Wm. Wrigley Jr. Company, Wrigley (արտասանությունը՝ Ռիգլի), ամերիկյան ընկերություն, որը հայտնի է «Wrigley’s Spearmint», «Doublemint», «Juicy Fruit» մաստակների և հրուշակեղենի արտադրությամբ։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Չիկագոյում։ Գրասենյակի շենքը, որը գտնվում է Wrigley Building երկնաքերում, համարվում է Չիկագոյի ամենաճանաչելի տեսարժան վայրերից մեկը[1]։

Wrigley
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն
Անվանված է ի պատիվՈւիլյամ Ռիգլի
Հիմնադրված էապրիլի 1, 1891
ՀիմնադիրՈւիլյամ Ռիգլի
ՎայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Արդյունաբերությունսննդի արդյունաբերություն
Աշխատողների թիվ16 000 մարդ
Մայր ընկերությունMars
Դուստր ընկերություններAmurol Confections Company? և Deutsche Wrigley?
Կայքmars.com/made-by-mars/mars-wrigley
 William Wrigley Jr. Company Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Ընկերությունը հիմնադրվել է 1891 թվականին ապրիլի 1-ին ամերիկյան ձեռնարկատեր Ուիլյամ Ռիգլի կրտսերի կողմից։ 29-ամյա Ուիլյամ Ռիգլի կրտսերը (1861-1932) Չիկագոյից տեղափոխվել է Ֆիլադելֆիա 32 դոլարով և «Ռիգլի» օճառի վաճառքի բիզնես գաղափարով։ Որպես օճառը գնելու խթան Ռիգլին առաջարկում էր բոնուսներ՝ օճառին ավելացնելով անվճար փխրեցուցիչ։ Ավելի ուշ նա ուշադրությունը կենտրոնացրել է փխրեցուցիչների արտադրության վրա՝ յուրաքանչուր տուփ փխրեցուցիչի գնման դեպքում առաջարկելով երկու տուփ մաստակ։ Աստիճանաբար նվեր տրվող մաստակը դարձել է շատ սիրված։ Արդյունքում ձեռնարկատերը ևս մեկ անգամ իր ուշադրությունը կենտրոնացրել է նոր ապրանքի վրա։ 1921 թվականին Ռիգլին դարձել է «Chicago Cubs»-ի գլխավոր սեփականատերը։ «Wrigley» արտադրանքի դիլերներին ևս տալիս էր նվեր ապրանքներ, օրինակ՝ ժամացույցներ, սրճաղացներ կամ ձկնորսական պարագաներ, որոնց ընտրությունը կախված էր պատվերի չափից[2]։

1893 թվականին ներկայացված «Wrigley's Spearmint» մաստակի վաճառքի համար ընկերությունն ապավինում էր գովազդին։ Մինչև 1908 թվականը «Wrigley's Spearmint»-ի վաճառքը գերազանցել է տարեկան 1 000 000 դոլարը։ 1911 թվականին Ռիգլին ձեռք է բերել «Zeno Manufacturing» ընկերությունը, որն արտադրում էր իր մաստակը, և հիմնել է «Wm. Wrigley Jr. Company» ընկերությունը[2]։

«Wrigley» մաստակն ավանդաբար պատրաստվում էր չիկլից, որը հիմնականում ներկրվում էր Լատինական Ամերիկայից։ 1952 թվականին Գվատեմալայում, որտեղ «Wrigley»-ն գնել էր չիկլի մեծ մասը, սկսվել է գյուղատնտեսական բարեփոխում, ընդունվել է հատուկ «900 հրամանագիրը»՝ նպատակ ունենալով վերջ դնել գյուղացի ֆերմերների գործնականում ստրկական աշխատանքային պայմաններին։ Ի պատասխան Գվատեմալայի իշխանությունների այդ քայլի՝ «Wrigley»-ն դադարեցրել է չիկլի գնումը, քանի որ դա տնտեսապես շահավետ չէր։ Արտադրությունում չիկլը փոխարինվել է սինթետիկ կաուչուկով, որը զգալիորեն էժան էր[3]։

«Wrigley»-ն կառուցել է մաստակների գործարանը Կալիֆոռնիայի Սանտա Կրուս քաղաքում 1955 թվականին։ 1996 թվականի ապրիլին ընկերությունը հայտարարել է գործարանի փակման մասին։ 1996 թվականի հոկտեմբերին 385 000 քառակուսի ֆուտ տարածքը վաճառքի է հանվել 11,3 միլիոն դոլար արժողությամբ (մեկ քառակուսի ֆուտը՝ շուրջ 30 դոլար)[3]։

