կզմում։ Թանգարանի յուրաքանչյուր հարկերում տեղ են գտել գրողների բնօրինակ աշխատանքները։ Այս թանգարանում է գտնվում Գյոթեի ամենահայտի ստեղծագործություններից մեկը Գինգոյի բնօրինակը։

Հենրիխ Հայնեն, որը քաղաքի ամենահայտնի որդիներից մեկն է համարվում նրա պատվին Կարլստատտում բացվել է Հենրիխ Հայնե ինստիտուտը։ Այնտեղ պահվում են բնօրինակ փաստաթղթերը Հայնեյի պահպանված ձեռագիր գրվածքները, այստեղ է պահվում նաև նրա օգտագործած գույքի մի մասը և հետմահու դիմակը։

Կարլստատտում տեղակայված է նաև Ֆիլմի թանգարանը, կցված նաև կինոթատրոնով։ Դումոնթ Լինդեմանի թատրոն- թանգարանը գտնվում է Հոֆգարդենում։

Բնագիտական թանգարան և այգեգործական արվեստ խմբագրել

Դյուսելդորֆի ամենաշատ այցելվող թանգարանը ակվապարկն է, որը մեկ տարվա կտրվածքով ունենում է 400 հազար այցելու։ Այն գոյություն ունի սկսած 1980 թվականից, վերջինս գտնվում է քաղաքի հյուսիսում, Նորդպարկում։ Նախկինում այն տեղակայված էր բունկերում հենց կենդանաբանական այգու հարևանությամբ։ Բացի ջրում բնակվող կենդանիներից այնտեղ ցուցադրվում է նաև փափկասուն կենդանիներ և կենսաբանական նմուշներ։ Դյուսելդորֆի կենդանաբանական այգին երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ավերվել է և այլևս չի վերակառուցվել։

Նորդպարկի ևս մեկ կարևոր գրավչություն է հանդիսանում ճապոնական համայնքի կողմից նվիրաբերված ճապոնական այգին, որը բացվել է 1976 թվականին։ Դյուսելդորֆը աշխարհում առաջինն է Գերմանայում, որը ուներ ճապոնական այգի, վերջինս կառուցվել է 1904 թվականին։

