Orbit (արտասանվում է «օրբիթ»), առանց շաքար մաստակի ապրանքանիշ՝ բարձիկի և լավաշի տեսքով։

Orbit մաստակի ցուցափեղկը Բարսելոնայի խանութում (2007)

Orbit White-ը, որը փաթեթավորված է 20 կտորով, թողարկվել է 2001 թվականին Cadbury Adams' Trident White gum-ի հետ մրցելու համար[1]։

Պատմություն խմբագրել

1941 թվականին, Երկրորդ աշխարհամարտի՝ ԱՄՆ մուտք գործելու հետ կապված տնտեսական դժվարությունների պատճառով (հետևաբար որակյալ բաղադրիչների բացակայության) Wrigley ամերիկյան կազմակերպությունը դադարեցնում է այնպիսի մաստակի տեսակների մասսայական արտադրությունը, ինչպիսիք են՝ Juicy Fruit, Wrigley's Spearmint և Doublemint` դրանք փոխելով ավելի էժան Orbit-ով։ Նրա բաղադրության մեջ մտնում էր շաքար, հետևաբար մաստակը վնասակար էր ատամների համար։ 1976 թվականին Orbit-ը դադարել է արտադրվել (ինչպես կարծում էին՝ ընդմիշտ), իսկ նախապատերազմյան ապրանքանիշները վերադարձել են։

Այնուամենայնիվ 1970-ական թվականներին ընկերությունը վերադարձել է հին ապրանքանիշին։ Հիմա արտադրանքը արտադրվում է միայն որակյալ բաղադրամասերից։ 1976 թվականին այն սկսել է արտադրվել Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետությունում, իսկ 1977 թվականին՝ Մեծ Բրիտանիայում։ Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում Orbit անվանումը 2015 թվականին փոխարինվել է Extra անվամբ[2]։

Ներկայումս Orbit-ը բավականին ճանաչված է Եվրոպայում և լավ վաճառվում է։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. "Category Wars: Wrigley Returns To Orbit In Whitening Showdown" by Mike Beirne, Brandweek, 5/17/2004, Vol. 45 Issue 20, p11.
  2. «betterretailing.com: Orbit gum will be rebranded as Extra from January». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Orbit (մաստակ)» հոդվածին։

Արտաքին հղումներ խմբագրել