Միաձուլումներ և ձեռքբերումներ խմբագրել

2005 թվականին «Wrigley»-ն 1,5 միլիարդ դոլարով «Kraft Foods»-ից ձեռք է բերել «Life Savers»-ը և «Altoids»-ը։ 2007 թվականի հունվարին ընկերությունը հայտարարել է, որ 300 միլիոն դոլարով ձեռք է բերել կոնֆետների և շոկոլադի ռուսական «Ա. Կորկունով» ընկերության բաժնետոմսերի 80%-ը[4]։ Ըստ գործարքի պայմանների՝ ընկերության հիմնադիր Անդրեյ Կորկունովն առնվազն 2 տարի պահպանել է տնօրենների խորհրդի ղեկավարի պաշտոնը։ Բացի այդ, ստորագրվել է համաձայնություն ընկերության բաժնետոմսերի մնացած 20%-ը Անդրեյ Կորկունովից և նրա բիզնես գործընկեր Սերգեյ Լյապունցովից գնել ոչ շուտ, քան 2 տարի հետո։ Ներկայումս այդ 20%-ը ևս գնված է[5]։

2008 թվականի ապրիլի վերջին ամերիկյան «Մարս» ընկերությունը հայտարարել է, որ համաձայնություն է ձեռք բերել «Wrigley»-ն ձեռք բերելու մասին։ Գործարքի արժեքը կազմել է 23 միլիարդ դոլար, իսկ միավորված ընկերության տարեկան վաճառքը կազմում է շուրջ 27 միլիարդ դոլար[6]։

Սեփականատերեր և կառավարում խմբագրել

 
Wrigley Building-ը Չիկագոյում

Ընկերությունը 100%-ով պատկանում է «Mars Inc․»-ին։ Գլխավոր տնօրենը Մարտին Ռադվանն է[7]։

Գործունեություն խմբագրել

«Wrigley» ընկերությունն արտադրում է մաստակ և կոնֆետներ, ինչպես նաև անանուխե սառնաշաքար «Wrigley's» ապրանքանիշի ներքո (2009 թվականից՝ Orbit, Hubba Bubba, Juicy Fruit, Eclipse, Extra, Big Red և այլն)։ Վաճառքն իրականացվում է աշխարհի ավելի քան 180 երկրում։ Ընկերությունն ունի 15 գործարան և հանդիսանում է հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող աշխարհի խոշորագույն արտադրողներից մեկը[8]։

Աշխատակիցների ընդհանուր թիվը կազմում է շուրջ 17 հազար մարդ։ Շրջանառությունը 2007 թվականին (ֆինանսական տարին ավարտվում է դեկտեմբերին) 5,388 միլիարդ դոլար էր[7]։

Ապրանքանիշներ խմբագրել

«Wrigley» ընկերությունն իր մաստակներն ու քաղցրավենիքն արտադրում է ընդհանուր առմամբ քառասուն ապրանքանիշի ներքո, որոնցից ամենահայտնիներն են[9]

  • Five
  • Altoids
  • Doublemint
  • Eclipse
  • Extra
  • Juicy Fruit
  • Life Savers
  • Orbit
  • Skittles
  • Starburst
  • Sugus
  • Wrigley's Spearmint

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Wrigley's». CompaniesHistory.com - The largest companies and brands in the world (ամերիկյան անգլերեն). 2013 թ․ հոկտեմբերի 10. Վերցված է 2022 թ․ փետրվարի 14-ին.
  2. 2,0 2,1 «William Wrigley, Jr. | American manufacturer | Britannica». www.britannica.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 14-ին.
  3. 3,0 3,1 «Wrigley's sold to Warren Buffett and Mars». the Guardian (անգլերեն). 2008 թ․ ապրիլի 28. Վերցված է 2022 թ․ փետրվարի 14-ին.
  4. Ринат Сагдиев, Анфиса Воронина, Кирилл Корюкин. Wrigley сжевала «А. Коркунова» Արխիվացված 2008-08-29 Wayback Machine // Ведомости, № 11 (1785), 24 января 2007
  5. «Коркунов Juicy Fruit - Sostav.ru: Статьи о рекламе, маркетинге, PR». www.sostav.ru. Վերցված է 2022 թ․ փետրվարի 14-ին.
  6. Анфиса Воронина, Кирилл Корюкин. «Коркунов» на Mars Արխիվացված 2008-05-06 Wayback Machine // Ведомости, № 78 (2100), 29 апреля 2008
  7. 7,0 7,1 «About: Wrigley». dbpedia.org. Վերցված է 2022 թ․ փետրվարի 14-ին.
  8. «Wrigley's». CompaniesHistory.com - The largest companies and brands in the world (ամերիկյան անգլերեն). 2013 թ․ հոկտեմբերի 10. Վերցված է 2022 թ․ փետրվարի 14-ին.
  9. «Wrigley». Mars.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել