«You Let Me Walk Alone» (անգլ. թարգմանաբար՝ «Այս ճանապարհին դու ինձ թողել ես միայնակ»), Միխաել Շուլտեի երգ-բալլադը, որի հեղինակներն են Շուլտեն, Թոմաս Սթենգորը (դան․՝ Thomas Stengaard), Նիսսե Ինգվերսենը (գերմ.՝ Nisse Ingwersen) և Նինա Մյուլլերը (գերմ.՝ Nina Müller):

«You Let Me Walk Alone»
«You Let Me Walk Alone» սինգլի շապիկը (Միխաել Շուլտե, 2018)
Միխաել Շուլտեի սինգլը
ՖորմատDigital download
Ժանրփոփ
ԵրգահանՄիխաել Շուլտե
Տևողություն02:57
Լեյբլ
  • Very Us
Միխաել Շուլտեի սինգլների ժամանակագրություն
«End of My Days»
(2017)
«You Let Me Walk Alone»
(2018)

Անվանում խմբագրել

Բալլադի անվանումը ստացվել է կրկներգի եզրափակիչ տողից` «Cause you let me walk this road alone» (հայերեն՝ «Որովհետև այս ճանապարհին դու ինձ թողել ես միայնակ»)[1]:

14 տարեկանում Միխաել Շուլտեի համար ճակատագրի հարված էր դարձել հարազատ հոր կորուստը։ Մանկության հիշողություններն ու հոր հանդեպ որդու սերը նա արտահայտել է բալլադի տեքստում, որը 14 տարի անց երգել է Լիսաբոնում.

«Դու միշտ կմնաս իմ մանկության հերոսը / Ոչ ոք նույնիսկ չի հավասարվում դրան / Ես կարծում էի, որ դու ինձ ուղղություն կտաս, եթե ես մոլորվեմ / Նման պահերին ես ամենից շատ կարոտում եմ քեզ»[2]։

Եվրատեսիլ խմբագրել

  Գերմանիա «You Let Me Walk Alone»
Եվրատեսիլ 2018-ի երգ
ԵրկիրԳերմանիա
Երգիչ(ներ)Միխաել Շուլտե
Լեզուանգլերեն
Երգահան(ներ)Միխաել Շուլտե, Թոմաս Սթենգոր, Նիսսե Ինգվերսեն, Նինա Մյուլլեր
Բառերի հեղինակ(ներ)Միխաել Շուլտե, Թոմաս Սթենգոր, Նիսսե Ինգվերսեն, Նինա Մյուլլեր
Արդյունքներ
Եզրափակչի արդյունք{{{դաս}}}
Եզրափակչի միավորներ{{{միավորներ}}}

2018 թվականի փետրվարի 22-ին գերմանական հեռուստատեսության առաջին ալիքով հեռարձակվել է «Մեր երգը Լիսաբոնի համար» (գերմ.՝ Unser Lied für Lissabon) ծրագիրը, որին մասնակցել է վեց թեկնածու[3][4]։

Քվեարկության արդյունքներով, որը ներառում էր միջազգային ժյուրիի, Եվրատեսիլի փորձագետների և հեռուստադիտողների գնահատականները, Միխաել Շուլտեի կատարմամբ այդ բալլադն ընտրվել է «Եվրատեսիլ 2018» մրցութային ծրագրի համար[5][6][7]։

«Մեր երգը Լիսաբոնի համար» մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո՝ փետրվարի 22-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, բալլադի չորս հեղինակները պատասխանել են մրցույթի ստեղծման վերաբերյալ հարցերին։ Որպես հիմք ընդունվել է երգիչ Ստորին Սաքսոնիայի Բուքսթեխուդե քաղաքից Միխաել Շուլտեի զգացմունքային ապրումները, որը դեռահաս տարիքում կորցրել է իր սիրելի հորը[8]։ Հեղինակների խումբը փորձել է գտնել մի տեքստ, որը արցունքներ չի առաջացնի ունկնդիրների մոտ, բայց շատերի համար կառաջացնի բնական ասոցիացիաներ և մանկության հիշողություններ, հարազատների և մտերիմների, այդ թվում՝ արդեն մահացածների հետ շփվելու ցանկություն[1][9]։

Մարտին և ապրիլին Լոնդոնում, Մադրիդում և Ամստերդամում տեղի են ունեցել «Եվրատեսիլ 2018»-ից առաջ պլանավորված Միխաել Շուլտեի համերգները, որտեղ նա կատարել է «You Let Me Walk Alone» բալլադը[10]։

Միխաել Շուլտեի ելույթի շոուն «Եվրատեսիլ 2018»-ի եզրափակչում
 
 
 

Արձագանքներ խմբագրել

Դեռևս «Մեր երգը Լիսաբոնի համար» մրցութային ընտրության փուլում գերմանացի երաժիշտ, կոմպոզիտոր և պրոդյուսեր Ռալֆ Զիգելը, որը 1976 թվականից անմիջական կապ ունի «Եվրատեսիլի» հետ, Միխաել Շուլտեին համարել է իր ֆավորիտը։ Սակայն հավելել է, որ իր համար առեղծված է մնացել, թե ինչու է երգչին պահանջվել չորս հեղինակ սեփական հոր մասին բալլադներ ստեղծելիս[11]։