Դյուսելդորֆ քաղաքի ամբողջ տարածքով մեկ տեղաբաշխված են այգիներ։ 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբին սկսեց զարկ ապրել կանաչ պարկերի կառուցապատումը։ Դյուսելդորֆը հայտնի է որպես այգիների քաղաք։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2022 (գերմ.)DESTATIS, 2023.
  2. «GaWC: Classification of cities 2010». Globalization and World Cities Research Network. 2010. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 29-ին.
  3. «Standortprofil Düsseldorf» (PDF) (գերմաներեն). Landshauptstadt Düsseldorf. 04.07.2012. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 29-ին.
  4. Die im Jahr 2012 bei Ausgrabungen nachgewiesene germanische Siedlung im späteren Stadtkern Düsseldorfs belegt zwar, dass hier bereits im 1.–3. Jahrhundert n. Chr. eine Siedlung bestand, doch für die folgenden 700 Jahre fehlen (bislang?) alle Anzeichen einer Besiedlung. Zu den germanischen Funden: Michael Brockerhoff: Germanen lebten an der Düssel, Artikel vom 16. Juli 2012 im Portal RP ONLINE, abgerufen am 17. Juli 2012.
  5. Կաղապար:Literatur
  6. «Stadt Düsseldorf Historische Daten». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
  7. Wilhelm Jansen: Residenzbildung am Niederrhein und das Schloß zu Düsseldorf. In: Düsseldorfer Jahrbuch, Band 71, Droste, Düsseldorf 2000, ISBN 3-7700-3046-X, S. 19 f.
  8. Dross, S. 23.
  9. Erich Wisplinghoff: Mittelalter und frühe Neuzeit. Von den ersten schriftlichen Nachrichten bis zum Ende des Jülich-Klevischen Erbstreits (ca. 700–1614). In: Hugo Weidenhaupt (Hrsg.): Düsseldorf. Geschichte von den Ursprüngen bis ins 20. Jahrhundert. Band 1. Schwann/Patmos, Düsseldorf 1988, ISBN 3-491-34221-X, S. 167 f.
  10. Friedrich Lau: Geschichte der Stadt Düsseldorf – Band 1, Erste Abteilung: Darstellung. Bagel, Düsseldorf, 1921. Nachdruck von 1980, 3. Auflage, S. 5.
  11. Charles H. Grier Analyse geeigneter Vergleichsregionen für die Metropolregion Rhein-Ruhr(գերմ.). — Düsseldorf: Bezirksregierung Düsseldorf. Архивировано из первоисточника 22 Հունիսի 2004.
  12. «Die 30 sonnigsten Städte Deutschlands». Rheinische Post. Rheinische Post Verlagsgesellschaft mbH. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 8-ին.
  13. «Langjährige Mittelwerte» (գերմաներեն). Deutsche Wetterdienst. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 8-ին.
  14. «Aus den Stadtteilen» (գերմաներեն). Landeshauptstadt Düsseldorf. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 8-ին.
  15. «Bürgernahe Selbstverwaltung» (գերմաներեն). Landeshauptstadt Düsseldorf. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 8-ին.
  16. 16,0 16,1 Statistisches Jahrbuch 2010. — Düsseldorf: Amt für Statistik und Wahlen der Landeshauptstadt Düsseldorf, 2010. — P. 05—01-01.
  17. «Düsseldorfer Zeitleiste, Zeitraum: circa 1880 bis 1900» (գերմաներեն). Stadtarchiv Düsseldorf. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 26-ին.
  18. Раздел «Статистика» на официальном сайте г. Дюссельдорф, блок «Население» Արխիվացված 2013-01-26 Wayback Machine (գերմ.)
  19. Landtag Nordrhein-Westfalen Gesetzentwurf der Landesregierung, Gesetz zur Neugliederung von Gemeinden im Neugliederungsraum Düsseldorf (2. Düsseldorf-Gesetz). — Düsseldorf: Landtags-Drucksache, 1976. — P. 1, 4, 25.
  20. landesdatenbank.nrw.de (գերմ.)
  21. «Bevölkerungsentwicklung in den kreisfreien Städten und Kreisen Nordrhein-Westfalens 2008 bis 2030» (PDF). Ergebnisse der Bevölkerungsvorausberechnung 2008 bis 2030/2050 (գերմաներեն). IT.NRW. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 26-ին.
  22. Amt für Statistik und Wahlen. «Düsseldorf - Bevölkerung» (PDF) (գերմաներեն). Landeshauptstadt Düsseldorf. Արխիվացված (PDF) օրիգինալից 2013 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 29-ին.
  23. Alfons Houben Do beste platt - Düsseldorfer Mundartbrevier. — Düsseldorf: Triltsch Verlag, 1988. — 101 p. — ISBN 3-7998-0052-2
  24. Friedrich Lau: Geschichte der Stadt Düsseldorf. 1. Band: Von den Anfängen bis 1815. Düsseldorf 1921, S. 288–290.
  25. Weidenhaupt, S. 27–29.
  26. Dross, S. 31–34.
  27. Düsseldorf: Neue Statistik: Stadt hat 383 Millionen Euro Schulden
  28. «Schulden-Ranking der 103 kreisfreien Städte in Deutschland». Haushaltssteuerung.de. Վերցված է 2014-09-28-ին.
  29. «Produktbereich-Ergebnisplanung im Haushaltsplan 2014 der 22 kreisfreien Städte in Nordrhein-Westfalen im Vergleich». Haushaltssteuerung.de. Վերցված է 2014-11-21-ին.
  30. «Düsseldorfer Ampel-Koalition stellt ihr Programm vor». Վերցված է 2015-08-03-ին.
  31. Landeshauptstadt Düsseldorf: Die Marke Düsseldorf Արխիվացված 2012-09-19 Wayback Machine. Website im Portal duesseldorf.de, abgerufen am 7. Oktober 2012.
  32. Landeshauptstadt Düsseldorf: BBDO Proximity entwickelt Dachmarke Düsseldorf Արխիվացված 2012-10-12 Wayback Machine. Website im Portal duesseldorf.de, abgerufen am 7. Oktober 2012.
  33. 33,0 33,1 «Büro für Internationale Angelegenheiten – Städtepartnerschaften». Büro für Internationale Angelegenheiten, Landeshauptstadt Düsseldorf. Վերցված է 2016-12-25-ին.
  34. Siehe auch: Artikel Robert Collins (Offizier der britischen Armee) in der englischsprachigen Wikipedia sowie Artikel Phoebe Cusden im Portal academia.edu, abgerufen am 27. Februar 2013.
  35. Landeshauptstadt Düsseldorf. «Palermo – Landeshauptstadt Düsseldorf». www.duesseldorf.de. Վերցված է 2016-11-18-ին.
  36. Reinhard Hippen: Düsseldorfer Kabarett. In: Kaufmann, Hartkopf, Meizies (Hrsg.): Bilanz Düsseldorf ’45. Grupello, Düsseldorf 1992, ISBN 3-928234-06-4, S. 359.
  37. Dross, S. 140.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դյուսելդորֆ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 426