Գերմանական մի շարք հոդվածներում անբարենպաստ կանխատեսումներ են արվել՝ տեսնելով վերջին տեղերը, որոնք տարիներ շարունակ Գերմանիայի ներկայացուցիչներն են զբաղեցրել[12][13]։

Բեռլինի «Die Tageszeitung» օրաթերթի խմբագիր լրագրող Յան Ֆեդերսենը, որը գերմանական մամուլի անդրադարձն է կատարել այդ թեմայով, նման քննադատությունը «փնթփնթոց» է անվանել և խորհուրդ է տվել հանգիստ սպասել իրադարձությունների զարգացմանը[14]։

2018 թվականի մարտի 2-ին «Եվրատեսիլի» կայքում հրապարակված Միխաել Շուլտեի տեսահարցազրույցում նա, պատասխանելով իր և հոր մասին բալլադի ստեղծման մասին հարցերին, խոստովանել է, որ արտահայտված բացասական գնահատականները վշտացնում են իրեն։ Այնուամենայնիվ նա ասել է, որ դա չի խանգարի նրան ինտենսիվորեն պատրաստվել եզրափակիչ ելույթին[15]։

2018 թվականի մայիսի 6-ին բուքմեյքերները հրապարակել են «Եվրատեսիլ 2018»-ի ֆավորիտների թարմացած կանխատեսումները, որոնց համաձայն՝ Գերմանիան չի հայտնվել առաջին տասնյակում, որտեղ ընդգրկվել են Իսրայելը, Նորվեգիան, Ֆրանսիան, Էստոնիան, Շվեդիան, Չեխիան, Ավստրալիան և Մոլդովան[16]։

Արդյունքում Գերմանիայի չորրորդ տեղը, որն զբաղեցրել էր Միխաել Շուլտեի «You Let Me Walk Alone» բալլադը, շատերի համար անսպասելի և նույնիսկ սենսացիոն էր[2][17][18][19]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Michael Schulte — You Let Me Walk Alone Lyrics» (անգլերեն). songlyrics.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
  2. 2,0 2,1 «Die Geschichte hinter unserem ESC-Song» (գերմաներեն). Bild. 13.05.2018. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
  3. «Diese sechs Acts sind im ESC-Vorentscheid 2018» (գերմաներեն). eurovision.de. 2017 թ․ դեկտեմբերի 29. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
  4. Posted by:Emily Herbert. «Germany: Song Titles for Unser Lied für Lissabon Revealed» (անգլերեն). eurovoix.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
  5. «Michael Schulte mit "ESC"-Ballade auf Platz 1» (գերմաներեն). offiziellecharts.de. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
  6. «Michael Schulte fährt nach Portugal» (գերմաներեն). Der Spiegel. 22.02.2018. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
  7. «Alle Infos zum ESC 2018 in Portugal» (գերմաներեն). eurovision.de. 07.03.2018. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
  8. Kurt Sagatz (23.02.2018). «Ballade für toten Vater soll Deutschland beim ESC nach vorn bringen». tagesspiegel.de. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
  9. «Pressekonferenz nach ESC-Vorentscheid» (գերմաներեն). eurovision.de. 22.02.2018. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
  10. «Michael Schulte performt bei London Eurovision Party» (գերմաներեն). eurovision.de. 02.03.2018. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
  11. «Michael Schulte: Das hält Ralph Siegel vom deutschen ESC-Kandidaten» (գերմաներեն). vip.de. 06.03.2018. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 16-ին.
  12. Peter-Philipp Schmitt (23.02.2018). «Ein Youtube-Star für Lissabon» (գերմաներեն). Frankfurter Allgemeine Zeitung. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
  13. Hans Hoff (22. Februar 2018). «Abhak-Moderationen der Pilawa-Klasse» (գերմաներեն). Süddeutsche Zeitung. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
  14. Jan Feddersen (28.02.18). «Kritik an Michael Schulte ist Miesmacherei» (գերմաներեն). eurovision.de. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
  15. «Lange gewartet, bis ich durchstarten kann» (Видеоинтервью) (գերմաներեն). eurovision.de. 02.03.2018. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
  16. «Букмекеры сделали новые прогнозы на фаворитов «Евровидения-2018»». point.md. 6 мая 2018. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 16-ին.
  17. Arno Frank (13.05.2018). «Der Michael nervte nicht» (գերմաներեն). Der Spiegel. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
  18. Hans Hoff (13. Mai 2018). «Michael Schulte hat es allen gezeigt» (գերմաներեն). Süddeutsche Zeitung. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
  19. «ESC in Lissabon Michael Schulte sensationell unter den Top Fünf» (գերմաներեն). express.de. 15.05.18. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել